00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախշյանը` վարչապետին. Լավ կլիներ` հանձնարարականը սկսեր նրանից, ում փեսան փոխնախարար է

© Photo : PanARMENIAN PhotoАнаит Бахшян
Анаит Бахшян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի` կրթական ոլորտին ուղղված հանձնարարականներից մեկին։ Վարչապետը հանձնարարել էր բացառել հովանավորչությունն ու շահերի բախման երևույթները։ Անահիտ Բախշյանն այդ հանձնարարականը համարում է անհրաժեշտ, բայց` ոչ ուղղորդված։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Կարապետյանի հանձնարարականից հասկացել է, որ վարչապետը մտահոգված է դպրոցներում հովանավորչության ու շահերի բախման երևույթներից։ Բայց նա կարծում է, որ հանձնարարականը պետք է լիներ ավելի հստակ և ուղղորդված։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Մայր ու աղջիկ նույն դպրոցում. պետք է տարբերակել օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Նա մեկ այլ խնդիր էլ է տեսնում` ինչպե՞ս կարելի է նման հանձնարարականներ տալ, եթե սեփական փեսան փոխնախարար է։ Այլ կերպ ասած, ըստ Բախշյանի, երկրի առաջին դեմքերը` հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պետք է օրինակ ծառայեն ավելի ստորադասներին, տվյալ դեպքում` դպրոցների տնօրեններին։ Հակառակ դեպքում` վերջիններս կարող են հարցադրում անել` այդ ինչպե՞ս եք արգելքներ դնում, եթե ինքներդ ձեր հանձնարարականին չեք հետևում։

«Լավ կլիներ, որ սկսեր իրենից, այ օրինակ, իմ փեսան փոխնախարար է աշխատում։ Ես խստորեն հանձնարարում եմ` ոչ մի արտոնյալ վիճակ այդ մարդիկ չպետք է ունենան, շահերի բախումը պիտի բացառվի, գործը չպիտի տուժի։ Պիտի ասեր` վայ նրան` հայտնաբերվեց, որ այսինչ մարդը լինելով այսինչի փեսան` արտոնյալ վիճակ ունի այդ կազմակերպությունում։ Ես դա կհասկանայի, կողջունեի»,-ասաց նա։

Հիմա Անահիտ Բախշյանը մտածում է` վարչապետի հանձնարարականից հետո ինչպե՞ս պետք է վարվի կրթության և գիտության նախարարությունը։ Եթե հանկարծ փորձի օրենքով արգելել մեկ դպրոցում մայր ու աղջկա համատեղ աշխատանքը, ապա դա կդիտվի մարդու իրավունքների խախտում։

Անահիտ Բախշյանը մի խնդիր էլ առաջադրեց. դպրոցները պետք է լինեն կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ, այնինչ ենթարկվում են քաղաքապետարանին կամ մարզպետարաններին։

Արարատ Մովսիսյան - Sputnik Արմենիա
Երկու մանկավարժ այսօրվանից պետք է ավտոմեքենա վարել սովորեն

«1998 թվականից Հայաստանի Հանրապետությունում նախապատրաստել են ու սկսել դպրոցների ապակենտրոնացմանն ուղղված ծրագիրը։ Ծախսել են 15 միլիոն դոլար։ Այդ ժամանակ նախարարը Լևոն Մկրտչյանն էր։ Այդ սկզբունքը մեծ պայքարի արդյունքում դրվեց 2009 թվականին հանրակրթության մասին օրենքում. տնօրենները աշխատանքային պայմանագիր պետք է կնքեն հատուկ կազմված խորհրդի հետ։ Օրենքի կետով նշվեց, որ պայմանագիրը կնքվում է մարզպետի հետ։ Ես օրենքի համահեղինակն եմ, զարմացած ասում եմ` ո՞նց կլինի, օրենքը այսպես եմ գրել։ Մարզպետները երևի գնացել են նախագահի մոտ ու ասել` եթե տնօրենները աշխատանքային պայմանագիրը մեզ հետ չեն կնքում, ուրեմն մեզանից տոկոս չսպասես»,-ասաց Բախշյանը։

Նա սեփական դիտարկումները ներկայացրեց` մարզային դպրոցների տնօրենները պատահական չեն ընտրվում. նրանք պետք է հնազանդ լինեն մարզպետին։

«Դպրոցի տնօրենների մեջ շատ են պատահական մարդիկ։ Չնայած ունեն հավաստագիր և այլն, բայց առանց գյուղապետի, մարզպետի քիմքին հարմար լինելու չեն կարող տնօրեն լինել։ Մեր դպրոցների տնօրենները հլու, կամակատար մարդիկ են, որովհետև «դաբրո» ունեն։ Այս պահին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում աշխատում է պատրաստված կին, ազատամարտիկ, բայց նա, ունենալով հավաստագիր, քանի տարի է` չի կարողանում դառնալ տնօրեն, որովհետև համարձակ է, ընդվզող։ Եթե տեսնեք այդ կնոջ կերպարը, ամեն գյուղ կերազեր նման տնօրեն ունենալ։ Պետք է մեկը, ով հնազանդ է, չի «տեսնում», թե ինչեր են անում գյուղապետը, մարզպետը։ Իսկ այս դպրոցում ֆինանսական չարաշահումներ են եղել, այդ կինն էլ բարձրաձայնել է։ Ինչու՞ ես «տեսել», բավական չէ տեսել ես, մի հատ էլ բարձրաձայնում ես»,-ասաց Բախշյանը։

Այնպես որ, Երևանի ավագանու անդամը կարծում է, որ Կարեն Կարապետյանի մտահոգությունը իրավական փաստաթուղթ չէ։ Ըստ նրա, առաջին քայլը պետք է լինի հանրակրթության մասին օրենքում վերոնշյալ բաղադրիչն ավելացնելը։

Լրահոս
0