00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա. մարդիկ դեմ են ԱՊՊԱ փոփոխություններին

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста автовладельцев против реформ в системе страхования
Акция протеста автовладельцев против реформ в системе страхования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ դժգոհ են, որ ապահովագրական վճարները զգալիորեն աճել են որոշ վարորդների համար։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Վարորդները հավաքվել էին Ավտոապահովագրողների բյուրոյի գրասենյակի դիմաց և բողոքում էին ԱՊՊԱ ոլորտի փոփոխություններից։ Բողոքի ակցիան վերածվեց բուռն քննարկման, որի մասնակիցներից մեկը բյուրոյի տնօրենն էր։

Հայաստանում վերանայվել է ԱՊՊԱ-ի ողջ գործընթացը, և նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017թ-ի ապրիլի 1-ից։

Գրասենյակ մտնելուց առաջ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ տաքսիների, ավտոմեքենաների շատ վարորդներ համապատասխան փոփոխություններից հետո պետք է ավելի շատ վճարեն, քան նախկինում` չնայած վթարների բացակայությանը։

«Եթե ես լավ կամ վատ եմ վարում, ապա ինչու իմ բոնուսը կամ մալուսը պետք է անցնի ուրիշ քաղաքացիներին», — ասաց Հովհաննիսյանը։

Բացի այդ, նրա խոսքով` առանց վթարների վարելու համար վարորդների բոնուսը կազմում է ողջ գումարի ընդամենը 50 տոկոսը, իսկ մալուսը (տուգանքներ վթարների համար) ԱՊՊԱ ձևակերպելիս` 250 տոկոս։

Բյուրոյի դիմաց հավաքված վարորդների դժգոհության պատճառներից մեկը նաև ԱՊՊԱ ձևակերպելիս վճարների ավելացումն է, քանի որ այսուհետև ապահովագրությունը կգործի մեկ ավտոմեքենան վարող ցանկացած վարորդի նկատմամբ, այլ ոչ թե միայն մեքենայի սեփականատիրոջ։

В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Ապահովագրական ընկերությունների վճարումների թիվը կմեծանա

Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Պողոս Օղլուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ապահովագրողները գանձում են ԱՊՊԱ-ի համար վճարը` հաշվի առնելով ավտոմեքենայի հզորությունը, իսկ վճարում են` հաշվի առնելով ավտոմեքենայի թողարկման տարեթիվը, ինչը բնականաբար ոտնահարում է վարորդների իրավունքները։ Ավտովթարի դեպքում վարորդներին խորհուրդ են տալիս ոչ թե նոր դետալներ գնել, այլ` օգտագործված։

Օղլուկյանը նաև հայտարարեց, որ չի կարելի ստիպել սեփականատիրոջն ԱՊՊԱ կնքել բոլոր վարորդների համար, որոնք կարող են վարել նրա ավտոմեքենան, եթե նա չի պատրաստվում այն ինչ-որ մեկին վստահել, առավել ևս, եթե դա կապված է լրացուցիչ ծախսերի հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին մտնել բյուրոյի գրասենյակ` հայտարարելով, որ պայմանավորվել են քննարկում անցկացնել բյուրոյի տնօրենի հետ։ Նրանց ճանապարհը փակեցին բիզնես-կենտրոնի աշխատակիցները, բայց որոշ ժամանակ անց նրանք այնուամենայնիվ կարողացան ներս մտնել։ Նրանց արդեն սպասում էր Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը, որն առաջարկեց քննարկել ապահովագրողներին հետաքրքրող բոլոր հարցերը։

Խառը քննարկման ընթացքում Ավետիսյանը փորձեց պատասխանել վարորդների և լրագրողների հարցերին։ Ավետիսյանն ասաց, որ փոփոխությունները դրական կանդրադառնան ավտովարորդների մեծամասնության վրա։ Իսկ ծախսերը կավելանան այն վարորդների մոտ, որոնք ՃՏՊ-ի ռիսկային գոտում են գտնվում։

Այսպիսով, նրա խոսքով` բոնուսների քանակը մի քանի անգամ ցածր է մալուսներից, որովհետև բոնուսներ ստանում է վարորդների 70 տոկոսը, իսկ մալուսներ վճարում է 15 տոկոսը։

Ինչ վերաբերում է ԱՊՊԱ ձևակերպմանը մեկ մեքենայի համար անսահմանափակ թվով վարորդների դեպքում, ապա բյուրոյի աշխատողների խոսքով` փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրման արժեքի 1,6 անգամ ավելացումը չեղյալ է հայտարարվել։ Այսպիսով, մեկ մարդու կամ անսահմանափակ թվով վարորդների դեպքում ԱՊՊԱ ձևակերպելիս դա ոչ մի կերպ չի ազդի ապահովագրման արժեքի վրա։

Председатель компании Ахиллес Эдуард Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱՊՊԱ–ի փոփոխություններն ու ոստիկանական կոռուպցիան

Ապահովագրողների կարծիքով` ապահովագրման վճարների ավելացումը հիմնականում կվերաբերի տաքսիների և հզոր շարժիչով մեքենաների վարորդներին, որոնք ընդգրկված են ռիսկային գոտում։ Միաժամանակ այդ գումարի մի մասը վթար չունեցած վարորդներին կվերադարձվի բոնուսների տեսքով։

Ինչ վերաբերում է մյուս կարգերի վարորդներին (Ավետիսյանի խոսքով` նրանք կազմում են վարորդների ընդհանուր թվի 97 տոկոսը), ապա փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո նրանք միայն կշահեն։

Քննարկման արդյունքում վարորդների մի մասին առաջարկեցին դիտարկել մասնավոր դեպքերը։ Մյուսներն Ավետիսյանի հետ կես ժամ զրուցելուց հետո պայմանավորվեցին, որ քննարկումը կշարունակվի նաև հետագայում։

Լրահոս
0