00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքրիկ դերասանին արդեն «Ֆրունզ» են ասում

© Sputnik / Armenuhi MkhoyanГеворк
Геворк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր փոքր Ֆրունզն ունի. մի քանի ներկայացումներում փոքր տղայի դերերը ռեժիսորներն արդեն վստահել են Գևորիկին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

11 տարեկան տղան իր հասակակից ընկերների պես շատ է սիրում ֆուտբոլ կամ պահմտոցի խաղալ բակում, բայց ժամանակը թույլ չի տալիս սրտի ուզածի չափ մնալ դրսում. ի տարբերություն ընկերների, Գևորիկի համար բակային խաղերից բացի, ավելի սիրելի զբաղմունք կա՝ թատրոնը:

«Դպրոցն այնքան էլ շատ չեմ սիրում, սիրում եմ «Հայ ժողովրդի պատմություն» ու «Հայ գրականություն» առարկաները, դասերից հետո հաճախում եմ երաժշտական դպրոց, քամանչա ու կիթառ եմ նվագում: Սիրում եմ նվագել, բայց ամենից շատ դերասանությունն եմ սիրում»,- անկեղծանում է Գևորգ Պապոյանը, որին դեռ քնքշորեն Գևորիկ են ասում:

© Sputnik / Armenuhi MkhoyanՓոքրիկ Գևորգը
Геворк - Sputnik Արմենիա
Փոքրիկ Գևորգը

Իսկ ամեն ինչ սկսվեց «Օթելլոյից»: Գևորիկը 6 տարեկան էր, մի օր ներկայացման գնաց մայրիկի հետ, որն ադմինիստրարտիվ աշխատանքով էր զբաղված թատրոնում, ներկայացումը դիտելուց հետո տանն ինքնուրույն դեկորներ պատրաստեց, համապատասխան հագուստ ընտրեց ու սկսեց «խաղալ», մայրն էլ թաքուն նկարահանեց ու նկարածը ցույց տվեց թատրոնում:

Արձագանքը չուշացավ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն իր մոտ կանչեց տղային և ասաց, որ Գևորիկին է վստահված Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրամայի գլխավոր դերերից մեկը՝ տղայի դերը: Առաջնախաղի ժամանակ փոքրիկ դերասանն անկեղծացավ, նույնիսկ իմպրովիզ արեց այն պահին, երբ գրպանում չգտավ մանրադրամը:

Հետո հաջորդեցին մյուս դերերը «Մեսրոպ Մաշտոց», «Արշիլ Գորկի», «Մենք ենք, մեր աստվածներ» ներկայացումներում: Փոքրիկ դերեր խաղաց նաև «Գարեգին Նժդեհ», «Հարազատ թշնամիները» և այլ ֆիլմերում: Այս պահին էլ նոր ներկայացման մեջ է ընդգրկված, բայց իսկական դերասանի պես խոստովանում է. «Չեմ ասի՝ ինչ ներկայացում ու ինչ դեր է, բայց հատկապես գյումրեցի հանդիսատեսի սրտով կլինի հաստատ»:

© Sputnik / Armenuhi MkhoyanԹատրոնի բեմում
Геворк на театральной сцене - Sputnik Արմենիա
Թատրոնի բեմում

Գևորիկը հատուկ վերաբերմունք ունի հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի նկատմամբ. նրա ծննդյան օրերին ծաղիկներով է գնում սիրած դերասանի տուն-թանգարան, իսկ այս տարի նույնիսկ կիթառով երաժշտություն է «նվիրել» Ֆրունզին:

«Դասարանում ինձ դերասան են անվանում, իսկ մի անգամ դասընկերս ասաց՝ Ֆրու՛նզ, արիՙ, զարմացա: Մհեր Մկրտչյանի բոլոր դերեր էլ սիրում եմ՝ ուրախ, թե տխուր. ինքը միշտ էլ լավն է»,- ասում է, ու աչքերը հպարտությունից փայլում են: Հետո ավելացնում է. «Ֆրունզն ասում էր՝ գիտե՞ք, որ մարդիկ ինձ սիրում են»:

Փոքրիկ Ֆրունզի արվեստը սիրողներ նույնպես արդեն կան, ունի երկրպագուների թեև փոքր, բայց հաստատուն խումբ, որի անդամների թիվն ամեն ներկայացումից հետո ավելանում է:

Երբեմն ժամանակը չի բավականացնում, ու փոքրիկ դերասանը ստիպված է լինում երաժշտական գործիքներն իր հետ թատրոն տանել ու նվագել ներկայացման փորձերի ընդմիջումների ժամանակ: Գևորիկին ճանաչողները վստահեցնում են՝ հասակակիցներից տարբերվում է իր լրջությամբ ու նպատակասլացությամբ, երբեք չի դժգոհում ու անում է այն, ինչ իրենից պահանջվում է: «Դեռ շատ երազանքեր չունեմ, պարզապես թատրոնն եմ սիրում ու ուզում եմ դերասան դառնալ»,- նշում է Գևորիկը:

Ասում են՝ մշակույթն ու արհեստը հոսում են արվեստասեր ու արվեստածին գյումրեցու երակներով, պատճառն էլ Գյումրու օդն ու ջուրն են: Գևորգի խաղը տեսնողները վստահաբար ասում են՝ Գյումրիում արվեստն ու մշակույթը չի մեռնի. Գյումրու թատրոնը արժանի սերունդ ունի:

Լրահոս
0