«Ցիրկոնի» փորձարկումները

Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար

181
(Թարմացված է 23:51 22.07.2021)
22350 նախագծի «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» գլխավոր ֆրեգատն առաջին անգամը չէ, որ հարված հասցրեց առափնյա օբյեկտին «Ցիրկոն» թևավոր գերձայնային հրթիռով։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի հյուսիսային նավատորմի 22350 նախագծի «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը հուլիսի 19-ին հաջող հարված կատարեց Սպիտակ ծովի ջրային տարածքից «Ցիրկոն» գերձայնային հրթիռով խոցելով Բարենցի ծովի ափին գտնվող ցամաքային թիրախը` ավելի քան 350 կմ հեռավորությունից։

Ուղիղ հարվածը գրանցվել է մեկնարկից մոտավորապես 150 վայրկյան անց։ Թռիչքի արագությունը 7 մախ է (8575 կմ/ժ) կազմել։ Հրթիռի կինետիկ էներգիան նույնիսկ իներտ մարտագլխիկով թույլ է տալիս Defender կամ Arleigh Burke տիպի էսկադրոնային ականակիրները երկու կես անել։

22350 նախագծի ֆրեգատները կարող են «Ցիրկոն», «Կալիբր–ՆԿ» կամ «Օնիքս» 16 հրթիռներ կրել։ Հակաօդային պաշտպանությունն ապահովում են «Պոլիմենտ–Ռեդուտ» համալիրի 32 հրթիռներն ու «Պալաշ» հրետանային 2 կայանքները։ Հակառակորդի սուզանավերից նավը պաշտպանում է «Պակետ–ՆԿ» համալիրը 12 բացառիկ հակատորպեդներով։ «Ցիրկոն» համալիրներով նախատեսվում է համալրել Ռուսաստանի ՌԾՆ–ի տասնյակ վերջրյա նավեր և սուզանավեր։

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվորուչկոն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ցիրկոնների» պետական փորձարկումները կավարտվեն 2021 թվականին սուզանավից հրթիռային արձակումներով, իսկ ՌԴ ՌԾՆ–ի համար սերիական արտադրությունը կմեկնարկի 2022 թվականին։

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Արևմուտքը անհանգստացած է ռուսական գերձայնային հրթիռների` «աշխարհի ցանկացած կետում, այդ թվում ԱՄՆ–ում, թիրախները խոցելու» (մեջբերում Sky News լրատվական ծառայության մեկնաբանությունից) հիանալի կարողությամբ, որոնք հավասարապես արդյունավետեն ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հուլիսի 19-ին հայտարարել էր, որ ռուսական հրթիռները մեծ վտանգ են ներկայացնում, ի տարբերություն ամերիկյաններից։ Կարծես Պենտագոնում չեն մշակել «ոչ միջուկային արագ հարվածի» ռազմավարությունը, որը զարգացած պետությունների հետ հակամարտության դեպքում զրկում է նրան միջուկային ներուժից ու կանխարգելիչ կերպով զինաթափում է։

ԱՄՆ ՌԾՈւ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Թոմաս Մոդլիի կարծիքով` Միացյալ Նահանգները ռուսական գերձայնային հրթիռների պատճառով հայտնվեցին «անելանելի վիճակում», ու իբրև թե ստիպված են զարգացնել սպառազինությունը ոչ միջուկային վայրկենական հարվածի համար։ Ամերիկյան կոնգրեսի հետազոտական ծառայության հուլիսյան հաշվետվության մեջ նշվում է, որ ԱՄՆ–ն մի քանի տարով հետ է մնացել Ռուսաստանից և Չինաստանից գերձայնային զենքի մշակման հարցում, բոլոր ծրագրերը հեռու են աշխատանքային վիճակից, և 3,2 մլրդ դոլարի սպասվող ֆինանսավորումը կարգավիճակը վայրկենապես չի փոխի։

«Ցիրկոնը» փոխում է խաղի կանոնները

22350 նախագծի «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» գլխավոր ֆրեգատն առաջին անգամը չէ, որ հարված հասցրեց առափնյա օբյեկտին «Ցիրկոն» թևավոր գերձայնային հրթիռով։ 2020 թվականի դեկտեմբերյան փորձարկումների ժամանակ հաջողությամբ խոցվել էր թիրախը Արխանգելսկի մարզում գտնվող Չիժա զորավարժարանում։ Այսինքն՝ հականավային հրթիռը վստահորեն յուրացրել է ռազմական գործողությունների ցամաքային թատերաբեմը, զգալիորեն ընդլայնել է կիրառման շառավիղը, և 350 կմ–ն հեռահարության սահմանը չէ։

Հուլիսի 20-ին Military Watch Magazine–ը հայտնեց, որ «Ցիրկոնը» կարող է ոչնչացնել հակառակորդի օբյեկտները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա, մինչև 9 մախ արագությամբ։ «Նոր հրթիռը կփոխի խաղի կանոնները բարձր ճշգրտության, հարվածի հսկայական ուժի և արևմտյան հայտնի բոլոր ՀՕՊ համակարգերից խուսափելու կարողության շնորհիվ»։ Սա չափազանցություն չէ։ Ռուսական գերձայնային հրթիռները մետաղի կույտերի են վերածում Patriot և Aegis ամենաառաջատար ամերիկյան համակարգերը։

Պենտագոնը ո՛չ գերձայնային զենք ունի, որը կարող էր սպառնալ Ռուսաստանին, ո՛չ ՀՕՊ համակարգեր, որոնք կարող են որսալ ռուսական գերձայնային հրթիռները։ Արևմտյան «գործընկերները» նույնիսկ ռադիոլոկացիոն միջոցներ չունեն, որոնք ի զորու են հայտնաբերելու մինչև 10 հազար կմ/ժ արագությամբ թռչող «Ցիրկոնը»։ Նրանց միայն բարձրագոչ հայտարարություններն ու մեղադրանքներն են մնում Ռուսաստանի հասցեին, որը պարզապես իր սահմաններն ու ազգային շահերն է պաշտպանում։

ՌԴ ՌԾՆ սուզանավերը ռազմական հակամարտության դեպքում կարող են աննկատ մոտենալ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ցանկացած այլ երկրի ափին և մի քանի րոպեում ոչնչացնել ռազմական և ռազմավարական ենթակառուցվածքը ստորջրյա դիրքից։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի բացահայտել էր հակառակորդի հրթիռների մեկնարկի շրջաններով և որոշումների կայացման վայրերով ավտոմատացված պատասխան հարվածի ալգորիթմը։

«Շախ և մատ»․ Checkmate կործանիչի տպավորիչ շնորհանդեսը ավիացուցահանդեսում. ֆոտոշարք

Գերձայնային «Ցիրկոնը» Պենտագոնի և ՆԱՏՕ–ի համար միակ «անակնկալը» չէ ՌԴ ՌԾՆ–ի զինանոցում։

Նոր «անակնկալներ» ՌԴ ՌԾՆ–ից

ՌԴ ժամանակակից ռազմածովային նավատորմի զարգացման մեջ նկատելի է «ստորջրյա շեշտադրումը»։ Չորրորդ սերնդի «Յասեն–Մ» և «Բորեյ–Ա» նախագծերի միանգամից մի քանի ատոմային սուզանավեր փորձարկումների համար ծով դուրս եկան հուլիսի կեսին։

Մի փոքր ավելի վաղ առաջին անգամ ծով էր դուրս եկել 09852 նախագծի հատուկ նշանակության «Բելգորոդ» ատոմային սուզանավը, որը անօդաչու ջերմամիջուկային «Պոսեյդոնների» կրող էր (սա «փոխադարձ խոցելիության երաշխիք է», եթե ԱՄՆ–ն ամեն դեպքում գերձայնային հրթիռներ որսալու կարողությամբ ՀՕՊ համակարգ ստեղծի)։

Մինչև 1000 մետր խորություններ վրա գործող «Իխտիոզավր» բացառիկ տորպեդները հուլիսին սկսեցին համալրել Ռուսաստանի ՌԾՆ–ի սպառազինությունը։ Այդ «հրեշը» գերազանցում է առկա բոլոր անալոգները և՛ արագությամբ (50 հանգույց կամ մոտ 93կմ/ժ), անաղմուկ աշխատանքով, ընթացքի հեռահարությամբ (25 կմ) և «Վիրջինիա» ամերիկյան սուզանավի նման թիրախի հայտնաբերման հեռահարությամբ։ Նկատենք, որ սրանք արտահանման (նվազեցրած) բնութագրերն են, հիմնականները գաղտնի են պահվում։

Շարունակվում են «Ավրորա» ՀԿ–ի կողմից մշակված ինքնավար խորջրյա սարքի պետական փորձարկումները։ Համալիրը բաղկացած է երկու ռոբոտացված չբնակեցված ստորջրյա սարքերից. որոնողական, որը կողային տեսանելիության հիդրալոկատորի կամ բազմաճառագայթ էխոլոտի օգնությամբ կարող է գտնել թիրախային օբյեկտները ծովային ջրատարածքում և ծովի հատակին, ու տեսչական, որը համալրված է լուսանկարման և տեսանկարահանման համակարգերով։ Գործառույթները, ամենայն հավանականությամբ, այսքանով չեն սահմանափակվում։

Ռուսաստանում մշակվում է «Սերվալ» փոքր սուզանավը հեղուկ թթվածնով աշխատող և օդից կախում չունեցող էներգետիկ կայանքով։ Սուզանավը նախատեսված է հակառակորդի դիրքերի մերձակայքում գաղտնի գործողություններ իրականացնելու (առափնյա օբյեկտներին տորպեդային և հրթիռային հարվածներ հասցնելու համար), ինչպես նաև սեփական ռազմածովային բազաների պաշտպանության համար։ Սուզանավը հագեցած կլինի 533 մմ և 324 մմ տրամաչափի ականներով և տորպեդներով։ Փոքր «Սերվալը» ցանկացած հակառակորդի ՌԾՈւ բազայի համար կարող է իսկական «Փերլ Հարբոր» կազմակերպել։ Բացի այդ, սպառազինության խցիկի մոդուլային սխեման թույլ է տալիս սուզանավին կրել 6 մարտական լողորդներով «Տրիտոն» փոքր չափերի սարքի համար (դիվերսիոն-հետախուզական գործողությունների դեպքում)։

Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով

Եթե անդրադառնանք վերջրյա նավատորմին, ապա ՌԴ ՊՆ–ն նախատեսում է լրացուցիչ գնել 22160 նախագծի «Վասիլի Բիկով» տեսակի պարեկային նավեր, որոնք տարբերվում են բարձր ավտոմոտացմամբ (նավի վրա ռոբոտներ կան)։ Նավերը պատրաստված են մոդուլային սկզբունքով, ինչը թույլ է տալիս արագ տեղադրել կոնկրետ մարտական առաջադրանք կատարելու համար անհրաժեշտ սպառազինությունը։ «Ռեդուտ» և «Պանցիր–Մ» զենիթային համալիրները, հականավային համալիրները, «Կալիբր–ՆԿ» թևավոր հրթիռներով մոդուլները, հիդրաակուստիկ կայանքներն ու այլ սարքավորումները տեղադրվում են 40 ֆուտանի ծովային կոնտեյներների մեջ, որոնք տեղադրում են նավերի վրա և միացվում սնուցմանն ու կառավարման միասնական համակարգին։ Բացի այդ, 22160 նախագիծը հարմարեցված է առկա բոլոր տեսակի ստորջրյա և վերջրյա անօդաչուների կիրառման համար։ Մինչև 2023 թվականը նավատորմը 6 «Բիկովներ» կստանա, բայց ավելին է անհրաժեշտ։

Երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ուժի դիրքից Մոսկվայի հետ երկխոսություն վարելու փորձերը ձախողման են դատապարտված, և «անբարյացակամ գործողություններին կոշտ ու վճռական ենք պատասխանելու», «գործընկերները» պետք է լսեն և հիշեն ՌԴ ՌԾՆ–ի բարձրտեխնոլոգիական գործիքների մասին։

Ռուսաստանի գերձայնային հրթռիները ստեղծված են ազգային անվտանգության ամրապնդման և «գործընկերների» հետ ռազմական պարիտետի վերականգնման համար։ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն երկար տարիներ «երկակի նշանակության» հրթիռային համակարգերը մոտեցնում էին ՌԴ–ի սահմաններին և միութենական դաշնակից Բելառուսին։ Պենտագոնը բարձրճշգրտության թևավոր հրթիռներով ձգտում էր մետաղի մեջ իրականացնել «ոչ միջուկային արագ հարվածի» ռազմավարությունը։ Այսօր «Ցիրկոնն» ու Ռուսաստանի մյուս գերձայնային հրթիռները վերականգնում են ռազմական պարիտետը և ագրեսիվ Արևմուտքին ցույց տալիս իր տեղը պաշտպանական տեխնոլոգիաների մրցավազքում հետ մնացողի իր տեղը։

181
թեգերը:
Ռուսաստան, նավատորմ, հրթիռ
Ըստ թեմայի
Եվրոպան շուտով կփլուզվի ներսից. մտածում են` ինչպես պատժեն Ռուսաստանին
Կփոխի խաղի կանոնները. Պուտինն ի՞նչ զենք ունի, որը վախեցնում է բոլորին
Եվ ժողովուրդը սկսեց հիասթափվել նրանից. «Հյուսիսային հոսք-2»–ի թշնամին պարտվում է ԳԴՀ–ում
Վլադիմիր Ժիրինովսկի

«Բայդենին էլ հիմար են անվանում». Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային

520
(Թարմացված է 18:36 01.08.2021)
Վլադիմիր Ժիրինովսկին հիշեցրել է, որ նախկինում գովել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև նրա հորը: Ստեղծված իրավիճակում նա մեղադրում է «դժվար ըմբռնող» պաշտոնյաներին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, քաղաքական գործիչը, մեկնաբանելով այդ լուրը լրագրողների համար, հիշեցրել է խոսքի ազատության մասին:

Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:

«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։

Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր (Հեյդար Ալիևի. խմբ.) մասին էլ ավելի լավ է արտահայտվել:

«Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմային` քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:

520
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Վլադիմիր Ժիրինովսկի
Ըստ թեմայի
Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Լոնդոնը ՀՀ–ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջանի հետ սահմանից 5 կմ հեռու մնալ
Հայերին վախեցնելու համար. ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան միությունը
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2

Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը

84
(Թարմացված է 18:14 01.08.2021)
Մարտական պայմաններում ինքնուրույն գործելու ունակությամբ, արհեստական ինտելեկտով ռոբոտները ռուսական բանակի ներկան են։ Սպառազինության ռոբոտացված համալիրներն ավելի ակտիվորեն են ներդրվում զորքերում, օգտագործվում են մարտական կիրառման բոլոր միջավայրերում:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հուլիսի 30-ին Արևմտյան ռազմական շրջանում (ԱՌՇ) ավարտվեցին ինժեներական զորքերի եռօրյա լայնածավալ զորավարժությունները՝ ռոբոտացված տեխնիկայի կիրառմամբ: Զորավարժությունները կազմակերպվել էին Ռուսաստանի Դաշնության վեց սուբյեկտում, 12 զորավարժարանում և Օկա գետի մի հատվածում: Ներգրավվել էին ավելի քան 8 հազար զինծառայող և շուրջ 1500 միավոր տեխնիկա` ներառյալ «Ուրան-6» ականազերծման և «Ուրան-14» հրդեհաշիջման ռոբոտատեխնիկական համալիրները:

Նիժնի Նովգորոդի մարզի Մուլինո զորավարժարանում կազմակերպված վարժանքների ժամանակ ինժեներական ստորաբաժանումները օդադեսանտային զորքերի հետ համատեղ գրոհային գործողություններ իրականացրին խիտ կառուցապատված քաղաքային պայմաններում՝ «Ուրան» շարքի ռոբոտների աջակցությամբ: Ընդ որում՝ ստորաբաժանումները կիրառեցին Սիրիայում կուտակած մարտական փորձը։

Ինժեներական զորքերն իրենց առանձնահատկություններն ունեն՝ ջարդել և կառուցել: Դրա հետ մեկտեղ ռուսական բանակում ստեղծվում են տասնյակ ինքնավար հարվածային ռոբոտների առաջին ստորաբաժանումները։ Դրանց մարտական կիրառման մարտավարությունը մշակվում է ոչ միայն զորավարժարաններում։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Անցյալ շաբաթ հրապարակվեց մի տեսագրություն, որում երևում էր, թե ինչպես է «Սորատնիկ» ռուսական մարտական ռոբոտը ոչնչացնում սիրիացի ահաբեկիչներին: Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զրահապատ թրթուրավոր 7 տոննանոց մեքենան աջակցում էր ՌԴ ԶՈւ Հատուկ գործողությունների ուժերին. ցերեկային և գիշերային ժամերին ճշգրիտ խոցում էր «ջիհադիստների» առանձին գրոհայիններին և տրանսպորտային միջոցները:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատմել էր արհեստական ինտելեկտով, ինքնուրույն կռվելու ունակությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրության մեկնարկի մասին: «Արդեն կան ոչ միայն փորձարարական նմուշները, այլև ռոբոտներ, որոնց իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում»:

Զորքերը նման մեքենաներով համալրելը առաջնահերթ ուղղություններից մեկն է։ ՌԴ ՊՆ-ում մասնագիտացված վարչություն է ստեղծվել, որը պատասխանատու է մարտական ռոբոտների ներդրման համար: Արհեստական ինտելեկտի զարգացումը Ռուսաստանում նոր մակարդակի է հասնում, և դա ժամանակի պահանջն է։ Բոլոր կարգերի և տեսակների նորագույն սպառազինություններում արագորեն աճում է ավտոմատացված համակարգերի նշանակությունը:

Ցատկ դեպի ապագա

Հեռավոր ապագայի զինված հակամարտություններում արդեն այսօր հաղթանակ են ապահովում մի քանի ռուսական պաշտպանական ձեռնարկություններ, որտեղ մարտական ռոբոտներ են արտադրում օդատիեզերական ուժերի, ռազմածովային նավատորմի և ցամաքային զորքերի համար: Դիտարկենք առավել հայտնի նմուշները։

Վերոհիշյալ «Սորատնիկն» առաջին անգամ երևացել է «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումի ընթացքում։ Նախատեսված է զորքերի կրակային աջակցության, հետախուզության, տարածքների պարեկության և օբյեկտների պահպանության, ականազերծման և ապաշրջափակման, վերահեռարձակման, զինամթերքի և վառելիքի փոխադրման համար:

Ռոբոտը հզոր սպառազինություն է կրում` 40 մմ կամ 30 մմ տրամաչափի նռնականետներ, 12,7 մմ կամ 7,62 մմ գնդացիրներ, չորս հակատանկային կառավարվող հրթիռ կամ «Շմել» ռեակտիվ հրանետներ։ «Սորատնիկը» հատկապես արդյունավետ և օգտակար է ամրաշինական կառույցները գրոհելու, զանազան հատուկ գործողությունների դեպքում։ Անհրաժեշտության դեպքում երկու «Սորատնիկները» կարող են տեղեկություններ փոխանակել մարտի դաշտում։

Այս մարտական ավտոմատացված համակարգը կարող է շուրջօրյա ռեժիմով գործել կլիմայական ցանկացած պայմաններում: Արագությունը՝ մինչև 40 կմ/ժ, մեկ լիցքավորումից հետո ընթացքի պաշարը՝ 400 կմ։

«Ուրան-9» հարվածային թրթուրավոր դրոնը նույնպես ստուգվել է մարտական պայմաններում։ Առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2018 թ․-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի զորահանդեսի ժամանակ։ Նախատեսված է հետախուզության, զորքերի կրակային աջակցության և հակառակորդի մարտական տեխնիկայի ոչնչացման համար:

12 տոննանոց ահեղ զրահամեքենան ունի «Ատակա» կառավարվող սպառազինության համալիր․ հակատանկային հրթիռներ, «Շմել» ռեակտիվ հրանետներ, 30 մմ-անոց ավտոմատ հրանոթ, 7,62 մմ-անոց գնդացիր: Մեքենան համալրված է սթելս-պաշտպանությամբ, լազերային ճառագայթման մասին նախազգուշացնող համակարգով և այլ բացառիկ հատկանիշներով։ Արևմտյան անալոգներ գոյություն չունեն, «The National Interest» մասնագիտացված ամսագիրը ճանաչել է ռուսական տեխնոլոգիաների անվիճելի գերազանցությունը։

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

Եթե խոսենք լիաֆորմատ տանկերի մասին, ապա «Ուրալվագոնզավոդ» գործարանը զբաղվում է Տ-72Բ3-ի հիմքով ռոբոտացված դրոնների երկու մոդիֆիկացիաներով, իսկ «Ռոստեխ» պետական կորպորացիան ստեղծել է արհեստական ինտելեկտով Տ-14 «Արմատայի» ռոբոտացված տարբերակը (կրակ բացելու որոշումն ընդունում է մարդը)։ Առաջին դեպքում խոսքը գոյություն ունեցող «օդաչուավոր» Տ-72-ի արդիականացման մասին է («Շտուրմ» նախագիծ)։ Ռոբոտացված տանկերը առավելագույնս ինքնավար են և պաշտպանված (ներառյալ ռադիոէլոկտրոնային պայքարի միջոցները), հրամանատարության հետ կապի ուղիները կոդավորված են:

Տ-14 «անօդաչու» տանկը՝ «Արմատայի» թրթուրավոր պլատֆորմի վրա, հուլիսին բարեհաջող անցել է թեստային փորձարկումները։ Լիովին ռոբոտացված հիմնական մարտական տանկերի ստեղծումը փորձագետներն իսկական բեկում են համարում ռուսական պաշտպանական արդյունաբերության համար: Մեքենան գրեթե ամեն ինչ ինքնուրույն է անում, մարդուն մնում է միայն հաստատել թիրախի ընտրությունը։ Հավանաբար կստեղծվի նաև արհեստական ինտելեկտով հիմնական մարտական տանկի արտահանման մոդիֆիկացիան։

Սիրիայում տանկային ստորաբաժանումների կիրառման փորձը ապացուցել է մարտադաշտում ռոբոտացված համալիրների մի քանի՝ թեթև, միջին և ծանր տեսակների միաժամանակյա ներկայության անհրաժեշտությունը: Ռոբոտացված տանկերը պետք է միմյանց օգնեն կրակով, ցանցում կայուն փոխազդեն միմյանց հետ, տեղեկություններ փոխանակեն։ Բազմաֆունկցիոնալ ռոբոտների ստորաբաժանումները ռուսական զորքերում կհայտնվեն մինչև 2025 թվականը:

Ռուսաստանը շուտով կփորձարկի նաև հրթիռային սպառազինությամբ անօդաչու թռչող սարքը, որը նախատեսված է տանկերի ոչնչացման համար։

Այս շարքում առանձնանում է միջուկային շարժիչով «Պոսեյդոն» ստորջրյա համակարգը, որն առանց չափազանցության երաշխավորում է ցանկացած թիրախի կամ առհասարակ ագրեսոր երկրի ոչնչացումը: Սպառազինության գործող պետական ծրագրով (մինչև 2027 թ․-ը) Ռուսաստանը երեք սուզանավ կկառուցի, որոնցից յուրաքանչյուրի վրա կլինի մինչև վեց «Դատաստանի օրվա տորպեդ»:

Ավտոմատացման նշանակությունը

Մարտական ռոբոտները թույլ են տալիս պահպանել մարդկանց կյանքը, և նրանք կարող են ավելի արագ ճիշտ որոշումներ կայացնել, հակառակորդի նկատմամբ հաղթանակ ապահովել «ոչ թե քանակով, այլ ունակությամբ», մարտական կիրառման բոլոր միջավայրերում՝ ցամաքում, օդում և ծովում:

Ռոբոտատեխնիկական համալիրների զարգացման և մարտական կիրառման հայեցակարգի համաձայն՝ մինչև 2025թ․ ռուսական բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի ընդհանուր կառուցվածքում ռոբոտների մասնաբաժինը կհասնի 30 տոկոսի:

Այդ համակարգերի զգալի մասը կդառնա ամբողջությամբ ինքնավար, կաշխատի արհեստական ինտելեկտի կառավարմամբ։ Ռուս ծրագրավորողներին, կոնստրուկտորներին և ինժեներներին շատ քիչ ճանապարհ է մնացել մարտական ռոբոտների ամբողջական ավտոմատացման հասնելու, այսինքն՝ ռազմի դաշտից տեղեկություններ ստանալու համակարգն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու բարդ ապարատը ավարտին հասցնելու համար։

Ռոբոտացման վերջնական փուլը զորքերի կառավարման միասնական ավտոմատացված համակարգն է։ Բարձրտեխնոլոգիական սպառազինությունների ոլորտում Ռուսաստանն առաջատար է, սակայն «գործընկերները» միլիարդավոր դոլարներ են ծախսում հասնելու և առաջ անցնելու համար։

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

Առաջիկա տասը տարում Պենտագոնը մտադիր է 2,4 մլրդ դոլար ծախսել միայն ապագայի կիբեռպատերազմներին նախապատրաստվելու համար: ԱՄՆ-ն ուզում է կատարելագործել ցանցակենտրոն մարտական գործողությունները և համառորեն արդիականացնում է զինված ուժերն ու ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների կիրառման միջոցները։

Պենտագոնի համար արհեստական ինտելեկտի հեռանկարային համակարգերի մշակմամբ զբաղվում է DARPA գործակալությունը, որն ամեն տարի ինքնավար ռոբոտների «մրցումներ» Է անցկացնում (2015 թ․-ից հետո՝ փակ ռեժիմով):

Մարտական դաշտում նման մեքենաների նպատակը հակառակորդի բարձր տեխնոլոգիական ոչնչացումն է։ Խաղաղասեր Ռուսաստանը պաշտոնապես ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական սպառնալիքն է ճանաչվել մինչև 2030 թվականը, նա ստիպված է «գործընկերներին» զսպել բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հասկանալի միջոցներով:

84
թեգերը:
Ռուսաստան, Զենք, սպառազինություն, ԱՄՆ, ռոբոտ
Ըստ թեմայի
Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի
«Պետք էր նախօրոք մտածել». ԱՄՆ-ում գտել են՝ ինչով պատասխանեն Ռուսաստանին
Մրգեր

Որ մթերքներն են օգնում հիշողության, մտավոր աշխատունակության լավացմանը. ուսումնասիրություն

0
(Թարմացված է 09:05 02.08.2021)
Ամերիկացի գիտնականները 20 տարի են ծախսել այս հետազոտության վրա, որում ավելի քան 50 հազար մարդ է ներգրավված։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Կոգնիտիվ գործառույթների խանգարումներ առաջացնող հիվանդությունների (հիշողության, մտավոր աշխատունակության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների թուլացում) կանխարգելման համար խորհուրդ է տրվում ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ մթերք օգտագործել: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է American Academy of Neurology ամսագրում:

Գիտնականները հաստատել են այդ հակաօքսիդանտ նյութերի օգուտը` լայնածավալ ուսումնասիրության միջոցով։ Ուսումնասիրությանը մասնակցել է 49,5 հազար կին և 30 հազար տղամարդ։ 20 տարվա ընթացքում հեղինակները հետևել են նրանց սննդակարգին ու համեմատել առողջության ցուցանիշները: Արդյունքների համաձայն՝ ֆլավոնոիդներով մթերք օգտագործած մարդիկ 20 տոկոսով ավելի քիչ են բախվել կոգնիտիվ բնույթի խնդիրների:

Հակաօքսիդանտներով հարուստ մթերքների թվին են պատկանում տանձը, խնձորն ու նեխուրը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել պղպեղ ու թուրինջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մրգերի գույնին․եթե պտուղը կամ բանջարեղենը դեղին է, դա օգտակար է նման հիվանդությունների կանխարգելման համար։

0
թեգերը:
տանձ, հիշողություն, գիտնական, պղպեղ, խնձոր
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
Գիտնականները պատմել են, թե որ դեպքում սուրճը չի օգնում
Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում