00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզերի ուսումնական հաստատություններն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են

© Sputnik / Арам НерсесянЛевон Мкртчян
Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը գոհունակություն է հայտնել, որ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվում է հենց նախնական և միջին մասնագիտական ոլորտի հիմնահարցերից, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, կրթական համակարգն ամբողջության մեջ է դիտարկվում:

«Մեր երկրի համար շատ կարևոր ուղղվածություն է միջին մասնագիտական կրթությունը. եթե երկիրը չի հենվում այս ոլորտի շրջանավարտ մասնագետներով ձևավորված շերտի վրա, ապա այդ երկիրը բավականին թույլ է: Իհարկե, խորհրդային տարիներից հետո ոլորտը մեծ անկում էր ապրել, սակայն վերջին տարիներին բավականին մեծ թվով հիմնահարցեր են լուծվել՝ կառավարման ավելի ճկուն մեխանիզմ է մշակված: Ձևավորվել են կառավարման խորհուրդներ, որում ընդգրկված են, բացի մանկավարժական և ուսանողական համակազմից, նաև սոցիալական գործընկերներները, մասնավորապես գործատուների և արհմիությունների ներկայացուցիչները»- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև ոլորտի մի շարք հիմնախնդիրներին:

«Մեր հասարակության մեջ չկա այն գիտակցումը, որ կրթությունն իր յուրաքանչյուր աստիճանի վրա պետք է ունենա ելք դեպի կյանք և վերադարձ: Կա այն գիտակցումը, որ կրթությունը պետք լինի անընդհատ և արագացված՝ դպրոցից մինչև ասպիրանտուրա: Ուսանողը դեռևս չի գիտակցում, որ կրթական մի աստիճանն ավարտելուց հետո պետք է դեռ աշխատի, ստանա կրթական արդյունքի անդրադարձն աշխատաշուկայում, նոր ընտրի իր հետագա ճանապարհը: Եթե, օրինակ, միջին մասնագիտական կրթական հաստատությունը ծառայի միայն մյուս փուլի՝ բակալավրի համար ուսանողների մատակարարմանը, այն իր հիմնական առաքելությունը չի կատարի, քանի որ սա այն կարևոր օղակն է, որը պետք է ապահովի ելք դեպի աշխատաշուկա:

Ոլորտի մյուս խնդիրը՝ մասնագիտությունների և չափորոշիչների կապն է կյանքի հետ. եթե մասնագիտությունը չի արձագանքում կյանքի դժվարություններին, ընտրված չափորոշիչները չեն հաղթահարում մարտահրավերները, ապա ոլորտը կանգնում է լուրջ խնդիրների առջև: Հետևաբար, կարևոր է այսօրվա աշխատաշուկային համարժեք քայլելը: Իհարկե, նախ աշխատաշուկան պետք է իր պահանջները ամփոփի, որ կրթական հաստատությունն այդ պատվերը կարողանա ընդունել: Մյուս խնդիրը. մեր երկրի սոցիալական վիճակը ստիպում է, որ կրթությունն իր վրա վերցնի նաև սոցիալական պատվեր: Հատկապես մարզում առկա կրթական հաստատությունը կատարում է նաև սոցիալական մեծ առաքելություն: Հետևաբար, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի ուսումնական հաստատությունները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով նաև չափորոշիչների և մասնագիտությունների վերանայման հնարավորությունը, հատկապես բժշկական և գյուղատնտեսական ուղղվածություններով:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ բուհերի կազմում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրի նպատակը չպետք է լինի միայն բուհերի համար ուսանողներ ապահովելը. պարտադիր չէ, որ բոլորը ստանան բակալավրի կրթական աստիճան: Նախարարն անդրադարձել է նաև բժշկական մասնագիտությունների խնդրին՝ ընդգծելով, որ պետք է հստակեցվեն և խստացվեն դաշտը կարգավորող լիցենզիայի պայմանները: Նախարարը խոսել է նաև տնօրենների հավաստագրման և ընտրության կարգի պարզեցման հնարավորության մասին: Անդրադառնալով միջազգային գործընկերների աջակցությամբ վերազինված ուսհաստատություններին՝ պարոն Մկրտչյանը նշել է, որ դրանք պետք է շոգեքարշի դեր կատարեն մյուսների համար, ծառայեն ուսումնական և վերապատրաստման բազա և համակարգը տանեն իրենց հետևից:

Ելույթից հետո տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են անվճար տեղերի համար ընդունելության քննությունների վերանայմանը, ռոտացիայի կարգի փոփոխությանը, շինարարական մասնագիտությունների կարևորությանը և մասնավորապես մարզային հաստատություններում ռազամարդյունաբերական ոլորտին սպասարկող մասնագիտությունների ներդրմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել ամփոփել ոլորտային հարցերը և դրանք առավել մանրամասն քննարկել հետագա հանդիպումների ընթացքում:

Լրահոս
0