Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը դադարեցված է

73
Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում երթևեկությունը կիրականացվի շրջանցիկ փողոցներով

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով և Սասունցի Դավիթ փողոցով:

73