Ճանապարհ

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Գորիսի և Կապանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզում՝ Թալինի, Ապարանի, Արագածի տարծաշրջաններում, տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

16