Երևան

Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն կլինի

449
(Թարմացված է 12:43 15.06.2016)
Քաղաքապետարանից հայտնում են, որ փոփոխությունը կատարվում է երթևեկության բարելավման և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Երևանի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում հունիսի 15-ից ուժի մեջ են մտել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդման` փոփոխությունը կատարվում է երթևեկության բարելավման և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։

Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց։

Իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:

449