ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ը կբարձրանա 1-2 աստիճանով»,- նշված է «Հիդրոմետ» ծառայության հաղորդագրության մեջ:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին սպասվում է 2-7 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 3-8 աստիճան տաքություն:
Լոռիում նոյեմբերի 6-ին և 7-ին սպասվում է 9-14 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 10-15 աստիճան տաքություն:
Տավուշում նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին սպասվում է 11-16 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 12-17 աստիճան տաքություն:
Արագածոտնի նախալեռներում նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին սպասվում է 8-12 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 9-13 աստիճան տաքություն:
Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին սպասվում է 11-14 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 12-15 աստիճան տաքություն:
Սյունիքի հովտային շրջաններում նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին սպասվում է 12-17 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 13-18 աստիճան տաքություն, նախալեռներում՝ նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին սպասվում է 10-13աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 11-14 աստիճան տաքություն:
Արցախում նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին սպասվում է 11-14 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 12-15 աստիճան տաքություն:
Երևանում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին և 7-ին, ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է 12-14 աստիճան տաքություն, 8-ին, 9-ին և 10-ին՝ 13-15 աստիճան տաքություն:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն


