Միգրանտների աջակցության կենտրոն

Միգրանտները ՌԴ–ում էլեկտրոնային պարտադիր քարտ կունենան. ի՞նչ է հայտնի դրա մասին

311
(Թարմացված է 16:12 13.07.2021)
ՌԴ ՆԳՆ–ն օրինագիծ է նախապատրաստել էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթղթի վերաբերյալ. օտարերկրացիներն ամենայն հավանականությամբ կկարողանան այն ստանալ արդեն հաջորդ տարի։

Ալեքսեյ Ստեֆանով

Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը մշտապես կատարելագործվում է. շուտով միգրանտները Ռուսաստան ժամանելիս կստանան էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ, որը տրամադրվելու է 10 տարի ժամկետով։

«Ցանկացած օտարերկրացի, որ Ռուսաստան է գալիս և ուզում է այստեղ մնալ ավելի քան 30 օր, պետք է ստանա այդ փաստաթուղթը։ Դա վերաբերում է բոլորին` զբոսաշրջիկներին ևս, եթե մեկ տարվա ընթացքում նրանք նախատեսում են Ռուսաստանում 90 օրից ավել մնալ։ 30-րդ օրը պետք է մատնահետք հանձնեն, բուժզննում անցնեն (ՄԻԱՎ վարակի բացակայությունն ու թմրանյութերից կախվածությունը ստուգելու համար – խմբ.) և ստանան ID քարտը», – Sputnik գործակալության հետ զրույցում պարզաբանեց Միգրանտների ֆեդերացիայի նախագահ Վադիմ Կոժենովը։

ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում

Այժմ ՌԴ–ում օտարերկրացիների գտնվելու մի քանի ձևաչափ կա. պատենտ (աշխատանքի թույլտվություն), ժամանակավոր կացության թույլտվություն, մշտական բնակության թույլտվություն, բարձրակարգ մասնագետ և այլն։ Այս կարգավիճակները Ռուսաստանում ապրելու և աշխատելու իրավունք են տալիս օտարերկրացիներին։

ՌԴ ՆԳՆ օրինագծի համաձայն` երեք նոր ռեժիմ է սահմանվելու, որոնք կփոխարինեն նախորդներին` կարճաժամկետ, երկարաժամկետ և մշտական։ Եթե օտարերկրացին Ռուսաստանում ամսական 30 օրից և տարեկան 90 օրից ավել է մնալու, նա պարտավոր կլինի ստանալ միգրանտի էլեկտրոնային քարտ, որտեղ նշված կլինի` կարճաժամկետ կացության իրավունք։ Երկարաժամկետ կացության առկայության դեպքում հնարավոր կլինի ազատ աշխատել, մշտականի դեպքում (ինչպես այսօր)` աշխատել և ապրել։

«Բոլոր կանոնները միանման են լինելու և առնչվելու են բացառապես բոլոր միգրանտներին անկախ քաղաքացիության երկրից, – պարզաբանեց Վադիմ Կոժենովը։ – Էլեկտրոնային փաստաթուղթը ID-քարտի տեսքով է լինելու։ Այն պաշտոնապես հաստատելու է անձի ինքնությունը, և ազգային անձնագիրը ներկայացնելու կարիք այլևս չի լինի»։

Փորձագետի խոսքով` այսօր միգրանտների հետ կապված խառնաշփոթը շատ է. կան ԵԱՏՄ անդամ երկրների, ԱՊՀ երկրների քաղաքացիներ, քաղաքացիների որոշ կատեգորիաներ վիզաներ ունեն, ոմանք բարձրակարգ մասնագետ են համարվում և Ռուսաստանում ապրելու և աշխատելու իրավունք ունեն հենց այդ պատճառով։ «Սա բոլորին հոգնեցրել է, այդ պատճառով կարգը մեկն է լինելու», – ասում է փորձագետը։

ՆԳՆ–ի մշակած օրինագիծը բավական պրոգրեսիվ է անվանել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ Նա վստահեցրել է, որ դա հեղափոխական նորմ է լինելու, և այն պետք է ընդունել արդեն այս տարվա սեպտեմբերին ընտրություններից հետո ութերորդ գումարման Պետդումայի առաջին նստաշրջանի ժամանակ։

Կհատե՞նք այն ճյուղը, որի վրա նստած ենք. ՀՀ բանկային միասնական ռեեստրի ռիսկերը

Վադիմ Կոժենովը հույս ունի նաև, որ ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ապագա նոր կազմը կարագացնի աշխատանքը և օրենքը ուժի մեջ կմտնի 2022 թվականի առաջին օրերին։ Սակայն կասկածում է, որ այդքան արագ հնարավոր կլինի ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքը, որպեսզի կանոնները գործեն ոչ միայն թղթի վրա։

«Սա շատ կհեշտացնի բոլորի կյանքը և կարևորը` կարգուկանոնն ավելի լավ կապահովվի։ Մենք լավ ենք հասկանում, որ Ռուսաստանում միգրանտների 99%–ը մշտապես է գտնվում և ոչ թե հյուր է գալիս։ Եվ դա ոչ թե կարճաժամկետ կացություն է, այլ երկարաժամկետ։ Եթե նրանք չեն ուզում, որ իրենց բռնեն, արտաքսեն կամ ստիպված լինեն կաշառք տալ, պետք է ստանան այդ քարտը։ Եվ մենք վերջապես կհասկանանք, թե Ռուսաստանում քանի միգրանտ է ապրում և կոնկրետ որ սուբյեկտներում։ Այլապես այժմ դա անհնար է հաշվել. ոմանք ասում են 8 մլն, ոմանք` 10, ոմանք էլ վստահեցնում են, որ 15 մլն մարդ կա», – եզրափակեց Վադիմ Կոժենովը։

Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար

311
թեգերը:
ID քարտ, միգրանտ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Պատվաստման թվային անձնագրերը և Հայաստանի խայտառակ ցուցանիշը. կորոնավիրուսային ամառ
Եվրոպան շուտով կփլուզվի ներսից. մտածում են` ինչպես պատժեն Ռուսաստանին
Վահան Քերոբյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ. ի՞նչ են պայմանավորվել
Կոնյակի գործարան

Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի արտահանումը Ռուսաստան

23
(Թարմացված է 20:08 29.07.2021)
Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծումը նախորդ տարի կազմել է 52,79 հազար տոննա։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը:

Ռուսաստանում անցյալ տարվա հունիսին ուժի մեջ է մտել խաղողագործության և գինեգործության մասին նոր օրենքը, որը սահմանում է խաղողագործության և գինեգործության արտադրանքի արտադրության, շրջանառության և սպառման իրավական և կազմակերպական հիմքերը: Այն պարունակում է նաև դրույթներ, որոնք ուղղված են կեղծիքի դեմ պայքարին։

«Այսօրվա դրությամբ` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հայկական կոնյակների արտահանման հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել։ Այնպես որ, հույս ունենք, որ հայկական կոնյակների արտահանումը Ռուսաստան ոչ միայն չի նվազի, այլ ընդհակառակը ՝ կավելանա», – ասել է Քոչարյանը։

Վահան Քերոբյանը գինեգործների ու կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հարցերը

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծումը կազմել է 52,79 հազար տոննա՝ 129,39 մլն դոլարի:

23
թեգերը:
կոնյակ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը
Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին
Բժիշկը պատմել է`որ ոգելից խմիչքն է հատկապես վնասակար սոված ժամանակ
Դմիտրի Պեսկով

ՌԴ-ն օգնում է վերականգնել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Պեսկով

123
(Թարմացված է 14:11 29.07.2021)
Ռուսաստանը շարունակում է աշխատել հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը վերացնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը ջանք չի խնայել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել, դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեքորեն ապահովվի երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը», - նշել է Պեսկովը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

123
թեգերը:
Սահման, Դմիտրի Պեսկով, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա