Արխիվային լուսանկար

Կինոյի հիմնադրամը 65 մլն ռուբլու դատավեճ է ունեցել պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանի հետ

36
Այս տարեվերջին նախատեսվում է գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» պատմվածքի հիման վրա նկարահանված սերիալի պրեմիերան, որի նկարահանումները մեկնարկել են Հայաստանում, իսկ պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Մոսկվայի արբիտրաժային դատարանը Կինոյի հիմնադրամի գործով հայցի վերաբերյալ հաստատեց հաշտության համաձայնագիր, որը պահանջում է ավելի քան 65 մլն ռուբլի գանձել «Բոլշոյե կինո» կինոընկերությունից և դրա սեփականատեր, կինոպրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հիմք ունենալով այսօր հրապարակված դատարանի որոշումը։

Հայցը, որը դատարան էր մտել այս տարվա փետրվարին, պահանջում էր կինոընկերությունից գանձել Կինոյի հիմնադրամի հետ կնքած երեք պայմանագրերով ունեցած պարտքը։ Պայմանագրի համաձայն` 2017, 2018 և 2019 թվականների համար պետք է դրամական միջոցներ փոխանցվեին, ինչը տեղի չի ունեցել։

Դատական ակտում ասվում է, որ Անդրեասյանն ապրիլին մարել է պայմանագրերից մեկով ունեցած պարտքը` շուրջ 4.5 մլն ռուբլի։ Հաշտության համաձայնագրի պայմաններով մնացած պարտքը` մոտ 60.6 մլն ռուբլի, կինոպրոդյուսերը պարտավորվել էր Կինոյի հիմնադրամին վերադարձնել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը` չորս մարումով։ Հաշտության համաձայնագրի հաստատման հետ կապված` դատարանը դադարեցրեց գործով վարույթը։

«Ով չի խմել հորս պատրաստած գինին, կյանք չի տեսել»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանում է

Դատարանի նյութերում չի նշվում, թե կինոընկերության որ նախագծի համար էր Կինոյի հիմնադրամը միջոցներ հատկացրել, սակայն հիմնադրամի փաստաթղթերում ասվում է, որ 2017-2019 թվականներին այն աջակցում էր «Կոմա» խաղարկային ֆիլմին։

Հունիսին հայտնի դարձավ, որ այս տարեվերջին նախատեսվում է գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» պատմվածքի հիման վրա նկարահանված սերիալի պրեմիերան, որի նկարահանումները մեկնարկել են Հայաստանում, իսկ պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները։

Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի տվյալներով` Մոսկվայի «Բոլշոյե կինո» կինոընկերություն» ՍՊԸ–ի միակ մասնակիցը Ղևոնդ Անդրեասյանն է։ Ավելի վաղ Անդրեասյան եղբայրները համագործակցում էին Enjoy Movies կինոընկերության հետ։

«Գնացեք ձեր Հայաստանը». Սարիկ Անդրեասյանին բարկացրել է ունկնդրի ասածը, նա սկանդալ է սարքել

36
թեգերը:
Սարիկ Անդրեասյան, եղբայր, պրոդյուսեր, Դատարան, Մոսկվա
Ըստ թեմայի
Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված
Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները պարտքերի դիմաց զիջել են իրենց վերջին ֆիլմի իրավունքները
«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով
ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը

146
(Թարմացված է 20:41 04.08.2021)
Ռուսաստանն օգտակար է համարել խաղաղապահ ուժերի տեղակայման շրջաններում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումը մարդասիրական գործունեությանը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ի թիվս կարևոր այլ հարցերի շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների գործունեության կարևորությունը։ Փաստաթուղթն այսօր հրապարակել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահների գործողության անցկացման գոտում ՄԱԿ գործակալությունների և մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) վարչության ներգրավումը մարդասիրական գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը նաև շեշտել է, որ այդ կառույցների հնարավոր աշխատանքի ձևաչափը պետք է համաձայնեցի Բաքվի և Երևանի հետ ուղղիղ համակարգմամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

146
թեգերը:
Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
«Շնորհակալ եմ, որ փոխզիջումային լուծումներ են գտնվում». Պուտինը և Ալիևը խոսել են Ղարաբաղից
Ադրբեջանի նպատակը եղել է Ղարաբաղի ամբողջական զավթումը. Քոչարյանը հիշեցրեց Պուտինի խոսքը
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
ՀՀԿ–ն անթույլատրելի է համարում «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության  գործածումը
Երգչուհի Մաքսիմ

Երգչուհի Մաքսիմն արդեն ինքնուրույն է շնչում. նոր մանրամասներ են ի հայտ եկել

82
Երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան ասել է, որ երգչուհու գիտակցությունը տեղն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուս երգչուհի Մաքսիմն ինքնուրույն է շնչում թթվածնային դիմակի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովային։

«Մարինան իրեն ավելի լավ է զգում։ Այժմ նրա գիտակցությունը լրիվ տեղն է։Պարզապես ժամանակ է պետք վերականգնման համար», – նշել է Սոկոլովան։

Mash–ն էլ հայտնում է, որ երգչուհուն անվասայլակով են տեղափոխում հիվանդանոցի միջանցքներով։ Ապաքինման դինամիկան դրական է, թոքաբորբն աստիճանաբար նահանջում է։

Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։

Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։

82
թեգերը:
երգչուհի, թոքաբորբ
Ըստ թեմայի
Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը
«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա
Բրիթնի Սփիրսը կիսամերկ լուսանկար է հրապարակել ու «լայքերի» թվով ռեկորդ սահմանել
Ընտրություններ

Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին

0
(Թարմացված է 22:04 04.08.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է այն խոսքը, որն առանձին գործիչներ վերջին օրերին հնչեցնում էին մեր խորհրդարանում։
Այն, որ ընտրվել ես, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչպիսին կմնաս սերունդների հիշողության մեջ

Նրանցից ոմանք շատ հստակ ակնարկում էին՝ իմ օգտին հունիսի 20-ին ձայն են տվել բազմահազար ընտրողներ, որոնք կողմ են արտահայտվել ինձ առաջադրած քաղաքական ուժին, ուրեմն ժողովուրդը բարձր է գնահատում նաև իմ արժանիքները, իսկ ձեր բացասական  գնահատականները խիստ սուբյեկտիվ են։ Մարդ ակամայից ուզում է տալ հանրահայտ հարցը. «Յա, իրո՞ք»։

Ախր հունիսին մենք մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ ընդհանրապես չենք քվեարկել անձերի օգտին, իսկ եթե չկա այդ ռեյտինգային կոչված համակարգը, կներե՛ք, ինչի՞ վրա են հիմնվում ձեր բարձր անձնական ռեյտինգի մասին սեփական դատողությունները։

Բայց՝ դա էլ մի կողմ։ Ենթադրենք, թե ժողովուրդն անձամբ ձեզ իրոք անչափ սիրում է և քվեարկել է հենց ձեր օգտին։ Համաձայնե՛ք, Ամերիկայի բոլոր առաջնորդներին էլ իրենց ժողովուրդը ընտրել է, դա հո չի՞ նշանակում, որ 46-ն էլ լավն են։ Գիտե՞ք, թե ինչ են ասում, օրինակ, Ջեյմս Բյուքենենի մասին։ Մասնագետները համակարծիք են՝ եթե այդ մարդը ղեկավարեր Ամերիկան ևս 4 տարի, հիմա Միացյալ Նահանգները որպես պետություն ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Ամերիկացի պրոֆեսոր Կորենտին Սելլինը փաստում է. «Նրա նախագահությունն իսկական քաղաքական աղետ էր. այնպես պառակտեց հասարակությունը, որ նրա հեռանալուց ընդամենը չորս շաբաթ հետո կործանարար քաղաքացիական պատերազմ սկսվեց Հյուսիսի և Հարավի միջև,ու ԱՄՆ-ը արդեն բաժանվում էր երկու մասի։ Բարեբախտաբար, Բյուքենենին փոխարինեց Աբրահամ Լինքոլնը»։

Հիմա ասեք, խնդրեմ, երկուսն էլ անկասկած ընտրվել են, բայց արդյոք կարելի՞ է նույն գնահատականը տալ այն ղեկավարին, որն ամերիկացիներին բաժանեց «սևերի» ու «սպիտակների»,  քաղաքացիական պատերազմ հրահրեց, և այն առաջնորդին, որի հսկայական ջանքերի գնով հաջողվեց հաղթահարել իր նախորդի ապաշնորհ գործունեության աղետաբեր հետևանքները ու փրկել երկիրը։

Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք

Սա ես չեմ ասում՝ մի քանի շաբաթ առաջ Սի-ՍՓԱՆ ամերիկյան հեռուստաալիքը հրապարակեց 140 փորձագետների գնահատականների հիման վրա արված եզրակացություններն ԱՄՆ-ի մոտ չորսուկես տասնյակ նախագահների վերաբերյալ։ Նրանց գործունեությունը դիտարկվել է տարբեր տեսանկյուններից՝ մարդկանց համոզելու ունակություն, ճգնաժամերի կարգավորում, տնտեսական կառավարում, բարոյական հեղինակություն, միջազգային հարաբերություններ, Կոնգրեսի հետ համագործակցություն, համընդհանուր իրավական արդարության ապահովում։ Եվ ի՞նչ՝ Աբրահամ Լինքոլնն առաջին տեղում է, Ջեյմս Բյուքենենը՝ ամենավերջին։

Բա ասում եք՝ ժողովուրդը ինձ ձայն է տվել, ուրեմն լավն եմ։ Ջեյմս Բյուքենենի հարյուր հազարավոր կողմնակիցներն էլ, իհարկե, հավատացել են, որ նա հենց այն մարդն է, որը Ամերիկան կտանի դեպի պայծառ ապագա, բայց սերունդները հո չեն մոռանա, որ այդ մարդը՝ փոխանակ միավորելու, ամեն ինչ արեց քաղաքացիներին միմյանց դեմ տրամադրելու համար, փոխանակ ամրապնդելու երկրի անվտանգությունը, քիչ էր մնում կործաներ պետությունն ընդհանրապես։

Եվ ինչո՞ւ հեռու գնանք։ Մեր օրերում էլ չափազանց ուսանելի օրինակներ կան, երբ ղեկավարի ինքնագնահատականը խիստ տարբերվում է մասնագետների կարծիքից։ Հիշեք, թե քանի անգամ է Դոնալդ Թրամփը կրկնել. «Ես Ամերիկայի պատմության մեջ ամենալավ նախագահն եմ»։ Իսկ գիտե՞ք, թե ամերիկացի նախագահների այդ ցուցակում որ տեղն են Թրամփին հատկացրել 140 փորձագետները՝ 41-րդ հորիզոնականը, ամենավատ նախագահ Ջեյմս Բյուքենենից ոչ շատ հեռու։ Այնինչ, Թրամփը շարունակում է պնդել՝ ոչ միայն Հիլարի Քլինթոնին, Ջո Բայդենին էլ եմ հաղթել։

Մենք հնդիկների ու գերմանացիների հետ գործ չունենք, մեր պատգամավորը պետք է լավ ապրի

Ճիշտ է, Թրամփի դեպքում պետք է մի կարևոր վերապահում անել՝ այդ մարդը նույնիսկ պարտությունից հետո հիմա էլ հանրապետականների ճամբարում ամենահայտնի գործիչն է, և ամենևին չի բացառվում, որ կրկին նախագահի թեկնածու կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Միգուցե նույնիսկ հաղթի և կարողանա կտրուկ շտկել իր դիրքն Ամերիկայի նախագահների ցուցակում։ Բայց դա, համաձայնեք, ընդամենը ենթադրությունների ոլորտից է։ Իսկ առայժմ ամերիկացի փորձագետները համոզված են՝ այն մարդը, որը փորձում էր բոլորին համոզել, թե իրենից ավելի լավ նախագահ չի եղել, իրականում ամենավատերից մեկն էր։ Թեև որեւէ մեկը չի կասկածում՝ այո՛, միլիոնավոր մարդիկ քվեարկել էին հենց նրա օգտին։

0
թեգերը:
ԱՄՆ, Նախագահ, Դոնալդ Թրամփ, Հայաստան, Ընտրություններ, քվեարկություն, Պատգամավոր, ԱԺ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Միշտ չէ, որ աշխատում է «Մեր դեմ խաղ չկա» հանրահայտ սկզբունքը
«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»
Նա խրտնեցրել է եվրոպացիներին ու 2 ոտքը դրել մի կոշիկի մեջ. ինչպես Յանշան շշպռեց Սորոսին