Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ. արդիական հարցեր են քննարկվել

107
(Թարմացված է 23:09 22.07.2021)
Հանդիպման վերջում Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ-ի 1–ին աստիճանի պատվո նշան է հանձնել Սերգեյ Լավրովին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են կազմակերպության շրջանակում փոխգործակցելու արդիական հարցեր, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նստաշրջանի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման ընթացքը:

Հայաստանը դարձել է իր դաշնակից Ռուսաստանի դեմ գործող աշխարհաքաղաքական շղթայի օղակ

ՀԱՊԿ–ի Հավաքական անվտանգության խորհրդի` 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման համաձայն ՝ գլխավոր քարտուղարը Սերգեյ Լավրովին է հանձնել ՀԱՊԿ-ի 1–ին աստիճանի պատվո նշան, իսկ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին՝ ՀԱՊԿ-ի 2–րդ աստիճանի պատվո նշան:

Ռուսական գաղտնի զենքն ԱՄՆ-ին հարված է հասցրել Եվրոպայի կենտրոնում

107
թեգերը:
Ռուսաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ստանիսլավ Զաս, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովը ՄԱԿ-ի հանձնակատարի հետ քննարկել է փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու հարցը
«Մի ասեք` ինչ անենք». Լավրովը կատակել է Չավուշօղլուի հետ լուսանկարվելու ժամանակ
«Վճռականորեն կպատասխանենք»․ Լավրովը՝ Վաշինգտոնի հետ հետագա երկխոսության մասին
Երգչուհի Մաքսիմ

Երգչուհի Մաքսիմն արդեն ինքնուրույն է շնչում. նոր մանրամասներ են ի հայտ եկել

59
Երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան ասել է, որ երգչուհու գիտակցությունը տեղն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուս երգչուհի Մաքսիմն ինքնուրույն է շնչում թթվածնային դիմակի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովային։

«Մարինան իրեն ավելի լավ է զգում։ Այժմ նրա գիտակցությունը լրիվ տեղն է։Պարզապես ժամանակ է պետք վերականգնման համար», – նշել է Սոկոլովան։

Mash–ն էլ հայտնում է, որ երգչուհուն անվասայլակով են տեղափոխում հիվանդանոցի միջանցքներով։ Ապաքինման դինամիկան դրական է, թոքաբորբն աստիճանաբար նահանջում է։

Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։

Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։

59
թեգերը:
երգչուհի, թոքաբորբ
Ըստ թեմայի
Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը
«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա
Բրիթնի Սփիրսը կիսամերկ լուսանկար է հրապարակել ու «լայքերի» թվով ռեկորդ սահմանել
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

213
(Թարմացված է 19:23 02.08.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2–րդ անգամ է նշանակվում այս պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ–ն իր կողմից պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

213
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Վարչապետ, Նախագահ
Ըստ թեմայի
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
Նախագահի և կաթողիկոսի ներկայություն, բոյկոտում. ԱԺ անդրանիկ նիստը` լուսանկարներով
Штангист Симон Мартиросян

Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

0
(Թարմացված է 16:53 03.08.2021)
Հայկական ծանրամարտում օլիմպիական խաղերում վերջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը`Բարսելոնայում, 1992–ին։ Տոկիոյում հայ ծանրորդների «ոսկե» հաջողությունը թարմանցնելու շանս ուներ Սիմոն Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423 կգ արդյունքով, տղամարդկանց 109 կգ քաշային կարգում դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ծանրամարտի օլիմպիական տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը, մրցումներին ներկայացել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով։ Հայ ծանրորդը Տոկիո-2020-ում Հայաստանի մեդալի հույսերից մեկն էր։ Ոմանք հիշում էին Սիմոնի մասնակցությունը Եվրոպայի վերջին առաջնությունում, որտեղ հայ ծանրորդը հրում վարժությունում զրո ստացավ։ Բայց հայ դյուցազունն իզորու էր ապացուցել բոլորին իր բազուկների ուժը։

Պոկում վարժությունում Մարտիրոսյանն առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ։ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը նախ գլխավերևում պահեց այդ քաշը, հետո մի փոքր դժվարությամբ բարձրացրեց 195 կգ կշռող ծանրաձողն ու պոկում վարժությունից հետո դարձավ առաջատարը` ունենալով երկու կիլոգրամի առավելություն երկրորդ տեղով ընթացող Ակբար Ջուրաևի նկատմամբ և վեց կիլոգրամի առավելություն` երրորդ տեղում ընթացող բուլղարացի Հրիստո Հրիստովի։

Հրում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 230 կգ էր։ Բայց տակտիկական պայքարից ելնելով` Մարտիրոսյանը մոտեցավ 228 կգ-ին և գխավորեց աղյուսակը երկամարտի 423 կգ արդյունքով, ինչը օլիմպիական նոր ռեկորդ էր։ Բայց պայքարը ոսկե մեդալի համար առջևում էր, և պարզ էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ընթանալու է հայ և ուզբեկ ծանրորդների միջև։ Ջուրաևը երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 234կգ կշռող ծանրաձողը։ Սկսվեց տակտիկական պայքարը, ու մեր մարզիչները ստիպեցին պարզապես ուզբեկ ծանրորդին երրորդ մոտեցմանը փորձլ բարձրացնել 237կգ-ը։ Ջուրաևը սխրանք գործելով գլխավերևում պահեց այդ քաշը, և երկամարտում դարձավ առաջատար։

Սիմոն Մարտիրոսյանը դեռ երկու մոտեցում ուներ, և 238կգ բարձրացնելու դեպքում դառնում էր օլիմպիական չեմպիոն։ Երկրորդ մետեցումը չհաջողվեց։ Մնաց մեկ հնարավորություն։ Կամ օլիմպիական ոսկի, կամ արծաթ։ Ցավոք երրորդ մոտեցումն էլ չհաջողվեց, ու մեր մարզիկը բավարարվեց արծաթե մեդալով։

Այպիսով օլիմպիական խաղերում մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը ունի երեք մեդալ՝ 2 արծաթե(Սիմոն Մարտիրոսյան-ծանրամարտ) և (Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ), և 1 բրոնզե (Արթուր Դավթյան - մարմնամարզություն)։ Առնվազն բրոնզե մեդալ արդեն երաշխավորել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը հավակնում է օլիմպիական ոսկե մեդալին։

0
թեգերը:
Սիմոն Մարտիրոսյան, օլիմպիադա, հաղթանակ, ծանրամարտ