Արթուր Դալալոյան

Արթուր Դալալոյանն արդեն չի կաղում․ մարզիչը՝ նրան Օլիմպիական խաղերին պատրաստելու մասին

44
Մարզիչն ափսոսանք է հայտնել, որ Արթուր Դալալոյանը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերի նախաշեմին։ Նա պատմել է, թե այժմ ինչպես է իրեն զգում տիտղոսակիր մարզիկը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն արդեն չի կաղում և մարզափայտերից ցատկեր է կատարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն։

Դալալոյանը վնասվածք էր ստացել ապրիլին՝ կտրվել էր աքիլեսյան ջիլը։

«Ինչպե՞ս է պատահել վնասվածքը։ Գուցե հոգնածությունն է եղել, գուցե և մկանները․․․ Դա ախր ոչ ոք չի կարող կանխագուշակել։ Պատահել է, և վերջ։ Նա ակրոբատիկ համար էր կատարում, Այդքան բարդ վարժությունների, այդպիսի ծանրաբեռնվածությունների պարագայում դա, հավանաբար, անխուսափելի է։ Լավ է, եթե որևէ մեկը խուսափում է դրանից, բայց նայեք, վնասվածքներն ամենուր են։ Թեթև ատլետիկայի ցատկորդները տանջվում են աքիլեսյան ջիլի հետ, ամեն ինչ էլ պատահում է»,-ասել է Ռոդիոնենկոն։

Մարզիչը ափսոսանք է հայտնել, որ դա տեղի է ունեցել Օլիմպիադայից անմիջապես առաջ, սակայն վստահություն է հայտնել, որ մարզիկը կպայքարի առաջիկա մրցումներում:

«Հոկտեմբերին  հենց այնտեղ՝ Ճապոնիայում, կկայանա աշխարհի անհատական առաջնությունը, կարծում ենք, որ նա արդեն «աշխարհ դուրս կգա» բազմամարտով։ Նա ինքն էլ տրամադրված է դրան»,-հավելել է մարզիչը։

Հայտնի ամերիկացի բասկետբոլիստը ճանաչվել է աշխարհի ամենաատելի մարզիկը

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Սպորտային մարմնամարզության մրցաշարը կմեկնարկի հուլիսի 24-ին:

44
թեգերը:
Արթուր Դալալոյան, Ռուսաստան, վնասվածք, մարզիկ
Ըստ թեմայի
Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը նոկաուտով հաղթել է թուրքին. տեսանյութ
Հայ մարզիկների ծանրաձողերը շուտով կհասնեն. Փաշինյանը զայրացել էր
Ձեռնաշղթա

Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը

113
(Թարմացված է 20:22 24.07.2021)
Ձերբակալվածը 28 տարկան է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մարզային վարչությունում:

Ձերբակալվածը 28 տարկան է, նրա անունը չի հրապարակվում։ Նշվում է, որ առաջիկայում նրան կտեղափոխեն քննչական կոմիտե՝ քննչական գործողություններ կատարելու համար։

Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 23-ի գիշերը Ստավրոպոլի բազմահարկ տներից մեկի մոտ՝ կայանատեղիում։ Մի քանի հոգի հարձակվել էին ոստիկանության պաշտոնյայի վրա, նրանցից մեկը սկսել էր կրակել։ Հանցագործները դեպքի վայրից դիմել էին փախուստի։

Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը մարմնի տարբեր հատվածներում հրազենային 9 վնասվածք էր ստացել և մահացել վերակենդանացման բաժանմունքում:

Հարուցվել է քրեական գործ ՝ սպանության և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։

«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»

113
թեգերը:
Ձերբակալություն, Ստավրոպոլ, Սպանություն
Ըստ թեմայի
Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ
Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ առնչություն ունեցող ամերիկացի սպային մահացած են գտել
Հայիթիի նախագահի այրին ամուսնու սպանությունից հետո առաջին հայտարարությունն է արել
Սերգեյ Լավրով

Լավրովը հորդորում է ձայն բարձրացնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին պաշտպանելու համար

118
(Թարմացված է 17:02 24.07.2021)
Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ–ն և Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին աշխատանքներ են տանում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քրիստոնյաների պաշտպանության համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Համաշխարհային հանրությունը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քրիստոնյաների հետապնդումները կանխելու համար, այս խնդիրը լուծելու նպատակով պետք է միջազգային մակարդակով ձայն բարձրացվի։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Իլարիոնի (Ալֆեև) 55-ամյակի առթիվ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Մերձավոր Արևելքից հարյուրհազարավոր քրիստոնյաներ են փախել, երբ այնտեղ սկսել են ժողովրդավարություն հաստատել, հատկապես տուժում է Սիրիայի քրիստոնյա բնակչությունը։

«Առաջին տարին չէ, որ Արտաքին եկեղեցական կապերի բաժնի հետ համատեղ ԵԱՀԿ, մարդու իրավունքների ՄԱԿ–ի խորհրդի միջոցառումների շրջանակում հատուկ ֆորումներ ենք անցկացնում ի պաշտպանություն քրիստոնյաների։ Ֆորումին մասնակցում են գործընկերներ Վատիկանից, Սուրբ Աթոռից, Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Լիբանանի և այլ երկրների արտգործնախարարներ, որոնք Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հետագա նորմալ, հանգիստ և անվտանգ կյանքի վտանգ են տեսնում։ Նրանցից հարյուրհազարավորները փախել են, երբ այնտեղ սկսեցին «ժողովրդավարություն» սերմանել։ Սկզբում Իրաքում, այնուհետև Լիբիայում, Սիրիայում», – ասել է Լավրովը։

«Վճռականորեն կպատասխանենք»․ Լավրովը՝ Վաշինգտոնի հետ հետագա երկխոսության մասին

«Հատկապես քրիստոնյա բնակչությունը տուժում է սիրիական հակամարտությունից։ Սիրիան քրիստոնեության բնօրրաններից մեկն է», – հավելել է նա։

Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Արևմուտքը արգելակում է համապատասխան փաստաթղթի (իսլամաֆոբիայի ու քրիստոնեաֆոբիայի դեմ հռչակագիր) ընդունման նախաձեռնությունը։

Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ. Լավրով

118
թեգերը:
քրիստոնյա, Սերգեյ Լավրով, Ռուսաստան
Արխիվային  լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կիջնի. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 19:03 24.07.2021)
Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը

Երևանում հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

0
թեգերը:
օդի ջերմաստիճան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կանադայում շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին