Ալեքսեյ Վոլին

ԵՏՄ մուլտիմեդիոն իրողությունները՝ սխալների և ձեռքբերումների լույսի ներքո

40
Հայաստանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում միասնական տեղեկատվական տարածք ստեղծելու ուղղությամբ, ինչը թույլ կտա հանել ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները երկու երկրների տարածքում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Ռուսաստանը հստակ պատկերացում ունի ԵՏՄ անդամ երկրների վերաբերյալ և ցանկանում է այդ երկրներին տեսնել որպես իր առաջնահերթ գործընկերներ, որպես լիարժեք մասնակիցներ տնտեսական, տեղեկատվական և այլ ոլորտներում: Այդ մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցությունների փոխնախարար Ալեքսեյ Վոլինը:

Նա հայտնեց, որ Հայաստանում հանդիպումներ է ունեցել տարբեր գերատեսչությունների գործընկերների հետ, որոնց ընթացքում առաջարկվել է ստեղծել միասնական տեղեկատվական տարածք:

«Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում այսօր գոյություն ունի արտասահմանյան ԶԼՄ-ների գործունեության սահմանափակում՝ կապված կապիտալում մասնակցության, գրանցման հետ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ երկկողմ համաձայնություն կնքել և հանել ցանկացած սահմանափակում երկու երկրների ԶԼՄ-ների համար»,- ասաց նա:

Անցում թվային հեռարձակման և ռադիոյի դերը

Երևանում քննարկման մեկ այլ թեմա էր թվային հեռարձկմանն անցում կատարելը: Բանն այն է, որ Հայաստանն այս տարի կզրկվի անալոգային հեռարձակումից, այն դեպքում, երբ Ռուսաստանն անցում կկատարի թվային հեռարձակման մինչև 2019թ-ը՝ միայն այն բանից հետո, երբ կկառուցվեն թվային հեռարձակում ապահովող 5017 կետեր:

«Ի տարբերություն Հայաստանի՝ Ռուսաստանում անալոգային հեռարձակումն աստիճանաբար կսկսվի: Միաժամանակ կանջատվեն միայն այն հաղորդիչները, որոնք առկա են Ռուսաստանի կառավարության պատվերով: Հեռուստատեսային ալիքներն իրենք որոշում կկայացնեն թվային հեռարձակմանը զուգահեռ անալոգայինը պահելու մասին»,- ասաց Վոլինը:

Նրա խոսքով՝ այսօր հեռուստատեսային ազդանշանն ընդունելու հնարավորություններն ընդլայնվում են. հեռուստադիտողը կարող է ստանալ դրանք ինչպես հեռուստաընդունիչի, այնպես էլ պլանշետի միջոցով, իսկ մոտ ապագայում՝ այլ գաջեթների:

«Ամենամեծ սխալը, որը կարող է թույլ տալ հեռուստատեսությունը, ազդանշանը հաղորդելու մեկ միջոց ընտրելն է»,- նշեց Վոլինը:

Ժամանակակից իրողություններում գոյատևելու համար անհրաժեշտ է նորությունը մատուցել հետաքրքիր և որակյալ: Վերջին շրջանում նկատվում է հեեռուստատեսության տեխնոլոգիաների էժանացում:

Пресс-конференция Алексея Волина
© Sputnik / Asatur Yesayants
Ալեքսեյ Վոլինի մամուլի ասուլիսը

«Եթե 20 տարի առաջ հեռուստատեսային խցիկն արժեր 20 հազար դոլար, ապա այսօր պրոֆեսիոնալ ստուդիա կարելի է ստեղծել 5 հազար դոլարով: Միաժամանակ յուրաքանչյուրը լուսանկարչական խցիկի, պլանշետի միջոցով կարող է կոնտենտ ստեղծել»,- ասաց Վոլինը:

Բացի այդ` Ռուսաստանում նկատվում է ռադիոկայանների ավելացման միտում, ինչը վերջին հաշվով կարող է բերել այդ շուկայի վախճանին: Մինչև հիմա մարդկանց մեծամասնությունը ռադիո է լսում մեքենաներում, սակայն տարածված ինտերնետային ռադիոն «կվերադարձնի ռադիոն տնային օգտագործման»:

«Մենք չենք ուզում, որպեսզի յուրաքանչյուր աստղի համա ռադիոկայան ստեղծվի»,- ասաց Վոլինը և հավելեց, որ Ռուսաստանում որոշում է ընդունվել ռադիոն չտեղափոխել թվային հեռարձակման` բազմաթիվ ռադիոկայանների ստեղծումը կանխելու համար:

Անիմաստ է սահմանափակել ռուսալեզու կոնտենտը

Համացանցը փոխել է ոչ միայն շարքային քաղաքացիների կյանքը, այլև առաջին հերթին շոշափել է ավանդական ԶԼՄ-ների գործունեությունը:
Վոլինը մուլտիմեդիոն ԶԼՄ-ների շարքում ամենատարածված սխալը համարում է կոնտենտի կրկնությունը և դրա փոխանցումը տարբեր ուղիների միջոցով:

Այսօր արդիական չէ նաև այս կամ այն լեզվով հեռարձակման տարածումը սահմանափակելը: ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի շատ երկրներ որոշում են ընդունել՝ ուղղված իրենց առաջատար հեռուստաալիքներում ազգային լեզուներով կոնտենտի ավելացմանը:

«Շատերը փորձ են անում սահմանափակել ռուսալեզու կոնտենտի տարածումը, ինչն իր հերթին անիմաստ է համացանցի պայմաններում»,- ասաց Վոլինը:

Նրա խոսքով՝ ռուսալեզու կոնտենտի պահանջարկը բավական բարձր է:
Տվյալների և տեխնոլոգիաների փոխանցման ժամանակակից միջոցները կոնտենտը հասանելի են դարձնում յուրաքանչյուր մարդու համար:

40
Թմրանյութ

Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել

10
(Թարմացված է 15:54 05.03.2021)
Թմրամիջոցների հատուկ թաքստոցներ են եղել նաև Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում։ Հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:

Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:

Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Նախաքննությունը շարունակվում է:

10
թեգերը:
Սյունիք, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, թմրանյութ
Ըստ թեմայի
Կանխվել է տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

36
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

36
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Футбольный матч армянской премьер-лиги Vbet между командами Арарат-Армения - Пюник (21 февраля 2021). Ереван

«Շնորհակալ ենք, Կամպանյա». «Արարատ-Արմենիայի» իսպանացի մարզիչը հեռանում է

0
Իսպանացի մասնագետը թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել նախորդ տարվա ամռանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:

«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

0