00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոշալ. բժիշկներին պատանդ վերցնելը դուրս է պարկեշտության բոլոր սահմաններից

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցЛеонид Рошаль
Леонид Рошаль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը, որը շատ անգամ է եղել Հայաստանում և օգնել է պատերազմի ու երկրաշարժի հետևանքով վիրավոր երեխաներին, կոչ է արել զինված խմբին ազատ արձակել պատանդ վերցրած բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը վրդովվել է այն փաստից, որ զինված խումբը բուժաշխատողների է պատանդ վերցրել։

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոշալը հիշեցրել է 2002 թվականին Դուբրովկայում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, երբ «Նորդ Օստ» մյուզիքլի 916 հանդիսատես և դերասան էր պատանդ վերցվել: Նա նշեց, որ նույնիսկ այն ժամանակ բժիշկներին պատանդ չէին վերցնում, անձամբ իրեն մի քանի անգամ թույլատրել են ներս մտնել թատրոնի շենք, դեղորայք տանել, բուժօգնություն ցուցաբերել։

«Այն, որ հիմա գերի են վերցրել բժշկական բրիգադին՝ բժշկին, բուժակին և բուժքույրին, դուրս է պարկեշտության բոլոր սահմաններից: Չէ՞ որ բժիշկները մարտի դաշտում օգնում են ոչ միայն իրենց կողմնակիցներին, նրանք օգնում են նաև հակառակորդին, և այս դեպքում ես դիմում եմ նրանց, որոնք դիմել են այս քայլին՝ սա ձեզ ոչինչ չի տալու, ու շատ-շատերը երես կթեքեն ձեզանից: Ձեռք բարձրացնել սպիտակ խալաթի վրա և պատսպարվել սպիտակ խալաթի հետևում, դա ամենավերջին քայլն է»,- ասել է Ռոշալը:

Ռոշալը կոչ է արել անհապաղ բաց թողնել բժիշկներին, քանի որ դա անթույլատրելի է։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բժիշկներին ազատ արձակել առանց նախապայմանների. նախարարության հորդորը

Հայտնի վիրաբույժը հիշեցրել է նաև, որ Հայաստանում վիրահատել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներին, օգնել է հայ մանուկներին նաև ղարաբաղյան պատերազմի օրերին, մի շարք վիրահատություններ է իրականացրել։

«Հայաստանը տեսել եմ այն ժամանակ, երբ լավ ժամանակներ են եղել, Հայաստանի կողքին եմ եղել նաև դժվար օրերին»,- եզրափակել է նա:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք ահազանգով մեկնած շտապօգնության բրիգադի անդամները «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից պատանդ էին պահվել հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը: Անձնակազմի 4 անդամներից մեկը՝ բուժակ Դավիթ Տոնոյանն այսօր լուսադեմին ազատ է արձակվել:

Լրահոս
0