ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Խորենացի փողոցում, ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շենքին հարակից տարածքում հավաքվածները երթ են կազմակերպել Երևանում: Երթի կազմակերպիչների խոսքով՝ նրանք անցնելու են Խորենացի, Նար-Դոս, Նալբանդյան, Թումանյան փողոցներով դեպի Աբովյան փողոց, այնուհետև Հանրապետության հրապարակով և Տիգրան Մեծ պողոտայով վերադառնալու են Խորենացի փողոց։
Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ վերցրել ոստիկանության ծառայողներին։ Զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։
Գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբն այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:
Հուլիսի 23-ին զինված խումբն ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Այսօր երեկոյան զինված խումբը այրել է նաև ՊՊԾ գնդի «Շեվրոլե» ավտոբուսը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է մի շարք պետություններում) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում Anadolu գործակալությանը։
Հաղորդվում է, որ ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։ Ձերբակալման վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ նյութեր են առգրավվել թվային կրիչների վրա։
«Իսլամական պետությունն» առաջացել է 2006թ․-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչև 2013թ․-ը այն պատկանում էր շարքային սուննիական ինքնավար զինված խմբավորումների թվին և ներառում էր ոչ ավելի, քան 4000 մարդ։ Խմբավորումը լայն ճանաչում ստացավ 2014թ․-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ ԻՊ-ը մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում, որտեղ պատերազմում էր կառավարության ուժերի դեմ։
«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում



