Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2015 թվականի պատարագը ցնցեց աշխարհն ու խախաղության և հանդուրժողականության յուրօրինակ կոչ դարձավ։ Նա, մասնավորապես, ասաց, որ անցյալ դարում մարդկության ընտանիքն անցավ երեք զանգվածային ու աննախադեպ ողբերգությունների միջով, որոնցից առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածեց հայերին:
«Մարդկության ընտանիքը կարծես մերժել է իր անցյալի սխալների դասերը, որոնց հիմքում ահաբեկման օրենքն է: Կարծես այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են ոչնչացնել ուրիշներին այլոց հանցավոր լռությամբ, որոնք պարզապես դրան նայում են կողքից»,-ասել էր Ֆրանցիսկոս պապը:
Սուրբ Պետրոսի տաճարում հնչեցին հոգևոր երգեր: Բայց առավել բացառիկ էին դուդուկի հնչյունները, որ տարածվեցին տաճարում: Վատիկանի ռադիոն էլ իր կայքում տեղադրեց հետևյալ գրառումը՝ «Սուրբ Պետրոսի տաճարի սիրտը տրոփում է հայկականությամբ»:
Սամվել Ֆարմանյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում էր` Սրբազան Քահանայապետի պատարագը լսելու և խաղաղության աղոթքին մասնակից լինելու համար: Այդ պահին նա չգիտեր, որ պապը 20-րդ դարի իրադարձությունները կոչելու է «ցեղասպանություն», բայց ինչպես խոստովանում է, միշտ էլ թաքուն հույս փափայել է:
«Հետևելով նրա ծավալած գործունեությանը՝ ես կասկած անգամ չեմ ունեցել, որ մենք գործ ունենք այն հոգևոր առաջնորդի հետ, ով չի վարանի պատմական ճշմարտությունը կոչել իր անունով»,- Sputnik-ին ասաց Ֆարմանյանը:
Նրա խոսքով՝ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի արտահայտություններից մեկը ցեղասպանագետների, քաղաքական գործիչների, մտավորականների շրջանում դարձավ թևավոր խոսք:
«Ես նկատի ունեմ պապի հետևյալ արտահայտությունը. չտեսնել չարը և հերքել ցեղասպանության հանգամանքը, նման է նրան, որ տեսնելով արնաքամ լինող մարդուն` չփորձես վիրակապել նրան և թողնես արնաքամ լինի»,- հիշեց Սամվել Ֆարմանյանը:
Հենց այսօր՝ հունիսի 24-ին, Կաթոլիկ եկեղեցու հովվապետն այցելում է Հայաստան: Ֆարմանյանը նշում է, որ Հռոմի պապի հետ շփված բոլոր մարդիկ զգացել են նրա դրական էներգետիկան: Ֆարմանյանը լիահույս է, որ նույն այդ էներգետիկայով կլցվեն նաև Հայաստանն ու հայերի սրտերը։

«Բոլորը միաբերան պնդում են, որ պապն իր հանգստությամբ, իր խորությամբ, իր հանդարտությամբ և իր հոգևոր կեցվածքով բացառիկ դրական էներգետիկա ունի: Տա Աստված, որ այդ հոգևոր դրական էներգետիկան, որով լցված է Հայաստանն այս օրերին, նպաստի մեր կյանքում դրական լիցքերի ամրապնդմանը, որպեսզի մենք` որպես ժողովուրդ, վեր կանգնենք բոլոր այն թերություններից, բացթողումներից, նաև մարդկային մեղքերից, որ մենք բոլորս ունենք, և մի քիչ բարձր դիրքերից նայենք իրականությանը և գործենք մեր կրոնական համոզմունքներին և խղճին համապատասխան»,-ասաց նա:
Սուրբ Պետրոսի տաճարից դուրս գալով՝ Ֆարմանյանը տեսել է մի խումբ հայերի, ովքեր Հայաստանից ժամանել էին մեքենաներով՝ լսելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը: Մեր զրուցակիցը երբեք չի մոռանա նրանց թաց աչքերը ցեղասպանության մասին լսելուց հետո: Նա համոզված է, որ այսօր էլ կտեսնի նույնքան վառ, տպավորված ու հոգեպես հագեցած մարդկանց:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



