Նախ խցանները հավաքում են, ապա՝ մաքրում, տարբերակում ըստ գույնի, ապա հատուկ հիմքի վրա նկարում են պատկերն ու վրան ամրացնում խցանները: Ստացված խճանկարն էլ քաղաքի որևէ շենքի ճակատային հատվածի զարդն է դառնում: Հենց այսպես են պատրաստվել «Երազանքների օդապարիկն» ու «Անվասայլակով երեխան»:
«Գյումրին մեր տունն է» նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանի խոսքով՝ խցաններով խճանկար սկսել են պատրաստել 2015 թվականից, բայց ոգևորությունը ծնվել է դեռ 2013 թվականին, երբ Արսենը Սլովենիայում տեսել է Գինեսի ռեկորդներում գրանցված՝ խցաններով պատրաստված ամենամեծ խճանկարը՝ 500 հազար խցանից պատրաստված:
«Ամեն ինչ լավ էր, բայց մի բան թերի էր. մարդիկ գնացել, գործարաններից էին խցաններ խնդրել: Իսկ մենք փորձեցինք հանդես գալ ավելի հետաքրքիր ձևաչափով՝ սկսեցինք խցաններ հավաքել փողոցներից, պատմամշակութային վայրերից: Հավաքում էինք և՛ պլաստմասսե, և՛մետաղական խցանները: Սկզբում որոշել էինք գերազանցել ռեկորդը, հետո փոխեցինք մեր նպատակը. եսասիրական դրսևորում կդիտվեր: Ռեկորդը լավ բան է, բայց մտածեցինք ավելի լավ է՝ մոզաիկաները փոքր, բայց շատ լինեն: Նույնիսկ կարելի է հետագայում Գյումրիում Սթրիթ-Արտ թանգարան ստեղծել: Իսկ ռեկորդ սահմանելը ոչ թե երազանք է, այլ՝ նպատակ: Ներկա պահին արդեն 120 հազար խցան ունենք, բայց գործընթացը շարունակվում է»,- նշեց Արսենը՝ ավելացնելով, որ ոչ թե խցանի կարիք ունեն, այլ՝ մարդկային գիտակցության բարձրացման ՝ չթափել, չկեղտոտել քաղաքը և գիտակցել, որ նույնիսկ խցանը կարող է տեսք ու շուք տալ քաղաքին:
«Գյումրին մեր տունն է, ու պետք է սրտացավ լինենք մեր քաղաքի նկատմամբ»,- ասաց Արմենը:
Նախաձեռնության նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, երբ 2016 թվականի փետրվարին «Դեպի Հայք» կազմակերպության անդամների հետ քննարկման արդյունքում որոշվել է խճանկարներ պատրաստել հայկական գորգերի ձևաչափով:
«Բոլորս մեր տները զարդարում ենք հայկական գորգերով, ինչու՞ դուրսն էլ չզարդարենք գորգերով: Որոշեցինք ու արեցինք: Գաղափարը շատ հետաքրքիր է ու շատերին է ոգևորել: Կամավորներն ամեն ուրբաթ 10:00-17:00-ը գալիս են, ու միասին աշխատում ենք: Արդեն երեք խցանագորգ է պատրաստ»,- ասաց Արսենը վստահեցնելով, որ խցաններով խճանկարների թիվը Գյումրիում ավելանալու է:
«Այս ծրագրի շրջանակում ստեղծված գորգ-մոզաիկաները բոլորը Գյումրիում են մնալու, բայց եթե առաջարկներ լինեն այլ քաղաքների համար, մենք կպատրաստենք»,- նշեց Արսենը:
Դժվար է պատկերացնել, բայց սովորական խցաններից պատրաստած խճանկարները կարող են զարդարել նաև անշուք կառույցների պատերը:
Ստացում է՝ հետաքրքրությունների շրջանակը մեծացնելն ու ժամանակը արտասովոր զբաղմունքով լցնելն այնքան էլ դժվար չէ, հատկապես այն դեպքում, երբ այդ զբաղմունքի շնորհիվ հնարավոր է նաև գեղագիտական հաճույք պատճառել շրջապատին:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



