Արարատ Մովսիսյան

Երկու մանկավարժ այսօրվանից պետք է ավտոմեքենա վարել սովորեն

625
(Թարմացված է 01:14 06.10.2016)
Հայաստանում այսօր մանկավարժներին շնորհավորում ու մեծարում են` մասնագիտական տոնի առիթով: Կրթության և գիտության նախարարությունն էլ տարվա լավագույն ուսուցչին ու տարվա լավագույն դաստիարակին ավտոմեքենա նվիրեց, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանյան հեռավոր մարզերի երկու դաստիարակ այսօր որոշեցին ավտոմեքենա վարել սովորել: Տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակը, որոնք, ի դեպ, երկուսն էլ Գեղարքունիքի մարզից են, մեզ հետ զրույցում խոստովանեցին, որ ավտոմեքենա վարել չգիտեն, ուստի ՀՀ կրթության և գիտության նախարարության նվիրած ավտոմեքենաներից օգտվելու համար ստիպված կլինեն իրենք էլ որոշ ժամանակ աշակերտել:

Այս տարի «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Մովսիսյանը: Երիտասարդ ուսուցիչը շփոթված էր անսպասելի պարգևից, բայց նաև` ոգևորված:

«Մինչև վերջին պահն էլ չէի հավատում, որ կարող էի մրցանակի արժանանալ: Մրցանակի արժանացա, քանի որ մրցույթը կազմակերպված էր արդարության սկզբունքով, իսկ արդարությունն այն էր, որ լինելով հեռավոր տարածաշրջանի ուսուցիչ` մտքովս երբեք չէր անցել, որ կգնահատեն աշխատանքս»,- ասաց նա:

Իսկ մրցանակը, բացի հաճելի ու անսպասելի լինելուց, նաև պարտավորեցնող է: Գյուղական դպրոցի ուսուցիչը պատրաստ է այսուհետ էլ ավելի հայրենասեր սերունդ կրթել, «աշակերտին դարձնել լավագույն քաղաքացի»:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի Նարինե Հարությունյանը ևս նախարարի ձեռքից հուզմունքով ընդունեց իր նոր ավտոմեքենայի բանալիները:

Нарине Арутюнян
© Sputnik / Asatur Yesayants
Нарине Арутюнян

«Կարծում եմ` գնահատվեց իմ` երեխաների հանդեպ ունեցած անչափ սերն ու գործի հանդեպ նվիրվածությունը: 12 տարի է` աշխատում եմ մանկապարտեզում. երեխաների հետ շփումը դժվար է, բայց` հաճելի: Միշտ իմ առջև նպատակ եմ դրել` առողջ և գիտակից սերունդ դաստիարակել»,- ասաց նա:

Երևանի թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն էլ այս տարի լավագույն տնօրեն է ճանաչվել: Բայց իր վաստակից առավել տիկին Խոսրովյանը կարևորում է գործընկեր ուսուցիչների վաստակը:

«Տնօրենը տնօրեն է դառնում ուսուցիչներով: Դպրոցի դեմքն ուսուցիչն է, աշակերտը, ծնողը, իսկ տնօրենը դարձել է մենեջերի նման բան»,- իր կոչումը համեստորեն թերագնահատում է Անահիտ Խոսրովյանը:

Анаит Хосровян
© Sputnik / Asatur Yesayants
Анаит Хосровян

Ինչ վերաբերում է պարգևին, ապա տնօրենն այն վերագրում է ներառական կրթություն իրականացնելու հանգամանքին: «Չենք տարբերվում մյուսներից, բոլոր դպրոցներն էլ լավն են: Պարզապես ներառական կրթության կազմակերպումը մի փոքր ավելի սահուն ու լավ ստացվեց մեր դպրոցում, այդպես աչքի ընկանք»:

Sputnik Արմենիայի հարցին, թե դժվար չէ արդյո՞ք աշխատել մյուսներից «տարբերվող» երեխաների հետ, Անահիտ Խոսրովյանը պատասխանեց, որ իրենք երեխաներին չեն տարբերակում, բոլորին վերաբերվում են հավասարապես:

«Իհարկե, կան դժվարություններ, մանավանդ, որ դասարանների խտությունը 35 աշակերտ է պահանջում, իսկ 35-ից 2-3-ը պետք է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները լինեն, և պարզ է, որ դասապրոցեսը չի իրականացվի այնպես, ինչպես 25 հոգանոց դասարանում»:

Ի դեպ, «տարվա լավագույն» կոչմանն արժանացած տնօրենը վստահեցրեց, որ նվեր ստացած համակարգիչը տանելու է դպրոց, բայց` ոչ իր աշխատասենյակ:

«Այնտեղ արդեն կա, կդնենք դասարաններից մեկում»,- ասաց նա:

Պարգևներն ու նվերները մանկավարժներին հանձնելուց ու մասնագիտական տոնի առթիվ նրանց շնորհավորելուց հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ այսօր Հայաստանում ուսուցիչն ամենապահանջարկված մասնագիտությունն է, չնայած երբեմն հնչող դժգոհություններին:

Левон Мкртчян
© Sputnik / Asatur Yesayants
Левон Мкртчян

«Ուսուցիչները կատարում են մեր երկրի անկախության բազային հենքի ստեղծման շատ կարևոր մի գործառույթ: Ուսուցիչը նախևառաջ առաքելություն է: Այն, որ հասարակությունն ամեն տարի կարևորում է ուսուցչի աշխատանքը` նրանց պարգևատրելով, կարևոր է»,-ասաց Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ այս միջոցառման հիմքերը դրվել են շուրջ 20 տարի առաջ` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ու Վազգեն Սարգսյանի օրոք:

Sputnik Արմենիայի հարցին, թե որքանով է այսօր ուսուցիչը գնահատված պետության կողմից` հաշվի առնելով նաև ֆինանսական գնահատականը, նախարարը պատասխանեց. «Ֆինանսապես, իհարկե, շատ ավելին կարելի էր ցանկանալ, հատկապես, որ, գիտեք, եղած դրույքներն էլ շատ հաճախ այսօր կիսվում են: Բայց ես այսօր չէի ցանկանա այդ խնդիրները քննարկել: Ուսուցչի աշխատանքը պետք է մոտիվացիա ունենա, և այդ մոտիվացիան հասարակության հարգանքի դրսևորումն է: Ցավոք, վերջին ժամանակներում մեր կյանքի ձևաչափում նաև ուսուցչի հեղինակությունն անկում ապրեց: Եվ ես, որպես ԿԳ նախարար, իմ հիմնական գործառույթներից մեկը տեսնում եմ այդ հեղինակության բարձրացումը: Եվ ուսուցիչն էլ պետք է արժանի լինի դրան»:

Նախարարի խոսքով` եթե պետությունն առայժմ ֆինանսապես չի կարողանում խրախուսել ու գնահատել ուսուցչին, ապա գոնե վերաբերմունքով, հարգանքով պետք է անի դա:

625
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

55
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

55
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

54
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

54
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

0
(Թարմացված է 13:45 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

0