Ճանապարհ

Զգուշացիր ավտոմեքենայից կամ ավտովթարի դեպքում խոստովանիր մեղքդ

148
ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը 50 հազար դրամից բարձրացվել է մինչև 100 հազար։ Հայ վարորդներն արդեն հասցրել են իրենց գնահատականները տալ այս նորամուծությանը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավտոապահովագիրների բյուրոն անցնելու է ՃՏՊ-ի արձանագրման ավելի պարզեցված մոդելի։

Նշանակում է` ապահովագրական ընկերությունների աշխատակիցներն այլևս դեպքի վայր չեն մեկնի, եթե վնասի չափը չգերազանցի 100 հազար դրամը, իսկ եթե գերազանցի, ապա պատահարը կարձանագրեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Գումարը չգերազանցելու դեպքում վարորդները տեղում կկարողանան ինքնուրույն լրացնել համաձայնեցված հայտարարագիրը։

Ընդ որում` տուժած կողմը կկարողանա ստանալ վնասի փոխհատուցումը ապահովագրական կազմակերպությունից 3-7 օրվա ընթացքում։

Նոր ուսումնական տարին` երթևեկության նոր կանոններով

Մինչ այդ ինքնուրույն գրանցած փոխհատուցվող վնասի շեմը կազմում էր 50 հազար դրամ։ Ավտովթարի ժամանակ վարորդները պարտավոր են ՃՏՊ-ի մասին հայտնել դեպքից հետո 40 րոպեի ընթացքում և կանչել ճանապարհային ոստիկանության աշխատակցին։ Իսկ եթե վարորդը, որի պատճառով տեղի է ունեցել ավտովթարը, ընդունել է մեղքն ու պատասխանատվությունն իր վրա վերցրել, ապա տեղում համաձայնեցված հայտարարագրում պետք է գրանցել ՃՏՊ-ն։

Sputnik Արմենիան զրուցեց կին վարորդ Ալինայի հետ, որի խոսքով` նորամուծությունը զգալիորեն կօգնի կրճատել խցանումները։

«Ուրախ եմ, որ նման փոփոխություններ են եղել։ Եթե վարորդները կարողանան արագ կողմնորշվել, խցանումների թիվը զգալիորեն կկրճատվի։ Բայց բացասական կողմեր էլ կան` պետք է կարողանաս համոզել վարորդին, որ հենց իր պատճառով է տեղի ունեցել վթարը և նրա հետ համաձայնության գաս։ Ամեն վարորդ էլ կուզենա ջրից չոր դուրս գալ», — ասաց նա։

Ալինայի խոսքով` յուրաքանչյուր վարորդ ցանկանում է, որ իր ԱՊՊԱ-ի պատմությունը մաքուր մնա։ Նա ավելացրեց, որ հայկական տաքարյունությունը հաճախ խանգարում է համաձայնության գալ։ Բացի այդ, շատերին դժվար կլինի որոշել հասցված վնասի չափը։

Ամեն ինչ կանոններով

Ավտաապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալների համաձայն` 2016 թվականի հուլիսին գրանցվել է ՃՏՊ-ի ինքնուրույն ձևակերպման 430 դեպք, որի արդյունքում ընդհանուր առմամբ մոտ 17 մլն դրամ փոխհատուցում է տրվել։

Նոր փոփոխությունների շնորհիվ ՃՏՊ-ի ինքնուրույն համաձայնեցված հայտարարագիր լրացրած անձանց թիվը կավելանա ու կհասնի 1200-1500-ի։ Բացի այդ, Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության պայմանագրերը սեպտեմբերի 1-ից ձևակերպվելու են միայն ավտոմեքենայի սեփականատիրոջ անունով։ Նշենք, որ Ավտոապահովագրողների բյուրոյի կայքում կա բոլոր վարորդների ապահովագրական պատմությունը։

148