Շքապատշգամբ

Երևանում նորոգում են շենքերի շքապատշգամբները

28
Երևանի քաղաքապետարանը շարունակում է վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվում է նորոգել վթարային 130 շքապատշգամբ: Հունիսին մեկնարկած այս գործընթացի շնորհիվ մինչ օրս նորոգվել է դրանցից 30-ը: Այս մասին նշված է Երևան քաղաքապետարանի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

Տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով:

Շքապատշգամբների նորոգումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները, պետք է նորոգվեն բնակիչների ուժերով, սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, Երևանի քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը, իսկ անհրաժեշտ միջոցները հատկացվել են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ:

 

28