00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցի ճամփան դժվար է. աշակերտները շքախմբով են գնում դպրոց

© Sputnik / Asatur YesayantsШкола. Дети и родители перед школой
Школа. Дети и родители перед школой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը խոստանում է սեպտեմբերին անվտանգ դարձնել տնից դպրոց և դպրոցից տուն ճանապարհը: Ծնողներից շատերը գերադասում են երեխաներին դպրոց տանել անձամբ՝ վախենալով երևանյան փողոցների վտանգներից:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. 5-րդ դասարանցի Արմանն այս տարի առաջին անգամ է սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու մենակ՝ առանց ծնողների ուղեկցության: Արմանը հպարտորեն պատմում է, որ իրեն արդեն երկու ամիս է, ինչ վստահում են տնից մենակ դուրս գալ ու փողոց անցնել: Իսկ երթևեկության կանոնները տղան լավ գիտի:

«Պետք է հասնեմ անցումին ու սպասեմ մինչև կանաչ լույսը վառվի, նոր կարող եմ անցնել»,-ասում է նա:

Արմանի համադասարանցիներից շատերի ծնողները, որոնք այսօր երեխաներին դպրոց էին ուղեկցել` դասագրքեր ստանալու, խոստովանեցին, որ դեռ խուսափում են երեխաներին միայնակ դպրոց ուղարկել: Կանանցից մեկն անգամ կես լուրջ-կես կատակ նշեց, որ եթե ամոթ չլիներ, մինչև 25 տարեկանն էլ դստեր ձեռքը բռնած կանցկացներ փողոցը:

Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից հայտարարում է արդեն ավանդական դարձած անվտանգ երթևեկության միամսյակը:

«Սեպտեմբերի 1-ից սկսած` ամբողջ հանրապետության տարածքում, բոլոր այն դպրոցների մոտ, որոնք գտնվում են փողոցների ու ճանապարհների վրա, ոստիկանության աշխատակիցները պարեկություն են իրականացնելու»,- հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

© Sputnik / Asatur YesayantsՆորիկ Սարգսյան
Норик Саргсян - Sputnik Արմենիա
Նորիկ Սարգսյան

Ոստիկանության պաշտոնյայի խոսքով` դպրոցների մոտ հերթապահող ոստիկանների համար խնդիրներ են հարուցում ոչ այնքան երեխաները, որքան նրանց ուղեկցող ավտոմեքենաների վարորդները, հատկապես, եթե մեկ երեխայի դպրոց է ուղեկցում երկու- երեք ավտոմեքենա:

«Ունենք դպրոցներ, որտեղ ծնողները երեխաներին 2-3 ավտոմեքենայով են դպրոց բերում, փորձում են 5-10 րոպե կանգնել մինչև երեխային դասարան հասցնեն: Այս խնդիրը կա Չեխովի, Պուշկինի, Աղայանի անվան դպրոցներում, որտեղ երեխաներին բերում են 2-3 երեխաներով ու ընդամենը 10 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղում 100 ավտոմեքենա է կուտակվում»,- ասաց Նորիկ Սարգսյանը՝ նշելով, որ այսպիսի դպրոցների մոտ տեղադրվել են տեսախցիկներ՝ ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով:

Մի շարք դպրոցների մոտ էլ տեղադրվել ու վաղվանից գործելու են արագությունը մինչև 40 կմ/ժամ սահմանափակող նշաններ ու տեսախցիկներ:

2011թ-ից ի վեր Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների անընդհատ աճող վիճակագրությունն այս տարի վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ նվազել է: Այս մասին է վկայում Ոստիկանության տրամադրած պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն` անցած տարվա համեմատ ՃՏՊ-ների թիվը նվազել է 174-ով, զոհերի թիվը՝ 53-ով, վիրավորներինը՝ 253-ով:

Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 27-ով:

Լրահոս
0