Խցանումներ

Խցանված Երևան. Հայաստանը պատրաստվում է Անկախության 25-ամյակին

85
(Թարմացված է 16:21 17.09.2016)
Երևանի քաղաքապետարանը նախապես հայտարարել էր, որ ՀՀ անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի մի քանի հատվածներում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Երթևեկության ժամանակավոր դադարեցումը կաթվածահար էր արել մայրաքաղաքի երթևեկությունը։ Հասարակական տրանսպորտային միջոցները փոխել էին իրենց երթուղիները, իսկ երթուղայիններում ժամերով նստած ուղևորները, խցանումներից հուսահատված, ոտքով էին ճանապարհ ընկել։

Пробки в городе Ереван
© Sputnik / Gohar Sargsyan
Խցանում

 

Հիշեցնենք, թե որ փողոցներում է ժամանակավորապես դադարեցվելու երթևեկությունը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ին՝

— ժ. 13:30-15:00 — Աճառյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Հերացու, Կորյունի փողոցներ, Մեսրոպ Մաշտոցի պողոտա՝ Կորյունի փողոցից մինչև Ֆրանսիայի հրապարակն ընկած ճանապարհահատվածը, Մարշալ Բաղրամյանի պողոտա՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մոսկովյան փողոցներն ընկած ճանապարհահատվածը, Մոսկովյան փողոցը՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից մինչև Սարյան փողոցը (Աճառյան փողոցից դեպի քաղաքի կենտրոն երթևեկության ուղղությամբ),

— ժ. 13:00-22:00 — Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, ինչպես նաև Մ.Խորենացու փողոցի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայից Մ.Մկրտչյան փողոցն ընկած ճանապարհահատվածը։ Դադարեցվելու է նաև երթևեկությունը Նալբանդյան և Աբովյան փողոցներում՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Վարդանանց փողոցի՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակ ընկած ճանապարհահատվածում,

— ժ. 14:00-16:00 — Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոս փողոցն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը,

— ժ. 15:00-20:00 — Խանջյան փողոցի՝ Սայաթ-Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը (երթևեկությունը Գր. Լուսավորչի փողոցի ուղղությամբ), ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝

— ժ. 05:00-16:00 — Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում,

— ժ. 11:00-16:00 — Խանջյան փողոցի՝ Սայաթ-Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ին՝

— ժ. 05:00-13:00 — Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը,

— ժ. 05:00-15:00 — Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցների՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը,

— ժ. 10:00-13:00 — Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ սեպտեմբերի 16, 18 և 21-ին խնդրում ենք տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության Հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։

Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված օրերին կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:

 

85
Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանը

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

494
(Թարմացված է 15:50 03.03.2021)
Քայլերթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին խորհդանշական ճամպրուկ են բերում։ Պատրաստավում են մարտի 5-ին հասնել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։

Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:

Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։

«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

494
թեգերը:
Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

51
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

51
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
Արծվիկ Մինասյան. 3 մարտի, 2021

Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան

0
(Թարմացված է 17:05 03.03.2021)
Արծվիկ Միասնյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու օրենքի վիճարկումը նախագահի կողմից քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։

Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, հանրահավաք, Արծվիկ Մինասյան
Ըստ թեմայի
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան