00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լույս արձակող եկեղեցին

© Арменуи МхоянЦерковь Аствацацин в Ширакаване
Церковь Аствацацин в Ширакаване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղում օծվեց հին եկեղեցու քարերով կառուցված նոր եկեղեցին։ Ասում են` ժամանակին ջրամբարի մեջ հայտնված եկեղեցու քարերը երկար տարիներ լույս էին արձակում ջրի տակից

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sutnik. Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղը երկար տարիներ եկեղեցի չուներ: Համայնքի բնակիչները մոմեր էին վառում և աղոթում գյուղի մատուռներում: Բայց այնպես չէ, որ բնակության առաջին իսկ օրից հայ գյուղացին այս հողի վրա եկեղեցի չի կառուցել. գյուղը եկեղեցի ունեցել է մինչև Ախուրյանի ջրամբարի կառուցումը, որի պատճառով 1820 թվականին գյուղը տեղափոխվեց, բնակիչները վերաբնակեցվեցին: Ջրամբարը կառուցվեց, և 17-րդ դարի եկեղեցին հայտնվեց ջրի տակ: Ասում են, որ երկար տարիներ ջրամբարի տակից եկեղեցու քարերը լույս են տվել:

Շիրակավանցիները պատմում են, որ Ախուրյանի ջրամբարը երբ կառուցեցին, գյուղը տեղափոխեցին, եկեղեցին միայնակ մնաց տարածքում, ասես լացող եկեղեցի լիներ՝ առանց աղոթքի, հետո էլ ջրամբարի ջուրը ծածկեց տաճարը:

«Մի օր էլ սահմանապահները եկան` թե ջրի տակից լույս է արձակվում: Գյուղից շատերս գնացինք տեսանք. ասես իրական հրաշք լիներ` ջրի տակից վառ լույս էր արձակվում, հենց նույն տեղից, որտեղ եկեղեցու խորանն էր: Հետագայում եկեղեցու բոլոր քարերը մեկ առ մեկ դուրս բերվեցին եկեղեցի կառուցելու նպատակով, ու այդ նպատակը երկար ժամանակ անակատար էր»,-պատմում են շիրակավանցիները:

Հենց այդ քարերն են այժմ օգտագործվել` եկեղեցի կառուցելու համար։

© Арменуи МхоянՇիրակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Церковь Аствацацин в Ширакаване - Sputnik Արմենիա
Շիրակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մոսկվայում բնակվող Թավրիզյան եղբայրները գյուղում եկեղեցի կառուցելն իրենց առաքելությունն են համարել երկար տարիներ. իրենց Մարիամ մայրը, ով հիմա կենդանի չէ, երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել: Եկեղեցին էլ եղբայրնեը կառուցել են իրենց ծնողների ու հատկապես բարեպաշտ ու հավատացյալ մոր՝ գյուղում եկեղեցի ունենալու երազանքն ի կատար ածելու նպատակով: Շատ արագ` մեկ տարվա ընթացքում շինարարությունն ավարտվեց. անցյալ տարի նույն օրը թեմակալ առաջնորդի ձեռամբ եկեղեցու հիմնարկեքն էր:

© Арменуи МхоянՇիրակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը
Церковь Аствацацин в Ширакаване - Sputnik Արմենիա
Շիրակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը

Շիրակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի նույն տեսքը, ինչ 17-րդ դարի եկեղեցին, միակ տարբերությունը չափերն են. ներկայիս եկեղեցին մի քիչ փոքր է, բայց հավատացյալ շիարակավանցին վստահ է՝ հոգևոր զորությունն այսօր ավելի ուժեղ է լինելու, իսկ նորակառույց եկեղեցու զանգերն ավելի ուժգին են խփելու, որպեսզի խլացնեն սահմանից այն կողմ հնչող նամազի ձայները:

Սահմանամերձ Շիրակավանն այսօր հանգիստ է՝ ջրից լույս արձակող եկեղեցին երկրոդ կյանք է ստացել, տաճարն արդեն աղոթքով է շնչում, բայց հրաշք Աստվածածինն ավելի զորեղ կլինի, եթե շիրակավանցին միշտ հավատքով մտնի ու իր աղոթքն առ Աստված հնչեցնի:

«Հրճվանքի պահ ենք ապրում այս պատմական իրադարձության ժամանակ: Ամեն գյուղի կյանքում ամենանշանակալից իրադարձությունն է եկեղեցի կառուցելը, քանի որ ինչպես մարդը եթե հոգի չունի, անկենդան է, այնպես էլ յուրաքանչյուր համայնք եթե եկեղեցի չունի, կարող է կենդանության նշաններ ցույց տալ, բայց հոգու նշաններ ցույց չի տալիս: Այս գյուղն այսօր հոգի ունեցավ, ստացավ հոգևոր գոյություն»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

© Арменуи МхоянՇիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Церковь Аствацацин в Ширакаване - Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Նա պատգամեց շիրակավանցիներին միշտ եկեղեցի հաճախել, բարի կամք ունենալ ու աղոթք բարձրացնել առ Աստված:

Հունիսի 4-ին Շիրակավան համայնքում` ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, նախ դռնբացեք կատարվեց, ապա օծվեցին նորակառույց եկեղեցու 4 սյունները, մկրտության ավազանն ու սուրբ սեղանը: «Սուրբ Աստվածածին» եկեղեցում այսուհետ աղոթք կհնչի, մկրտության ու սուրբ պսակի արարողություն կկատարվի:

Լրահոս
0