Վիկտոր Կոնոպլյով

Ռուս հրապարակախոս. ինձ Հայաստան է «բերել» Ղարաբաղը

61
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ «Նաշա սրեդա» կայքի գլխավոր խմբագիր Վիկտոր Կոնոպլյովի բարեկամությունը կառուցվել է ոչ զգացմունքների վրա, դա նրա հիմնավորված տեսակետն է։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հրապարակախոս, բանաստեղծ, «Նաշա սրեդա» կայքի գլխավոր խմբագիր Վիկտոր Կոնոպլյովը Sputnik Արմենիային պատմեց, թե ով է իրեն օգնել առաջին անգամ մեկնել Լեռնային Ղարաբաղ։

Виктор Коноплев
Վիկտոր Կոնոպլյով

Նրա խոսքով` Հայաստանի մասին շատ բան է իմացել, իսկ ահա Ղարաբաղի մասին` շատ քիչ։ Լեռնային Ղարաբաղի թեման Կոնոպլյովի համար բավական գլոբալ է, և հենց ղարաբաղյան հակամարտություն է պատճառ դարձել, որ նա առաջին անգամ այցելել է Հայաստան։

«Ղարաբաղի խնդրի հետ ինձ ծանոթացրեց ընկերս` ղարաբաղցի գրող, ճակատային զինվոր Աշոտ Բեգլարյանը, որի հետ ծանոթ եմ արդեն 10 տարի։ Նա ինձ ծանոթացրեց այդ թեմայի հետ, բայց հետո ես սկսեցի նյութեր որոնել ինտերնետում, գրականության մեջ։ Շատ բաներ իմացա մարդկանց հետ շփման ժամանակ։ 2008թ-ին ընկերս հրավիրեց ինձ Ղարաբաղ, և հենց դա առիթ դարձավ Հայաստան այցելելու համար»,- ասաց Կոնոպլյովը։

Հրապարակախոսը նշեց, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները կառուցվել են ոչ զգացմունքների վրա, դա իր հիմնավորված տեսակետն է։ «Ինձ հայտնի են իրական և գիտական փաստեր հայ ժողովրդի պատմության մասին»,- հավելեց նա։

«Նաշա սրեդա» կայքը ստեղծվել է Հայաստան կատարած ուղևորությունների շնորհիվ։ Ես սկսեցի ավելի խորը ուսումնասիրել ոչ միայն ղարաբաղյան թեմատիկան, այլև դրա պատմությունը, ավանդույթները և մշակույթը։ Համապատասխանաբար, շփման օղակը շատ մեծ է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում և այլ երկրների հայկական սփյուռքում», — հավելեց Կոնոպլյովը։ Հրապարակախոսը պատմեց, որ իր գործունեության մեջ հաճախ է անդրադառնում Հայաստանի և Ղարաբաղի թեմային։

«Նաշա սրեդա» կայքը նվիրված է ռուս-հայկական փոխհարաբերություններին, ավանդույթներին, մշակույթին, երկու ժողովուրդների պատմությանը։ Հայաստանում հիանալի, տաղանդավոր մարդիկ են ապրում։ Փոքր տարածքում շատ տաղանդավոր մարդիկ կան։ Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, նրանց մասին պատմում իմ կայքում։ Դա հետաքրքիր է ոչ միայն ինձ, այլև Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող մարդկանց»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա հավելեց, որ շատ հաճելի է, երբ սովորական մարդիկ իրեն փողոցում կանգնեցնում և ասում են. «Վիկտոր, շնորհակալություն ողջ հայ ժողովրդի անունից, դա իսկապես հաճելի է։ Նշանակում է` ես իսկապես լավ գործ եմ անում», — ասաց Կոնոպլյովը։ Նրա խոսքով` դա խթանում է, որ այդ ուղղությամբ շարունակի իր գործունեությունը։

61