Գյումրիում նախապատրաստվում են Հռոմի պապի այցին

Գյումրեցիները երաժշտության ներքո սպասում են Հռոմի պապին

66
(Թարմացված է 20:23 23.06.2016)
Գյումրու հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի համար նախատեսված բեմի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Վարդանանց» հրապարակում գյումրեցիների համար անսովոր եռուզեռ է, քաղաքի կենտրոնական հրապարակում նախապատրաստվում են Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին։

Հրապարակը վերածվել է ամբողջական բեմի. այն բաժանվել է 3 տարբեր հարթակի: Կենտրոնական մասում խորանն է, որի վրա արդեն տեղադրված է սուրբ սեղանը, իսկ մի անկյունում` խաչքարը:

Гюмри готовится к визиту Папы Римского
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Գյումրիում նախապատրաստվում են Հռոմի պապի այցին

Բեմի կոնստրուկտիվ աշխատանքներն այս պահին գրեթե 99 տոկոսով ավարտված են, մնում են հարդարման ու վերջնական աշխատանքները, վստահեցրեց աշխատանքների պատասխանատու Տոնիկ Տոնիկյանը:

«Աշխատանքները կավարտենք արդեն վաղը կեսօրին։ Առանձնապես մեծ ծավալի գործ չկա անելու»,- նշեց պատասխանատուն։

Նա վստահեցրեց, որ 150 մարդու համար նախատեսված բեմը շատ ամուր է և անվտանգ:

Гюмри готовится к визиту Папы Римского
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Գյումրիում նախապատրաստվում են Հռոմի պապի այցին

«Բեմը 100 տոկոս անվտանգ է, քանի որ գծագրվել, հաշվարկվել և կառուցվել է սերտիֆիկացված մասնագետների կողմից, այսինքն` համապատասխանում է բոլոր նորմերին: Այն նախատեսված է մինչև 150 մարդու համար, բայց վստահաբար կարող եմ ասել, որ պոտենցիալը շատ ավելի մեծ է ՝ ավելի մեծ քանակությամբ մարդ կարող է այնտեղ լինել»,-հավելեց Տոնիկյանը:

Կենտրոնական բեմի մի կողմում երկրորդական բեմն է՝ երգչախմբի համար, իսկ մյուս կողմում լրագրողների համար նախատեսված հարթակն է:

Гюмри готовится к визиту Папы Римского
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Գյումրիում նախապատրաստվում են Հռոմի պապի այցին

Հրապարակում այս պահին ընթացող աշխատանքերին ավելի աշխուժություն է հաղորդում ձայնային համակարգերի տեղադրման աշխատանքը, որի շնորհիվ հրապարակում երաժշտություն է հնչում։

Гюмри готовится к визиту Папы Римского
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Գյումրիում նախապատրաստվում են Հռոմի պապի այցին
66