Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը տեղյակ չէ` ուր են ուղղվում տոպրակների փողերը

18
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո անդրադարձել է պոլիէթիլենային տոպրակների վաճառքին ու դրա նշանակությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը միանշանակ հաստատեց` պոլիէթիլենային տոպրակների վաճառքը բիզնես նպատակների չի ծառայելու։

«Այն երկու հիմնական նպատակ է հետապնդելու` սուբյեկտներն ավելի շատ արտադրեն էկոլոգիապես մաքուր տոպրակներ։ Երկրորդը շրջակա միջավայրի վրա ոչ էկոլոգիապես մաքուր արտադրանքի բացասական ազդեցությունը նվազեցնելն է»,-ասաց նախարարը։

Հարցին, թե ուր են գնում տոպրակների վաճառքից ստացված գումարները, Մինասյանը պատասխանեց` չգիտի` ուր են գնում այդ գումարները։ Խնդրեց ժամանակ տալ իրեն հարցն ուսումնասիրելու համար։ Ապագայի համար նա ուզում է ստեղծել ֆոնդ, որտեղ կուղղվի հասույթը. այն կլինի բաց ու թափանցիկ, իսկ հասարակությունը կտեսնի, թե բնապահպանական ինչ նպատակների են ծառայելու այդ փողերը։

 

18