ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Վարդուհի Շահինյանի համար կյանքի 58-րդ տարին ճակատագրական դարձավ։ Մասնագիտությամբ բժիշկ տիկին Վարդուհին Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնաց ու կյանք փրկեց, բայց ոչ թե իր փորձով ու հմտությամբ, այլ` բարի կամքով։ Մի օր գնաց Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր ու արյուն հանձնեց։ Անցան տարիներ, նրան զանգահարեցին ու հայտնեցին, որ մի հույն կին նրա օգնության կարիքն ունի։ Առանց հապաղելու, հավաքեց իրերն ու մեկնեց Հունաստան։
«Ասեցին, որ իմ ոսկրածուծի ցողունային բջիջները համապատասխանել են 30 տարեկան մի հույն աղջկա։ Տեղեկություն ստացա, որ նա առողջացել է ու իրեն շատ լավ է զգում, առավել ևս ես եմ ինձ լավ զգում։ Իսկ պրոցեսն էսպիսին էր. մի ձեռքի երակից արյունը գնում է սարքավորման մեջ, այտեղ զտվում է ցողունային բջիջը ու արյունը հետ գալիս մյուս ձեռքի երակի մեջ։ Տարիքս չի ներում, թե չէ պետք լիներ, էլի կգնայի։ Դոնոր դառնալուց հետո ինձ ավելի երիտասարդ եմ զգում»,-ասաց դոնորը։

Հայաստանում Ոսկրածուծի դոնորի միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպիչը Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստրն է։ Տնօրեն Միհրան Նազարեթյանը որոշել է միանգամից վերջ դնել թյուրիմացությունների հասնող խոսակցություններին և հայտարարել, որ դոնոր լինելը միանգամայն անվտանգ է։ Ընդ որում, արյուն կարող են հանձնել 18-50 տարեկան այն մարդիկ, որոնք իրենց առողջ են զգում։ Դոնորի քաշը նշանակություն չունի։ Ապացուցված է, որ որքան արյունն ավելի երիտասարդ է, այնքան մեծ է ցողունային բջիջների վերարտադրվելու ուժը։
«Այսօրվա տվյալով` աշխարհում 28 միլիոն մարդ արյուն է հանձնել և դոնոր դարձել։ Արյուն հանձնելը դոնորի համար 100 տոկոսով անվտանգ է, իսկ հիվանդի համար` խիստ անհրաժեշտ։ Ցավում եմ, որ այսօր այստեղ հավաքվածների թիվը սպասվածից քիչ է։ Հայաստանում դեռ չի ձևավորվել արյուն հանձնելու մշակույթը»,-ասաց Նազարեթյանը։
Միջոցառման ընթացքում մի անկյունում բժիշկները հերթագրում էին ցանկացողներին ու արյուն վերցնում։ 2 մլ արյուն վերցնելուց հետո բժիշկները տիպավորում էին այն։ Ավելի ուշ, երբ կգտնվի այն հիվանդը, որի արյունը կհամընկնի վերցվածի հետ, կհրավիրեն ոսկրածուծի դոնոր դառնալու։ Ի դեպ, մեծ քանակությամբ ցողունային բջիջներ է պարունակում նաև նորածնի պորտալարը։ Ծնողների համաձայնության դեպքում այն պահվում է, և եթե տարիներ անց երեխային այն պետք է լինում, դառնում է առաջնահերթ փրկություն։
«Հայաստանում պորտալարի ցողունային բջիջները պահվում են ավելի մատչելի գներով, քան Արևմուտքում։ Տարեկան անհրաժեշտ է վճարել 2 հազար դոլար։ Դա թանկ հաճույք է, բայց գինը կախված է օգտագործվող հեղուկ ազոտից, որի մեջ պահվում է»,-ասաց բժիշկը։
Տեղեկացնենք, որ արյան քաղցկեղով հիվանդ մարդուն նախ նշանակում են դեղորայքային բուժում։ Երբ այն անարդյունավետ է դառնում, անցնում են ոսկրածուծի փոխպատվաստմանը։
Ոսկրածուծի դոնորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2015 թվականի սեպտեմբերի 19-ին։ Աշխարհում գրանցված է ոսկրածուծի 28 միլիոն դոնոր, որից շուրջ 28,000-ը՝ Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



