Վիգեն Սարգսյան

Սարգսյանը և ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը կարևորել են համատեղ իրականացվող ծրագրերը

6
ՀՀ պաշտպանության նախարարը հատկապես կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը բանակ-հասարակություն կապին։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության օրակարգը և համատեղ իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցության շրջանակներում փոխգործակցության ոլորտների շարունակական ընդլայնումը և մի շարք նախագծերի իրացումը:

Վիգեն Սարգսյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը բանակ-հասարակություն կապի, պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինծառայողների իրավունքների հարցերով իրազեկվածության բարձրացման գործում:

6