00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում որսորդ են դառնում մի քանի րոպեում

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցКосули в Национальном парке "Омега" в Канаде
Косули в Национальном парке Омега в Канаде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 20-ից Հայաստանում որսի շրջանը բացված է։ Հայաստանում որսորդության առանձնահատկությունների մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Որսը լինում է պրոֆեսիոնալ, երբ որսորդը վաճառում է որսը, սիրողական, երբ որսի են գնում միայն հաճույքի համար, ինչպես նաև գիտության կարիքների համար, ասաց Սարիբեկյանը։

«Համապատասխան կազմակերպությունները որսաշրջանի բացումից առաջ մոնիտորինգ են անցկացնում և որոշում որևէ կենդանատեսակի առկայությունը` դրա որսը կազմակերպելու համար։ Ես չգիտեմ, թե ինչպես են որոշում` որ կենդանուց որքան կարելի է որսալ։ Այստեղ նուրբ խնդիրներ կան, և դա պատկան մարմինների ու համապատասխան կազմակերպությունների անելիքն է»,- նշեց նա։

Նա պարզաբանեց` թեև կենդանիների կամ թռչունների որոշակի քանակ է նշվում, որ որսորդը կարող է որսալ, սակայն ինքն անձամբ սխալ է համարում որսալ ավելին, քան պետք է։

«Հայաստանում պաշարներն այնպես չեն, որ որսորդն իրեն թույլ տա որսալ ավելին, քան իրեն պետք է և լավություն անի բարեկամին կամ վաճառի։ Նույնիսկ թույլատրվածի շրջանակներում։ Արդյո՞ք դա բարոյական է։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է լոր ուտել, բազմաթիվ ֆերմաներ կան, կարող է օգտվել, կամ ինքն էլ կարող է որսորդ դառնալ»,- ասաց նա։ 

Սարիբեկյանը, անդրադառնալով տեսուչների խնդրին, նկատեց, որ որսահանդակներում կամ պահպանվող տարածքներում օբյեկտիվորեն տեսուչները չեն կարող ամեն տեղ լինել։ Բացի այդ, որսի կանոնների խախտման հիմնական ծավալը բաժին է ընկնում շաբաթվա վերջին օրերին կամ գիշերը, իսկ այդ ժամանակ տեսչությունները չեն աշխատում։

«Որսագողությունը հիմնականում կատարվում է գիշերային ժամերին։ Եթե որսորդական կամ բնապահպանական տեսչությունները գիշերն այդ աշխատանքը չեն կատարում, բնականաբար այդ արարքները մնում են անպատիժ։ Միայն հատուկենտ դեպքերում են հայտնաբերվում որսագողերը և պատժվում։ Ես կարծում եմ, որ այդ պատիժը շատ մեղմ է` նկատի ունենալով Հայաստանի բնաշխարհի ու կենդանական աշխարհի աղետալի վիճակը»,- կարծում է Սարիբեկյանը։

© Sputnik / Asatur YesayantsԷդուարդ Սարիբեկյան
Эдуард Сарибекян - Sputnik Արմենիա
Էդուարդ Սարիբեկյան

Այդ պատճառով նա առաջարկեց որսահանդակներում, ջրային ու գետային ավազաններում հատկապես գիշերային ժամերին հերթապահություն սահմանել։ Այդ դեպքում մարդիկ կհասկանան, որ նման արարք կատարողները պատասխան են տալիս օրենքի առաջ։ Իսկ քանի դեռ այդ մարդիկ պատասխան չեն տալիս օրենքի առաջ, դա բացասական ազդեցություն է ունենում բնության վրա։

«Հաճախ լրահոսում հանդիպում ենք, որ բնապահպանության նախարարությունը շաբաթական տեղեկանք է ներկայացնում անտառահատման, որսագողության մասին։ Օրինակ` հայտնաբերել են 3 կգ խեցգետնի ապօրինի որս, այդ մարդուն տուգանել են մի քանի հարյուր հազարով։ Պատկերացրեք, թե ինչ արժե 5 կամ 10 կգ կարմրախայտը կամ խեցգետինը։ Հայաստանի ռեստորաններում օրական վաճառվում է կարմրախայտ, որը բռնվում է ապօրինի մեթոդներով»,- նշեց Սարիբեկյանը։

Նա հայտնեց, որ իր նկատառումները ցույց են տալիս` Հայաստանում կա որոշակի կենդանատեսակների կայուն գլխաքանակ, օրինակ` բեզոարյան այծի արու առանձնյակների որսը Հայաստանում կարելի է կազմակերպել, քանի որ այդ կենդանիների տարեց առանձնյակներն իրենց պոպուլյացիայի համար պիտանի չեն։ Այնինչ որսն ու ձկնորսությունը շատ քաոսային է կազմակերպվում և վնասում բնությանը։

«Երբ ցանցերով Սևանում բռնում են սիգ, երբ փոքրիկ գետերում էլեկտրահարմամբ ձկնատեսակներին վերացնում են, ես դա չեմ հասկանում։ Դա հսկել, պահել-պահպանել է պետք, աչք փակել պետք չէ։ Սևանում սիգ չի որսվում, բայց Երևանում վաճառվում է, որտեղի՞ց են այն որսում, բացի Սևանից, ոչ մի տեղ արդյունագործական չափով սիգ չի աճեցվում։ Երևանում դրանք վաճառվում են, իսկ ոստիկանները չեն էլ նկատում»,- նշեց նա։

Рубен Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանը բնապահպանական հարթակ է դարձել վայրի բնության պահպանման համար

Շարունակելով ձկնորսության թեման` նա նշեց, որ Հայաստանի գետերի պատուհասն են դարձել փոքր ՀԷԿ-երը, քանի որ ձկնաբեր գետակները գրեթե ամբողջովին լցված են խողովակների մեջ։

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում ինչպես են դառնում որսորդմիության անդամ ու զենք ձեռք բերում, Սարիբեկյանը նշեց, որ իրականում դրա համար ընթացակարգեր է պետք անցնել` փորձաշրջան, որոշակի կանոնների իմացություն, հետո մարդը պետք է քննություն հանձնի, նոր միայն զենք ստանա։

«Բայց այդ պրակտիկան Հայաստանում հիմա գոյություն չունի։ Մի քանի որսորդական հասարակական կազմակերպություններ կան, որոնք անդամագրում են մարդկանց, եթե 5000-ից մեկը քննությունը հանձնած լինի, հիանալի կլինի։ Չկա նման բան։ Շատ հկ-ներին կից խանութ է գործում, որտեղ իրենց զենքը քաղաքացուն վաճառելու համար մի քանի րոպեի մեջ այդ մարդուն որսորդ են դարձնում։ Մարդը չգիտի, թե այդ զենքով ինչ կարելի է որսալ, բայց երկու րոպեում դառնում է որսորդմիության անդամ»,- մտահոգություն հայտնեց նա։

Սարիբեկյանը նաև նշեց, որ պետք չէ գլուխ գովել, թե այսինչ կենդանուն սպանեցի, այլ սպանելուց առաջ պետք է մտածել` որ այդ կենդանուն սպանեցի, բնության մեջ դրանից մնա՞ց։

Լրահոս
0