00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղողի համը փոխվեց. Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը

© Sputnik / Asatur YesayantsЧин освящения винограда
Чин освящения винограда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Աստվածածնի վերափոխման տոնն է կամ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, Խաղողօրհնեքը: Այն 5 տաղավար տոներից չորրորդն է, որը Հայ առաքելական եկեղեցին նշում է մեծ շուքով: Հայաստանյան բոլոր եկեցեցիներում այսօր պատարագ մատուցվեց:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Սուրբ Նահատակաց եկեղեցու բակում վաղ առավոտից մարդաշատ էր: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, անտեսելով շոգն ու տոթը, սպասում էին եկեղեցի մտնելու իրենց հերթին: Նրանց թիվն այնքան շատ էր, որ մեծ մասը դրսում էին լսում պատարագն ու աղոթում: Sputnik Արմենիայի հետ զրույցում բոլորը մի մարդու պես նշեցին, որ աղոթում են առաջին հերթին խաղաղության համար:

Եկեղեցու բակում լուռ աղոթողների մեջ տարեց մի զույգ կար. խաղողով լի տոպրակը բերել էին օրհնելու:

«Միայն օրհնելուց հետո ենք խաղող ուտում, այս տարի դեռ համը չենք տեսել: Թող այս օրհնությունն առողջություն ու պտղաբերություն բերի մեր ժողովրդին: Բայց ամենակարևորը մեզ խաղաղություն է պետք: Ամեն անգամ, երբ եկեղեցի ենք գալիս ու աղոթում, հետո իմ մեջ ինչ-որ բան փոխվում է, հոգու ու մարմնի մաքրություն եմ զգում: Հավատքի ուժն է կարողանում ներսումդ բան փոխել»,-ասաց Հրաչյան:

© Gohar Sargsyanосвящение винограда
освящение винограда - Sputnik Արմենիա
освящение винограда

Աստվածածնի վերափոխման տոնը Տիրամորը նվիրված տոներից ամենահինն է: Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոսը` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին:

Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը:

© Sputnik / Gohar SargsyanԴավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում - Sputnik Արմենիա
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում

Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը պատարագից առաջ իր հորդորն ուղղեց հավատացյալներին: Նա քարոզեց միմյանց հանդեպ սեր ու հանդուրժողականություն դրսևորել, գիտակցել, որ տոնը նշելը կամ եկեղեցի գալը պարզապես արարողակարգ կամ սովորույթ չէ. այն ամեն անգամ պետք է խորհելու ու ներաշխարհում թեկուզ փոքրիկ մի մասնիկ դեպի լավը փոխելու առիթ հանդիսանա:

«Խաղող ենք օրհնելու, տանելու եք տուն՝ հարազատների հետ ճաշակելու, բայց թող այսպիսով դուք լուսավորվեք, մարդը կարողանա Աստծու ներկայության մեջ հայտնվել, որպեսզի նա բնակվի մեր հոգիներում, ջերմացնի մեր հոգիները, կամքը զորացնի, ուժ, կարողություն տա»,-ասաց քահանան:

Պատարագի վերջում օրհնվեց խաղողը: Հայ առաքելական եկեղեցու հետևորդներից շատերի համար ավանդույթ է՝ այս պտուղը համտեսել միայն օրհնվելուց հետո:

© Sputnik / Gohar SargsyanԴավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում - Sputnik Արմենիա
1/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
© Sputnik / Gohar SargsyanԴավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում - Sputnik Արմենիա
2/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
© Sputnik / Gohar SargsyanԴավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում - Sputnik Արմենիա
3/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
© Sputnik / Gohar SargsyanԴավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում - Sputnik Արմենիա
4/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
© Sputnik / Gohar SargsyanԴավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին - Sputnik Արմենիա
5/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին
1/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
2/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
3/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
4/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում
5/5
Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին

«Գուցե ներշնչանք է, բայց ինձ համար օրհնված խաղողը շատ ավելի համեղ է»,-ասաց հավատացյալներից մեկը:

Ի դեպ, հավատացյալների շրջանում հաճելի փոփոխություն նկատեցինք: Գրեթե բոլորը տիրապետում են եկեղեցի այցելելու մշակույթին, կրում են գլխաշորեր, միաձայն աղոթում հոգևոր սպասավորների հետ:

Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծու մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը:

Լրահոս
0