Արագաչափ

Արագաչափ սարք է գործարկվելու Լոռիում

13
(Թարմացված է 17:55 19.10.2016)
Նշված համայնքում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։

Այդ հատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

13