Վլադիմիր Պուտին

Կփոխի խաղի կանոնները. Պուտինն ի՞նչ զենք ունի, որը վախեցնում է բոլորին

547
(Թարմացված է 16:23 07.07.2021)
Վլադիմիր Պուտինն աշխարհին զգուշացրել է նոր ռուսական զենքի մասին, որը ՌԴ-ի վրա հարձակվելու շանս չի տա։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը մի քանի զինատեսակ ունի, որոնք հնարավոր ռազմական հակամարտության դեպքում կարող են փոխել խաղի կանոնները։ Այս մասին գրում է չինական Huánqiú Shíbào պարբերականը։

Փորձագետ Չժան Սյուեֆենի խոսքով՝ նման սպառազինությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կօգնի հաղթող դուրս գալ ՆԱՏՕ-ի երկրների հետ դիմակայությունից:

Huánqiú Shíbào-ն թվարկել է ՌԴ-ում մշակվող երեք զենքերը, որոնցից պետք է զգուշանան մյուս պետությունները։ Դրանցից առաջինը «Սարմատ» բալիստիկ հրթիռներն են։

Հենց դրանք են ամենից շատ գրավել չինացի ռազմական փորձագետի ուշադրությունը։ Սյուեֆենը նշել է, որ «Սարմատը» ռուսական ինքնատիպ ոճ ունի։ Քանի դեռ Արևմուտքը փորձում է պինդ վառելիքով աշխատող, ծովային բազավորման թեթև հրթիռներ արտադրել, Ռուսաստանն աշխատում է հեղուկ վառելիքով շարժիչներ ունեցող զենքի վրա:

««Սարմատն» արդյունավետ միջոց է «միջուկային առաջին հարվածն» իրագործելու համար», - նշել է Huánqiú Shíbào–ի փորձագետը:

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

Սյուեֆենի ուշադրությունից չի վրիպել նաև ծովային տեղակայման «Ցիրկոն» գերձայնային հրթիռը, որի հիմնական առավելություններն են ցածր գինը, փոքր չափը, տպավորիչ հեռահարությունն ու հզորությունը։

Վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ փորձագետը նշել է. ««Ցիրկոնը» կդառնա աշխարհում միակ գերձայնային թևավոր հրթիռը, որն իսկապես կլինի սպառազինության մեջ»:

Huánqiú Shíbào–ի հոդվածագիրն առանձնացրել է նաև C-500 «Պրոմեթեյ» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության մարտական համալիրը: Նա նշել է, որ այս պահին զենքի բնութագրերը գաղտնի են պահվում, բայց հայտնի դարձած փաստերը ստիպում են ենթադրություններ անել։

Մի բան հստակ է՝ C-400-ն ուղղված է օդային թիրախների խոցմանն ու մարտավարական նշանակության բալիստիկ հրթիռներից պաշտպանվելուն։

«Ռուսաստանում զենք են ստեղծում հիմնականում «խաղի կանոնները փոխելու» և հակառակորդներին ասիմետրիկ հարված հասցնելու գործում բեկումնային արդյունքներ ստանալու համար», - ընդգծել է չինացի փորձագետը:

Նա հայտարարել է, որ նման պրակտիկան անշուշտ արժանի է ուշադրության։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

547
թեգերը:
Զենք, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞
Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը
Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար
Նաթելա Կրապիվինան (Ալիևա)

Աադրբեջանցի Նաթելան` Լոբոդայի նախկին պրոդյուսերը, խոստովանել է, որ հայկական արմատների ունի

75
Նաթելայի հայրը խոշոր գործարար Վագիֆ Ալիևն է, որի անունը հաճախ կարելի է տեսնել Forbes-ի ցուցակներում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդայի նախկին պրոդյուսեր Նաթելա Կրապիվինան (Ալիևա) խոստովանել է, որ իր մեջ հայկական արմատներ կան։

«Георгий за кадром» («Գեորգին կադրից դուրս») շոուի հաղորդավար Գեորգի Կարդավան Նաթելային հարցրել է իր վրացական անվան մասին։ Պրոդյուսերը պատասխանել է, որ իր մայրը շատ գեղեցիկ վրացուհի ընկերուհի է ունեցել՝ նման անունով։

 «Մայրս գիտեր, որ աղջիկ է ունենալու, հայրս չգիտեր ու հետո շատ դժգոհ էր, դե գիտես, թե ինչպես են Կովկասում արձագանքում, երբ առաջնեկը աղջիկն է լինում։ Երևի այդ է պատճառը, որ անունիս համար ոչ ոք առարկություն չի ունեցել», - ասել է նա։ Այնուհետև Գեորգին խնդրել է Կրապիվինին պատմել իր ազգության մասին։

«Հայրս 100 տոկոսանոց ադրբեջանցի է, մայրս ՝ հայկական արմատներ ունի։ Խառնուրդ է», - պատասխանել է պրոդյուսերը։

Նաթելայի հայրը խոշոր գործարար Վագիֆ Ալիևն է, որի անունը հաճախ կարելի է տեսնել Forbes-ի ցուցակներում։

Հետաքրքիր է, որ Լոբոդայի նախկին պրոդյուսերը բացահայտ ասում է, որ եթե իր կյանքում չլիներ Սվետան, հավանաբար նա կշարունակեր ապրել հարուստ ծնողների հաշվին։

Պրոդյուսերը նշել է, որ չնայած ծնողների կարողությանը, ինքը ցանկություն չունի  Kelly պայուսակի, թանկարժեք աքսեսուարների վրա գումար ծախսելու։

Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան

«Ինձ համար միևնույն է։ Ես մեքենաս վարում եմ հինգ-յոթ տարի։ Ասեմ ավելին` ունեմ ընդամենը մեկ մեքենա, չնայած նրան, որ ես իրականում շատ բան կարող եմ ինձ թույլ տալ: Չեմ թռչել մասնավոր ինքնաթիռներով։ Բիզնես կարգից օգտվեցի, երբ սկսեցի ինքս վաստակել», - խոստովանել է նա։

Նշենք, որ հունիսի սկզբին Նաթելա Կրապիվինան երկրպագուներին զարմացրեց Սվետլանա Լոբոդայի հետ համագործակցությունը դադարեցնելու և շոուբիզնեսից հեռանալու մասին իր որոշմամբ, չնայած ավելի քան տասը տարի աշխատել են միասին, արդեն Լոբոդայի հետ բարեկամացել են ու լավ ընկերներ են։

75
թեգերը:
ադրբեջանցի, հայ, պրոդյուսեր, Սվետլանա Լոբոդա
Ըստ թեմայի
Ադրբեջանում պատգամավորը դեբոշ է սարքել ու ծեծել ոստիկանի. խորհրդարանը նիստ է գումարում
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Սու–35

Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է կործանվել

150
(Թարմացված է 18:16 31.07.2021)
Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։ Օդաչուն կատապուլտվել է, նրան արդեն հայտնաբերել են։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՍՈՒ-35Ս-ի մոտ պլանային թռիչքի կատարման ժամանակ խափանվել է շարժիչը, օդաչուն կատապուլտվել է, նա հայտնաբերվել է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,–գրում է կայքը։

Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։

Նշենք, որ Սու-35Ս-ն հիմնովին մոդերնիզացված «4++» սերնդի կործանիչ է։ Կործանիչը կարողանում է զարգացնել 2500 կմ/ժ արագություն, կարող է առանց լիցքավորման թռչել 3600 կմ։ Այն կարող է մինչև 8 տոննա մարտական բեռ տեղափոխել։

150
թեգերը:
ՍՈւ–30 ՍՄ, ինքնաթիռ, Ռուսաստան, ավիավթար
Գեղարքունիք

Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է

27
(Թարմացված է 22:15 31.07.2021)
Մոսկվացի քաղաքագետ և Կովկասագետների գիտական ընկերության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծում է, որ սահմանին իրավիճակը սրելով` Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրել և առավելություն ստանալ մարտական գործողությունների գոտում` հետագայում բանակցություններին սակարկության ժամանակ շահեկան օգտագործելու համար:

«Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի սակարկություն է ընթանում։ Այդ մասին կարելի է դատել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցերի արդյունքներից։ Հայաստանի ղեկավարի այցից հետո խոսվել է բարդ փոխզիջումների ու որոշումների մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այն փոխզիջումային լուծումների համար, որոնք քննարկվել են ու հնարավոր է շարադրվեն թղթի վրա», - ասում է Արեշևը:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում բանակցությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Այս համատեքստում, անշուշտ, քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Չի բացառվում, որ այդ գործընթացի հիմքը դառնան Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխանցվել են Բաքվին և Երևանին։

«Փաշինյանը երբեք չի թաքցրել հարևան երկրների հետ խաղաղության հասնելու իր ծրագրերն ու այդ մասին ասել է հերթական անգամ՝ վերջերս ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Ճիշտ է, նա նշել է, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Դրանով հաստատվում է, որ Ադրբեջանը բանակցում է ուժի դիրքերից՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը սահմանին։ Դժվար թե ադրբեջանական ստորաբաժանումները հենց այնպես հեռանան Գեղարքունիքից և Սյունիքից, որ ռուս սահմանապահները կանգնեն հակամարտող կողմերի միջև։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում պնդում են, որ զորքերի հայելային հեռացման հիմք ընդունվի հակամարտության ներկայիս գիծը», - ասաց նա։

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Արեշևը

Արեշևը կարծում է, որ Ղարաբաղում ռազմական պարտությունն ու բանակցային գործընթացում հայկական իշխանության ներկայիս խոցելի վիճակը Հայաստանի թուլացման արդյունքն են, չնայած որ երկիրն ուժեղացել էր վերջին 10-15 տարում:

Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

«Ժամանակին փորձագետները խոսում էին հայ հասարակության «ղարաբաղականացման» մասին, իսկ հիմա մենք գործ ունենք «քարդաշյանացման» հետևանքների հետ։ Ես չեմ հորինել այդ տերմինը, բայց այն ընդհանուր առմամբ արտացոլում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններն ու գաղափարական-արժեքային նոր վեկտորը», - ասում է Արեշևը։

Նման տրամադրությունները 2018-ի գարնան անարյուն իշխանափոխության արդյունքն են, իսկ դրան հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, ռազմաքաղաքական դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը, անվստահություն առաջացրեցին ՀԱՊԿ-ի դաշնակիցների մոտ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով, պետք չէ բացառել այն գործոնը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անգիտակցաբար սպասարկել է ոչ բարեկամական երկրների և դրանց հատուկ ծառայությունների շահերը, և հիմա նման անմտությունը թանկ է նստում թուլացած հայկական պետության վրա։

«Ռուս վերլուծաբանները շատ հաճախ ընդգծում են Թուրքիայի կապերը բրիտանական հետախուզության և նրանց անդրազգային կորպորացիաների հետ։ Հիշեցնեմ, որ ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը»  նախաձեռնվել էր այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված էին Հայաստանին Արևելք – Արեւմուտք առանցքին միացնելու հարցում, որ Երևանը ռուսական վեկտորից ուղղվի թուրքականին», - ընդգծեց Արեշևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտամետ ուժերը չեն կարող հստակ ասել, թե առանց Անկարայի մասնակցության հավաքական Արևմուտքն ինչպիսի քաղաքական նախագիծ կարող է առաջարկել ՀՀ-ին: Նույնիսկ ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ղեկավարվում են թուրք սպաները։ Արեշևը նշում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներկայացուցիչների այցերից կարելի է դատել, որ նրանք չեն տարանջատում տարածաշրջանի երկրները՝ հետևողականորեն այցելելով Թբիլիսի, Երևան ու Բաքու:

«Արևմուտքն առանձին նախասիրություններ չունի Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հանդեպ և չի առանձնացնում Հայաստանը։ Նրանց համար դա ընդհանուր տարածաշրջան է, որը լավ կլիներ ամբողջովին արևմտամետ դարձնել, բայց նրանք գիտակցում են, որ Թուրքիան Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ունի իր արտաքին քաղաքական նպատակները, որոնք իրականացնում է, ու չարժե նրան այդ հարցում խանգարել», - ասաց Արեշևը։

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Այսպիսով, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական, մշակութային և գաղափարական էքսպանսիայի։ Արեշևը նշում է, որ հայկական լրատվական դաշտում արդեն տարածվում են թուրքական քարոզչության թեմաներ, որ հայերն ու թուրքերը հիանալի խաղաղ ապրել են, մինչև «չար Ռուսաստանը» և ռուսական բանակի հայ գեներալներն եկան ու սկսեցին գրավել Կարսը, Արդահանը, Էրզրումը և այլն։

Այդպիսի մտքերը արտահայտում են նույնիսկ իշխող խմբակցության կողմնակիցները։Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան կկարողանա զսպել Հայաստանի նկատմամբ թուրքական ոտնձգությունները` նաև հաշվի առնելով Անկարայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների կիրառումը:

27
թեգերը:
քարտեզ, Հայաստան, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակի սրմանը տանող քայլերից
Արմեն Գրիգորյանը Կարմիր խաչի ղեկավարի հետ քննարկել է սահմանային խնդիրն ու գերիների հարցը