ՌԴ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարարն Արցախի թեման քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

91
(Թարմացված է 14:13 20.07.2021)
ՌԴ փոխարտգործնախարարի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը ներկա է եղել նաև կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը. Պուտին

91
թեգերը:
Արցախ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ռուսաստան
Ըստ թեմայի
Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան
Պուտինը կհանդիպի Ալիևի հետ հուլիսի 20-ին. Արցախի թեման՝ ուշադրության կենտրոնում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Արխիվային լուսանկար

Խարդախության համար ձերբակալվել է «Ինչ, որտեղ, երբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը

70
Խաչիյանին ձերբակալել են հուլիսի 21-ի գիշերը։ Նա թանկարժեք կտավի հափշտակության գործով կասկածյալ է։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ինտելեկտ-բանկի նախկին ղեկավար, հնավաճառ Աշոտ Խաչիյանը, որը նաեւ հայտնի է որպես Ադամ Յանով, ձերբակալվել է Մոսկվայում։ «ՄԿ Սանկտ Պետերբուրգը» գրում է, որ նրան արդեն տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Նա ներգրավվել է որպես կասկածյալ Ալեքսանդր Բեգրովի «Պետերբուրգի ձմեռային համայնապատկեր» կտավը հափշտակելու գործով։

Մոտ 15 մլն ռուբլի արժողությամբ նկարը գողացել են հնահավաք Գենադի Տյուխմենևից։

Բեգրովի կտավն անհետացել է 2010 թվականին՝ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրովսկի առափնյա շրջանի գրասենյակային շենքից:
Հետաքննության տվյալներով՝ նկարը խարդախությամբ հափշտակել են երկու տղամարդ, որոնցից մեկը Խաչիյանն էր: Տյուխմենևի հաղորդման հիման վրա խարդախության մասին քրեական գործ է հարուցվել։ Խաչիյանը երկար ժամանակ թաքնվել է հետաքննությունից եւ նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։

Հնարամիտ խարդախն ու կաշառատու դյուրահավատները. ի՞նչ է պետք կաշառքի փոխարեն

Ինտելեկտ-բանկը, որի հիմնադիրը Խաչիյանն է, արտոնագրից զրկվել է 2001 թվականին, 2004 թվականին վարկային կազմակերպությունը լուծարվել է դատարանի որոշմամբ:

Նախորդ տարիներին Խաչիյան-Յանովը «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ հեռուստատեսային խաղերի հովանավորն էր։

Նոր սկանդալ ԱՄՆ-ում. հարյուրավոր հայկական անձնագրերով բանկային խարդախություններ են արվել

70
թեգերը:
հայ, Ձերբակալություն, խարդախություն
Ըստ թեմայի
Խոստացել է կահույք առաքել, հափշտակել է գումարը. ոստիկանները բացահայտել են խարդախ ֆեյքին
Զգուշացեք. Facebook-ի հայկական տիրույթում խարդախության նոր սխեմա է գործում
Հայաստանը Ռուսաստանին է հանձնել խարդախության մեջ կասկածվող տղամարդուն
Միշա Ալոյան

Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում

45
Բռնցքամարտիկը WBA Gold գոտի ունի երկրորդ թեթևագույն քաշային կարգում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Մրցավարների միաձայն որոշմամբ նա հաղթել է Տանզանիայի ներկայացուցիչ Մչանյու Հոյանուին (99:91, 99:91, 99:91)։ Մրցամարտը տեղի է ունեցել Մոսկվայի «Դինամո» մարզասրահում։

Ալոյանը WBA Gold գոտի ունի երկրորդ թեթևագույն քաշային կարգում։

Նա 2012 թվականի լոնդոնյան Օլիմպիադայի  բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն մինչև 52 կիլոգրամ քաշային կարգում։  Արծաթե մեդալ էր նվաճել Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիադայի ժամանակ, սակայն ավելի ուշ զրկվել էր որակավորումից դոպինգ թեստը չանցնելու պատճառով։

Բրավո իմ տղաներին. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մարզիչը` մրցաշարի մասին

45
թեգերը:
Ռուսաստան, բռնցքամարտիկ
Ըստ թեմայի
Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճեց
Ծնվել է բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի որդին
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 961)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը