Սանկտ Պետերբուրգում մարդատար նավը բախվել է գետի վրայի կամրջին

Սանկտ Պետերբուրգում մոտորանավակը բախվել է գետի վրայի կամրջին, կան տուժածներ. տեսանյութ

82
(Թարմացված է 13:46 11.07.2021)
Նախնական տվյալների համաձայն՝ մոտորանավակում գտնվող մարդկանցից մի քանիսը հարբած են եղել: Տուժածների թվում երեխաներ կան։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում արտակարգ դեպք է տեղի ունեցել. մոտորանավակը բախվել է գետի վրայի կամրջին, կան տուժածներ, այդ թվում` երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է EADaily–ն:

Транспортная лодка столкнулась с  ограждением Дудергофского канала (10 июля 2021). Санкт-Петербург
Սանկտ Պետերբուրգում մարդատար նավը բախվել է գետի վրայի կամրջին

Միջադեպի հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում ՝ երեխաներ: Ուղևորներից մեկի վիճակը ծանր է: Նախնական տվյալների համաձայն՝ նավում գտնվող մարդկանցից մի քանիսը հարբած են եղել:

«Ականատեսների վկայությամբ` մոտորանավակում գտնվող բոլոր չափահասները հարբած են եղել, նրանց հետ 2 երեխա է եղել: Մի կին լուրջ կոտրվածքներով հոսպիտալացվել է, մյուսները կապտուկներ են ստացել»,–գրում է կայքը:

© Sputnik
Սանկտ Պետերբուրգում նավակը բախվել է կամուրջին

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային դատախազության աշխատակիցը։

Վթարի հանգամանքները պարզվում են:

Դուբայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ

82
թեգերը:
Սանկտ Պետերբուրգ, նավ, կամուրջ, վթար
Ըստ թեմայի
Իրանում նավթամուղ է պայթել. կան զոհեր
Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
«Տասը նավը բավական կլինի»․ Հյուսիսային նավատորմը յուրացնում է նոր հրթիռային համակարգը
Երգչուհի Մաքսիմ

Երգչուհի Մաքսիմն արդեն ինքնուրույն է շնչում. նոր մանրամասներ են ի հայտ եկել

72
Երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան ասել է, որ երգչուհու գիտակցությունը տեղն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուս երգչուհի Մաքսիմն ինքնուրույն է շնչում թթվածնային դիմակի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովային։

«Մարինան իրեն ավելի լավ է զգում։ Այժմ նրա գիտակցությունը լրիվ տեղն է։Պարզապես ժամանակ է պետք վերականգնման համար», – նշել է Սոկոլովան։

Mash–ն էլ հայտնում է, որ երգչուհուն անվասայլակով են տեղափոխում հիվանդանոցի միջանցքներով։ Ապաքինման դինամիկան դրական է, թոքաբորբն աստիճանաբար նահանջում է։

Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։

Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։

72
թեգերը:
երգչուհի, թոքաբորբ
Ըստ թեմայի
Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը
«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա
Բրիթնի Սփիրսը կիսամերկ լուսանկար է հրապարակել ու «լայքերի» թվով ռեկորդ սահմանել
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

218
(Թարմացված է 19:23 02.08.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2–րդ անգամ է նշանակվում այս պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ–ն իր կողմից պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

218
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Վարչապետ, Նախագահ
Ըստ թեմայի
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
Նախագահի և կաթողիկոսի ներկայություն, բոյկոտում. ԱԺ անդրանիկ նիստը` լուսանկարներով
Սյունիք

Ադրբեջանցի զինծառայողները Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերից գողացել են 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ

82
(Թարմացված է 00:17 04.08.2021)
ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե վերջին օրերին ինչ ահազանգեր է ստացել ադրբեջանական զինծառայողների` Սյունիքի հատվածից անասուններ գողանալու վերաբերյալ։

«Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ»,–գրել է նա:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:

Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:

Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել

Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):

Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:

Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:

Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատել են համայնքային մարմինները:

«Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն»,– նշել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի, առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը:

ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին

ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից:

82
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան, Սյունիք, կով, ադրբեջանցի, զինծառայող
Ըստ թեմայի
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
Փաշինյանն ասել է` ինչու ՀՀ–ն սահմանային իրադրությունը լուծելու միջոցներ չի ձեռնարկում
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 81 գերի. ՀՀ–ում ՌԴ դեսպան