Լևոն Մկրտչյան

Դպրոցականները կրկին բանավոր քննություններ կհանձնեն

144
Կրթական համակարգի փոփոխությունների և բարեփոխումների արդյունքում բանավոր քննությունները «կվերադառնան» դպրոց։ ԿԳ նախարարը վստահեցնում է, որ բանավոր քննությունները պետք են աշակերտներին։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի կրթության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց, որ այսօրվա կրթական համակարգում պետք է արմատական փոփոխություններ կատարել որակը բարելավելու համար:

«Ավագ դպրոցի վերջին` 12-րդ դասարանում մենք միայն երեք առարկա ենք թողել: Դրանք այն առարկաներն են, որոնք դպրոցականներն իրենք կընտրեն բուհ ընդունվելու համար: Հաջորդ քայլը կլինի կրեդիտային համակարգի ներդրումը», — ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` դպրոցականների հավաքած կրեդիտների քանակը թույլ կտա բուհում կրճատել ուսման տարիները, և ոմանք կկարողանան բակալավրիատն ավարտել 3 տարում:

«Առարկայական քննությունները կհանձնեն 11-րդ դասարանում, ինչը թույլ կտա 12-րդ դասարանում լիարժեք պատրաստվել բուհ ընդունվելուն»,- ասաց նախարարը:

Նրա կարծիքով` այսօր ավագ դպրոցն անարդյունավետ է գործում, ինչի պատճառով էլ ծնողները չեն վստահում կրթական այս ձևին։ Սակայն նոր համակարգին ամբողջությամբ անցում կատարելու համար ժամանակ է հարկավոր:

«Այդ փոփոխություններն առայժմ չեն անդրադառնա մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցների վրա, իսկ դրանց թիվը Հայաստանում շատ է: Հետագայում մտադիր ենք լուծել նաև այդ խնդիրը», — վստահեցրեց նախարարը:

Մկրտչյանը նշեց, որ նոր ուսումնական տարում փոփոխություններ կկատարվեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքում, որի համաձայն` ուսանողը կարող է որոշակի թվով կրեդիտներ հավաքել (լրացուցիչ առարկաներ) և ընտրած մասնագիտության հետ մեկտեղ ստանալ նաև երկրորդ մասնագիտությունը:

Տարածաշրջանում կրթական այս ձևը նորություն չէ, և արդեն մի քանի տարի է` հաջողությամբ կիրառվում է հարևան Վրաստանում:

Այսօր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ չեն կարող դպրոցում դասավանդել մանկավարժական կրթություն չունենալու պատճառով: Նախարարի խոսքով` նոր համակարգը կլուծի նաև այս խնդիրը: Բարեփոխումներից մեկն էլ այն կլինի, որ թեստերից բացի, նաև բանավոր քննություններ կլինեն։

«Մենք որոշել ենք դպրոցներում վերականգնել բանավոր քննությունները: Դա պետք է, որպեսզի երեխայի անհատականությունն ու ստեղծագործական կարողությունները չճնշվեն», — ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` թեստային համակարգը արդիական է և միջազգային, սակայն բանավոր քննությունները թույլ կտան մտածել ու բացահայտել երեխայի կարողությունները:

Այսօր Հայաստանում գործում է շուրջ 1437 հանրակրթական ուսումնական հաստատություն, որոնցից 1 391-ը պետական են, 46-ը` մասնավոր: Դրանցից 493 հիմնական դպրոցներն են, 109-ը` ավագ, 811-ը` միջին, 17-ը քոլեջներ են:

144
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

82
(Թարմացված է 11:12 05.03.2021)
Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում

82
թեգերը:
Քննչական կոմիտե, համազգեստ, Զինվոր, Եղվարդ
Ըստ թեմայի
Երբեմն ճշմարտությունը շատ դառն ու վտանգավոր է լինում. Փաշինյանն ընդունել է կամավորներին
Կամավորներին զինաթափել են... ինչ էր կատարվում Քարվաճառում նոյեմբերի 9–ից հետո
Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

97
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

97
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

0
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

0
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը