«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ուսումնասիրություն է կատարել Արմավիրի 6 համայնքում

Ատամի մեկ խոզանակ բոլորի համար. որոշ համայնքներում ատամ լվանալն անլուրջ գործ է

355
(Թարմացված է 13:40 01.11.2016)
Արմավիրի մարզի որոշ համայնքներ հայտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում, քանի որ կա ատամնաբուժական ծառայությունների ցածր հասանելիություն, իսկ գյուղացիները չեն կարևորում ատամ լվանալու մշակույթը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. 21-րդ դարում դժվար ընկալելի է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չգիտեն` ինչ է ատամ լվանալը կամ, որ ավելի վատ է, կարևորություն չեն տալիս նման «չնչին» խնդիրներին։

Պատճառաբանությունները շատ են` սոցիալական խնդիրները «խեղդում» են, հետևաբար ատամ լվանալու ժամանակը չէ, ջուր չկա և այլն։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ուսումնասիրություն է կատարել Արմավիրի 6 համայնքում` Քարակերտում, Լեռնագոգում, Դալարիկում, Արգինայում, Մյասնիկյանում, Շենիկում, և պարզել, որ երեք տարեկան երեխաների մոտավորապես 50 տոկոսն ունի ախտահարված ատամներ, իսկ երբ նրանք հասնում են դպրոցահասակ տարիքի, գրեթե 100 տոկոսն ունի նման խնդիր։ Ընդ որում, ախտահարված ատամները ոչ թե 1-2-ն են, այլ` 11-12-ը։

«Երբ մենք մուտք գործեցինք Քարակերտ, ակնհայտ դարձավ, որ հանրային առողջության մեծագույն խնդիրներից մեկն ատամների կարիեսն է։ Մենք դա տեսել ենք այն գյուղերում, որտեղ աշխատում ենք, սակայն Հայաստանի մյուս գյուղերում իրավիճակը նույնն է։ Երբ խոսում եմ մասնագետների հետ, ասում են, որ սա համատարած խնդիր է ամբողջ Հայաստանի համար»,- ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Նունե Դոլյանը։

Նա տեղեկացրեց, որ գյուղական համայնքներում ծնողներն անտեղյակ են` որ տարիքից պետք է խնամել երեխայի ատամները։ Մեծ մասը սպասում է, որ նոր կաթնատամները ծլեն, հետո սկսեն ատամ լվանալ։ Մինչդեռ բժիշկները հորդորում են երեխայի ատամների խնամքով զբաղվել վաղ տարիքից, որովհետև ախտահարված ատամերն առաջացնում են զանազան առողջական խնդիրներ` սկսած լնդերի բորբոքումից։

Учащихся в Армавирской области в рамках программы организации Дети Армении (COAF) учат правильно чистить зубы
COAF
Երեխաներն ատամ լվանալ են սովորում

«Որոշ համայնքներում տան մեջ ջուր չկա, և սպասել, որ այնքան կկարևորեն խնդիրը, որ երեխան առավոտյան-երեկոյան խոզանակի ատամները, երբեմն իրատեսական չէ։ Եթե իրազեկումը բարձրացված լինի, կարող է և խնամեն։ Սոցիալական դժվար պայմաններում դա առաջնահերթություն չէ. հաճախ կարելի է լսել նաև այս բացատրությունը։ Նույնիսկ երեխաները հաճախ չեն ունենում իրենց անձնական խոզանակները»,- պատմեց բժշկուհին։

Նա վերոնշյալ համայնքների դպրոցներում հարցադրում է արել` քանի՞սն ունեն անձնական խոզանակ։ Հարցին ի պատասխան` ձեռք է բարձրացրել աշակերտների միայն մի մասը։

Դոլյանը պատմեց, որ բրազիլահայ մանկաբույժ Դենիզ Կլատչոյանն առաջարկել է փոխառել բրազիլական փորձն ու որոշ դպրոցներում տեղադրել ատամնակայաններ։ Դրանք լվացարաններով, հայելիներով կահավորված փոքրիկ սենյակներ են։ 1-ին և 2-րդ դասարանների աշակերտները նախաճաշից հետո անմիջապես ուղղվում են դեպի լվացարաններն ու լվանում ատամները։

Ավելացնենք, որ Արմավիրի մարզի որոշ գյուղերում չկան անգամ ատամնաբուժարաններ։ Իսկ այնտեղ, որտեղ դրանք հատուկենտ են, գները հասանելի չեն տեղի բնակիչների համար։

В Армавирской области Армении по программе организации Дети Армении (COAF) детей учат правильно чистить зубы
COAF
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ուսումնասիրություն է կատարել Արմավիրի 6 համայնքում
355