Քննչական ծառայություն

Ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք պահանջելու փաստով գործ է հարուցվել

16
(Թարմացված է 13:09 19.10.2016)
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 հազ. ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից իր հոր մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և հանգուցյալի գերեզմանի բարեկարգման ու տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամ գումարը տրամադրելու համար:

Քաղաքացի Ռոման Օ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

16