Ծանր հարվածային «Ալտիուս» ԱԹՍ-ն

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

443
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս մերձավոր և հեռավոր արտասահմանի շատ երկրների ապահովել ժամանակակից մրցունակ անօդաչու սարքերով:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանում «Կրոնշտադտ» ընկերությունների խմբի կողմից «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին սերիական արտադրությունը՝ տարեկան տասնյակ միավոր, ծավալվում է Դուբնա գիտաքաղաքում: Գործարանը կառուցվում է ռեկորդային կարճ ժամկետներում և աշխատանքը կսկսի 2021 թվականի նոյեմբերին։ «Կրոնշտադտ» ընկերությունների խմբի դրոնների արտահանման թողարկումը կմեկնարկի 2022 թվականին:

Անօդաչու թռչող սարքերի միջազգային շուկայում Ռուսաստանի դեբյուտը ընդունված է համարել «Օռլան-10» ԱԹՍ-ները Մյանմային մատակարարելու մասին վերջերս կնքված պայմանագիրը: Սակայն ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը դեռևս 2017 թ․-ի աշնանը նշել էր, որ Ռուսաստանը դիտարկում է արտասահմանյան անօդաչու թռչող սարքերի մատակարարման ավելի քան 50 հայտ:

Այն ժամանակ անօդաչու տեխնիկան զբաղեցնում էր ՌԴ զենքի արտահանման ընդհանուր ծավալի 3%-ից ոչ ավելին։ Երեք տարվա ընթացքում շատ բան է դեպի լավը փոխվել, այսօր ռուսական արտադրության բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ները դատապարտված են հաղթարշավի մերձավոր և հեռավոր արտերկրում:

Անօդաչուների ոլորտն աշխարհում ամենաբարձր տեխնոլոգիական և բուռն զարգացող ոլորտն է: Օրինաչափորեն դրան մեծ ուշադրություն է հատկացնում նաև ՌԴ-ն։ Արդյունքներն ակնհայտ են. փետրվարյան IDEX-2021 միջազգային ցուցահանդեսը Աբու Դաբիում նախանշել է արտասահմանյան գործընկերների հիմնական հետաքրքրությունը ՌԴ ցուցափեղկերում տեղադրված անօդաչու հետախուզական և հարվածային տեխնիկայի նկատմամբ:

Ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները ներկայացվել է պաշտպանության նախարարին

Սպառազինության արտահանման ոլորտում Մոսկվան ավանդաբար երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում (շուկայի մոտ 15 տոկոսը), ռուսական արտադրանքը մարտավարական-տեխնիկական բնութագրերով չի զիջում Արևմուտքին, իսկ գնի առումով այն ավելի էժան է: «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի տարբերակիչ գծերից մեկը արհեստական ինտելեկտի ինտեգրումն է։ Հարվածային անօդաչուն, օրինակ, կարող է ինքնուրույն տեղորոշել թիրախները, նշանառում կատարել և ռմբակոծել դրանք։

Համեմատության համար․ Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին հայտնի դարձած թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերը կառավարվում են օպերատորի կողմից՝ կայուն ռադիոազդանշանի հեռավորության վրա, էլեկտրոնային «ուղեղներ» գործնականում չունեն, տեխնոլոգիական գերազանցության գագաթնակետ չեն և «Ռուսաստանին զսպելու» պլաններում կարող են տեղ զբաղեցնել նետ ու աղեղի կողքին։

«Օրլան-10»․ պստիկ է, բայց ճստիկ է

Սիրիայի տարածքում մարտական պայմաններում իրեն լավ դրսևորած ռուսական «Օռլան-10» անօդաչու սարքը ռուսական բանակի սպառազինության մեջ է 2010 թ․-ից: Սարքը կարող է երկնքում «կախված մնալ» մինչև 18 ժամ։ Կրեյսերային արագությունը 110 կմ/ժ։ Արդյունավետ և հուսալի մեքենա է՝ թևի երեք մետր բացվածքով, 16 կգ առավելագույն թռիչքային զանգվածով և մինչև 4,5 կգ օգտակար ծանրաբեռնվածությամբ (ներառյալ ռումբային բեռը):

 Комплекс с беспилотным летательным аппаратом ОРЛАН-
© Sputnik / Валерий Мельников
«Օրլան-10»

«Օրլան-10»-ի հետախուզական մոդիֆիկացիան ապահովում է տվյալների կայուն փոխանցում մինչև 140 կմ հեռավորության վրա: Օգտակար ծանրաբեռնվածության մոդուլային հատվածում կարելի է տեղադրել տարբեր սարքեր, ցերեկային և ինֆրակարմիր տեսախցիկներ, եռաչափ քարտեզագրական նկարահանման սարքավորումներ և թիրախի լազերային ցուցանշիչներ՝ հրետանային կրակի ճշգրտման և հարվածային հրթիռային համակարգերի ուղղորդման համար: Ի լրումն բոլոր այլ արժանիքների՝ «Օրլան-10» համալիրը (երեք դրոն, բեռնատար մեքենա և վերգետնյա կառավարման կայան) բավականին մատչելի գին ունի։

Անգամ Forbes ամսագիրը, որը հակված չէ հաճոյախոսություններ անել ռուսական ռազմարդյունաբերությանը, ռուսական «Օրլան-10»-ը համարում է մարտական պայմաններում ստուգված «աշխատավոր ձիուկ»

Միջին բարձրության «Օրիոնը»

Ռուսական «Օրիոն-Է» հարվածային ԱԹՍ-ն մասնագետներն անվանում են «թուրքական «բայրաքթարների» շուկայական մարդասպան» և միջազգային շուկայում «գին-որակ-ինտելեկտուալիզացիա» չափանիշով լավագույն առաջարկ։ «Иноходец» կոչվող այս համալրիը ՌԴ բանակի սպառազինության մեջ է և նույնպես ստուգված է մարտական պայմաններում՝ Սիրիայի Արաբական հանրապետությունում ահաբեկիչներին հասցրած ավիահարվածներով։

«Օրիոնը» միջին բարձրության սարք է, երկարատև թռիչքայնությամբ՝ մինչև 24 ժամ։ Հարվածային մոդիֆիկացիան համալրվում է ունիվերսալ համալիրով՝ չկառավարվող և ճշգրտվող ավիառումբերով, զանազան կառավարվող հրթիռներով՝ հակառակորդի ստացիոնար և շարժվող ցամաքային թիրախների, զրահատեխնիկայի, տրանսպորտի և կենդանի ուժի խոցման համար:

Առավելագույն թռիչքային զանգվածը 1150 կգ է, ԱԹՍ-ի կրեյսերային արագությունը՝ 200 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7 կմ։ Մարտական ծանրաբեռնվածությունը՝ 200 կգ։ «Ռոսօբորոնէքսպորտում» նշում են, որ «Օրիոնն» ունի յուրահատուկ տակտիկա-տեխնիկական բնութագրեր և մարտական հնարավորություններ, արտահանման զգալի ներուժ: Դրոնը հավանաբար պահանջված կլինի ԱՊՀ երկրներում։

Ծանր «Ալտիուսը»

Ռուսական նոր ծանր հարվածային «Ալտիուս» ԱԹՍ-ն առաջին անգամ խոցման ավիացիոն միջոցներ է կիրառել հունիսի 25-ին՝ հրաձգային փորձարկումների ընթացքում ռմբակոծել է ցամաքային թիրախներ: Շարունակվում է տանկերի, թեթև զինտեխնիկայի, հրետանու դիրքերի, հակառակորդի կենդանի ուժի կուտակումների ոչնչացման համար նախատեսված տարբեր տեսակի զինամթերքով ապարատի հարվածային հնարավորությունների ստուգումը: «Ալտիուսի» զինանոցը ներառում է փոքր տրամաչափի ազատ ընկնող, ճշգրտվող և կառավարվող ավիառումբեր, կառավարվող հրթիռներ:

Беспилотный летательный аппарат «Альтиус-У».
Министерство обороны РФ
«Ալտիուս»

Ծանր դասի սարքը դասվում է երկարատև թռիչքայնության միջին բարձրության ԱԹՍ-ների շարքին․ թռչում է մինչև 48 ժամ։ Թռիչքային քաշը մոտ 6 տոննա է, կարող է ավելի քան մեկ տոննա օգտակար բեռ կրել։ Հագեցած է երկու տուրբովինտային շարժիչով, թևերի բացվածքը 30 մետր է, առավելագույն բարձրությունը՝ մինչև 14 կմ։

«Ալտիուս» ԱԹՍ-ն մի քանի մոդիֆիկացիա ունի, հագեցած է արբանյակային կապի համակարգով, որը թույլ է տալիս կառավարել այն գլոբալ հեռավորություններից։ Մարտական գործողության շառավիղը՝ մոտ 3500 կմ։ Ըստ մասնագետների կանխատեսման ՝ սպառազինության զարգացած համալիր ունեցող այս սարքը կարող է գերազանցել համաշխարհային լավագույն նմուշները երկնքում և միջազգային շուկայում:

Հզոր «Օխոտնիկը»

Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ-ն միայն վերջերս է ձևավորվել, զարգացնում է ինտելեկտն ու հարվածային հնարավորությունները, և, այնուամենայնիվ, նմանատիպ սարքերի պայմանական Օլիմպոսում գերազանցում է մրցակիցներին թռիչքային և մարտական բնութագրերի ամբողջ ցանկով։  Այն ունակ է փոխել հարվածային ավիացիայի ռազմավարությունն ու մարտավարությունը։

Համեմատության համար դրա կողքին պետք է դնել ամենածանր դասի ժամանակակից արտասահմանյան մեքենաները՝ իսրայելական IAI Eitan-ը, թուրքական Bayraktar Akinci-ն, ամերիկյան MQ-9А Reaper-ը։ Ընդ որում՝ ըստ հեռահարության, արագության և հարվածային հնարավորությունների՝ այդ համեմատությունը սպանիչ կլինի հակառակորդների համար։

Սարքն աննախադեպ հնարավորություններ ունի սպառազինությունների հեռահարության և բազմազանության տեսանկյունից, ներքին հատվածամասերում կարող է կրել հետախուզական միջոցներ և ավելի քան 6 տոննա ռումբ կամ «օդ-մակերևույթ» և «օդ-օդ» հրթիռներ՝ մոտ 5000 կիլոմետր հեռավորությամբ: Բեռնատարողությամբ ամենամոտ IAI Eitan-ը կարող է վերցնել ընդամենը 2 տոննա ռազմամթերք (կախոցի վրա, ինչը ապահովում հակառակորդի ռադարների վրա երևալը):

Այսինքն՝ մարտական պայմաններում մեկ «Օխոտնիկը» կփոխարինի իսրայելական, ամերիկյան կամ թուրքական նույն դասի երեք մեքենայի։ Քիչ նկատելի սարքի մարտական նշանակությունը հետախուզական հեռավոր թռիչքներն են և գերճշգրիտ հարվածները հակառակորդի պաշտպանության խորքում։ «Օխոտնիկ» ԱԹՍ-ն հագեցած է տուրբոռեակտիվ (ոչ տուրբինային) շարժիչով, «թռչող թևի» ձև ունի։

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

Երկարությունը 14 մետր է, թևերի բացվածքը՝  19 մետր, թռիչքային զանգվածը՝ մոտ 20 տոննա։ Կրեյսերային (մինչձայնային) արագությունը՝ 1000 կմ/ժ, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է ամենամոտ մրցակից MQ-9А Reaper-ի առավելագույն հնարավորությունները (480 կմ/ժ)։ Հավանական գործնական առավելագույն բարձրությունը՝ 20 կմ։ «Օխոտնիկի» գլխավոր առանձնահատկությունը որպես առաջնորդվող գործելու հնարավորությունն է 5-րդ սերնդի Սու-57 կործանիչի հետ միասին։

Ավելի վաղ ամերիկյան Forbes ամսագիրը հայտնել էր, որ ի տարբերություն ԱՄՆ ՌՕՈւ-ի MQ-9 Reaper-ի, ռուսական հետախուզական-հարվածային դրոնը նախատեսված է ոչ թե ՀՕՊ միջոցներ չունեցող ապստամբների դեմ պայքարելու, այլ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունների համար:

Հատուկ ռուսական ծանր ԱԹՍ-ի համար մշակվում են «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» ներֆյուզելաժային գերձայնային կառավարվող հրթիռներ: Ռուսաստանի ռազմական ավիացիան նոր, գերճշգրիտ զինամթերքը կստանա 2021թ․-ին։ ՄԱԿ-ի օդատիեզերական ուժերի ղեկավար Յուրի Սլյուսարի խոսքով՝ ՌԴ օդատիեզերական ուժերին «Օխոտնիկների» սերիական մատակարարումները կսկսվեն 2024 թ․-ից: Այնուհետև սարքը կարող է դուրս գալ սպառազինությունների համաշխարհային շուկա, ինչպես և Սու-57-ը՝ արտահանման մոդիֆիկացիայով։

Ռուսական արտահանման հեռանկարները

Ամբողջ աշխարհում անօդաչու ավիացիայի զարգացման համար խթան է հանդիսացել ԱՄՆ-ի և Իսրայելի բանակների կողմից Պարսից ծոցում, Հարավսլավիայում, Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը: Դրոններ արտադրում է ավելի քան 50 երկիր, սակայն մինչև վերջերս անօդաչու ավիացիայի հայրենիքը համարվում էին Իսրայելն ու ԱՄՆ-ն։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Պատմականորեն այնպես է ստացվել, որ Ռուսաստանը «դանդաղ էր լծում» ԱԹՍ-ների թեման՝ Օդատիեզերական ուժերի շահերից ելնելով, և այնուամենայնիվ խիստ համոզիչ կերպով զարգացնում է 21-րդ դարում սպառազինության մեջ առաջնային այդ ուղղությունը։ Անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի հիմնական մասնաբաժինը ռազմական նշանակություն կունենա։ Այստեղ կոշտ տեխնոլոգիական և մարքեթինգային պայքար է սպասվում, բայց Ռուսաստանը միանշանակ անօդաչու սարքերի կարևոր մատակարար կդառնա։

443
թեգերը:
սպառազինություն, անօդաչու թռչող սարք, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում
«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել
Սերգեյ Բեզրուկով

Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել. լուսանկար

43
(Թարմացված է 10:02 24.07.2021)
Հանրահայտ դերասանը հրապարակել է կնոջ ու նորածին որդու լուսանկարը։ Ակնհայտ է, որ նա երջանիկ է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ է հայրացել։ Ուրախալի լուրը նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Անեչկան լույս աշխարհ բերեց իմ որդի Վասիլիին։ Ուռա՜։ Մենք ավելի շատացանք: Շնորհակալություն քեզ, հարազատս», - գրել է դերասանը և կնոջ ու նորածնի հետ լուսանկար հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сергей Безруков (@s_bezrukov)

«Լիլիթին է նման». Ալեքսանդր Բաբասյանի ու Լյուսի Հայրապետյանի միջև սիրավե՞պ է սկսվել

Փոքրիկը Բեզրուկովի և նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի երրորդ զավակն է։ Նրանց դուստրը` Մաշան, արդեն 4 տարեկան է, իսկ որդին` Ստեփանը` 2։ Բեզրուկովը ևս երկու երեխա էլ (աղջիկ ու տղա) ունի դերասանուհի Քրիստինա Սմիրնովայից։

Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը

43
թեգերը:
Լուսանկար, հայր, երեխա, Սերգեյ Բեզրուկով
Արխիվային լուսանկար

Խարդախության համար ձերբակալվել է «Ինչ, որտեղ, երբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը

78
Խաչիյանին ձերբակալել են հուլիսի 21-ի գիշերը։ Նա թանկարժեք կտավի հափշտակության գործով կասկածյալ է։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ինտելեկտ-բանկի նախկին ղեկավար, հնավաճառ Աշոտ Խաչիյանը, որը նաեւ հայտնի է որպես Ադամ Յանով, ձերբակալվել է Մոսկվայում։ «ՄԿ Սանկտ Պետերբուրգը» գրում է, որ նրան արդեն տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Նա ներգրավվել է որպես կասկածյալ Ալեքսանդր Բեգրովի «Պետերբուրգի ձմեռային համայնապատկեր» կտավը հափշտակելու գործով։

Մոտ 15 մլն ռուբլի արժողությամբ նկարը գողացել են հնահավաք Գենադի Տյուխմենևից։

Բեգրովի կտավն անհետացել է 2010 թվականին՝ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրովսկի առափնյա շրջանի գրասենյակային շենքից:
Հետաքննության տվյալներով՝ նկարը խարդախությամբ հափշտակել են երկու տղամարդ, որոնցից մեկը Խաչիյանն էր: Տյուխմենևի հաղորդման հիման վրա խարդախության մասին քրեական գործ է հարուցվել։ Խաչիյանը երկար ժամանակ թաքնվել է հետաքննությունից եւ նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։

Հնարամիտ խարդախն ու կաշառատու դյուրահավատները. ի՞նչ է պետք կաշառքի փոխարեն

Ինտելեկտ-բանկը, որի հիմնադիրը Խաչիյանն է, արտոնագրից զրկվել է 2001 թվականին, 2004 թվականին վարկային կազմակերպությունը լուծարվել է դատարանի որոշմամբ:

Նախորդ տարիներին Խաչիյան-Յանովը «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ հեռուստատեսային խաղերի հովանավորն էր։

Նոր սկանդալ ԱՄՆ-ում. հարյուրավոր հայկական անձնագրերով բանկային խարդախություններ են արվել

78
թեգերը:
հայ, Ձերբակալություն, խարդախություն
Ըստ թեմայի
Խոստացել է կահույք առաքել, հափշտակել է գումարը. ոստիկանները բացահայտել են խարդախ ֆեյքին
Զգուշացեք. Facebook-ի հայկական տիրույթում խարդախության նոր սխեմա է գործում
Հայաստանը Ռուսաստանին է հանձնել խարդախության մեջ կասկածվող տղամարդուն
Mитинг в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ. «Հրապարակ»

0
Թերթի տեղեկություններով` ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները ենթարկվելու են Սուրեն Պապիկյանին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու բառի ուղիղ և անուղղակի իմաստով։

«Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը, ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից և դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ»,– նշված է հոդվածում։

Նախարարության ենթակայության տակ գործում է 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը և այլն։

Ըստ օրաթերթի` կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները ենթարկվելու են Պապիկյանին։ Անգամ ճանապարհաշինությունը ինչ-որ կոմիտեի տեսքով դուրս կգա ՏԿԵՆ-ից և ուղիղ կենթարկվի Պապիկյանին։ Նրան կենթարկվեն նաև մարզպետները և այլն։

Հոդվածագրի խոսքով` սա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվում է տարածքայինի նախարար նշանակվելուց։

0