Հալեպ

Սիրիահայ երեխաները շնորհակալություն են հայտնել Հայաստանին

32
Հալեպի Ազգային միացյալ նախակրթարանի աշակերտները շնորհակալություն են հայտնել Հայաստանից ուղարկված ձմեռային վերարկուների համար։ Վերարկուներն արդեն փոխանցվել են երեխաներին:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Սիրիահայ երեխաների նամակները հրապարակվել են Ազգային միացյալ նախակրթարանի ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանը, որ այս դժվար պայմաններում օգնեց մեզ: Երբ ես մեծանամ, ուզում եմ ձեզ պես օգնել հայ ժողովրդի բոլոր զավակներին»,- գրել է Սևակ Սիմոնյանը:

«Շատ դժվար օրեր ենք ապրում Հալեպում պատերազմի պատճառով, նյութական ծանր պայմաններն ավելի են դժվարացնում ծնողների գործը, սակայն շատ ուրախացանք, երբ որոշեցիք ձմռան ցուրտ օրերին տաքացնել մեզ` ուղարկելով շատ գեղեցիկ վերարկուներ»,- գրել է Արսենը:

«Բոլոր վերարկուներն էլ շատ գեղեցիկ էին», «բոլոր աշակերտներն էլ ուրախ էին, որովհետեւ մեր Մայր Հայաստանում բնակվող եղբայրները մեզ չէին մոռացել»,- գրել են մյուսները:

32
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

21
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

21
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

118
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

118
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

0
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու