Дорога из Еревана в Дилижан

Սևանից դեպի Դիլիջան երթևեկությունը դադարեցվել է

29
(Թարմացված է 19:42 01.11.2016)
Ժամանակավորապես փակ են Դիլիջանի ոլորանները, Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Առատ ձյան պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում, հայտնում են Ոստիկանությունից։

Ժամանակավորապես փակ են Դիլիջանի ոլորանները, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նոյեմբերի 1-ի ժամը 17.00-ի դրությամբ դժվարանցանելի են Դիլիջանի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Արագած, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

29