Մոսկվա. արխիվային լուսանկար

Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է

314
(Թարմացված է 20:55 11.07.2021)
Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ 13–ամյա տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել։ 13–ամյա եղբայրը պատուհանից նետել է նորածին քրոջը: Տեղեկությունը հայտնում է «Комсомольская правда»-ն։

Փոքրիկ աղջիկը մի քանի օր առաջ է լույս աշխարհ եկել և ծննդատնից դուրս գրվել։ Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ է բնակարանում եղել, երբ պատահել է դեպքը:

«Երբ մայրը որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից»,- լրատվամիջոցին  հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից: 

Փլուզում Սիսիանում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել հողաշերտի տակից

Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝  տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:

Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ: Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը:

Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:

314
թեգերը:
Մոսկվա, երեխա, նորածին, պատուհան
Նաթելա Կրապիվինան (Ալիևա)

Աադրբեջանցի Նաթելան` Լոբոդայի նախկին պրոդյուսերը, խոստովանել է, որ հայկական արմատների ունի

64
Նաթելայի հայրը խոշոր գործարար Վագիֆ Ալիևն է, որի անունը հաճախ կարելի է տեսնել Forbes-ի ցուցակներում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդայի նախկին պրոդյուսեր Նաթելա Կրապիվինան (Ալիևա) խոստովանել է, որ իր մեջ հայկական արմատներ կան։

«Георгий за кадром» («Գեորգին կադրից դուրս») շոուի հաղորդավար Գեորգի Կարդավան Նաթելային հարցրել է իր վրացական անվան մասին։ Պրոդյուսերը պատասխանել է, որ իր մայրը շատ գեղեցիկ վրացուհի ընկերուհի է ունեցել՝ նման անունով։

 «Մայրս գիտեր, որ աղջիկ է ունենալու, հայրս չգիտեր ու հետո շատ դժգոհ էր, դե գիտես, թե ինչպես են Կովկասում արձագանքում, երբ առաջնեկը աղջիկն է լինում։ Երևի այդ է պատճառը, որ անունիս համար ոչ ոք առարկություն չի ունեցել», - ասել է նա։ Այնուհետև Գեորգին խնդրել է Կրապիվինին պատմել իր ազգության մասին։

«Հայրս 100 տոկոսանոց ադրբեջանցի է, մայրս ՝ հայկական արմատներ ունի։ Խառնուրդ է», - պատասխանել է պրոդյուսերը։

Նաթելայի հայրը խոշոր գործարար Վագիֆ Ալիևն է, որի անունը հաճախ կարելի է տեսնել Forbes-ի ցուցակներում։

Հետաքրքիր է, որ Լոբոդայի նախկին պրոդյուսերը բացահայտ ասում է, որ եթե իր կյանքում չլիներ Սվետան, հավանաբար նա կշարունակեր ապրել հարուստ ծնողների հաշվին։

Պրոդյուսերը նշել է, որ չնայած ծնողների կարողությանը, ինքը ցանկություն չունի  Kelly պայուսակի, թանկարժեք աքսեսուարների վրա գումար ծախսելու։

Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան

«Ինձ համար միևնույն է։ Ես մեքենաս վարում եմ հինգ-յոթ տարի։ Ասեմ ավելին` ունեմ ընդամենը մեկ մեքենա, չնայած նրան, որ ես իրականում շատ բան կարող եմ ինձ թույլ տալ: Չեմ թռչել մասնավոր ինքնաթիռներով։ Բիզնես կարգից օգտվեցի, երբ սկսեցի ինքս վաստակել», - խոստովանել է նա։

Նշենք, որ հունիսի սկզբին Նաթելա Կրապիվինան երկրպագուներին զարմացրեց Սվետլանա Լոբոդայի հետ համագործակցությունը դադարեցնելու և շոուբիզնեսից հեռանալու մասին իր որոշմամբ, չնայած ավելի քան տասը տարի աշխատել են միասին, արդեն Լոբոդայի հետ բարեկամացել են ու լավ ընկերներ են։

64
թեգերը:
ադրբեջանցի, հայ, պրոդյուսեր, Սվետլանա Լոբոդա
Ըստ թեմայի
Ադրբեջանում պատգամավորը դեբոշ է սարքել ու ծեծել ոստիկանի. խորհրդարանը նիստ է գումարում
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Սու–35

Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է կործանվել

147
(Թարմացված է 18:16 31.07.2021)
Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։ Օդաչուն կատապուլտվել է, նրան արդեն հայտնաբերել են։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՍՈՒ-35Ս-ի մոտ պլանային թռիչքի կատարման ժամանակ խափանվել է շարժիչը, օդաչուն կատապուլտվել է, նա հայտնաբերվել է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,–գրում է կայքը։

Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։

Նշենք, որ Սու-35Ս-ն հիմնովին մոդերնիզացված «4++» սերնդի կործանիչ է։ Կործանիչը կարողանում է զարգացնել 2500 կմ/ժ արագություն, կարող է առանց լիցքավորման թռչել 3600 կմ։ Այն կարող է մինչև 8 տոննա մարտական բեռ տեղափոխել։

147
թեգերը:
ՍՈւ–30 ՍՄ, ինքնաթիռ, Ռուսաստան, ավիավթար

Քոչարի` Արարարտի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ

0
(Թարմացված է 22:00 31.07.2021)
Նորակոչիկներից մեկն իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր Facebook–ի էջում հրապարակել է Վահագն Միքայելյան օգտատերը, որը, դատելով գրառումներից, նորակոչիկ է։

Իրենց զինվորական երդման օրը ռազմատենչ ազգային պար պարելը հենց նրա նախաձեռնությունն է եղել։ Վահագնը իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Տղաները, հայրենիքին զինվորական երդում տալուց հետո, Արարատի փեշին պարել են խրոխտ ազգային քոչարին ու ոգևորել ներկաներին։

0
թեգերը:
Խոր Վիրապ, Քոչարի, Զինվոր, նորակոչիկ