Սերգեյ Համբարձումյան

«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին

467
(Թարմացված է 16:28 14.06.2021)
Նա նշել է, որ խորը բավարարվածության զգացումով ընթերցեցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 14  հունիսի - Sputnik. Հայազգի ռուսաստանցի հայտնի ձեռներեց և բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել ՀՀ 2–րդ նախագահ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։ Տեղեկությունը հայտնում է News.am—ը։

«Խորը բավարարվածության զգացումով ընթերցեցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը։ Մարդու, ում հետ մենք բոլորս կապել ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճող տնտեսական ապագան։ Ներկայացնելով ստեղծված իրավիճակի ճշգրիտ վերլուծությունը՝ նա իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին։

Ես ուզում եմ հայտարարել, որ միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին։ Ստորագրում եմ նրա հայտարարության յուրաքանչյուր բառի տակ և կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»,–գրել է նա` հավելելով, որ դրանում է հայրենիքի փրկությունը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություն է տարածել` վստահեցնելով, որ երկիրը ստեղծված իրավիճակից կարող է հանել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը

Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները

467
թեգերը:
Սերգեյ Համբարձումյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Մենք գալիս ենք պաշտպանելու մեր սահմանները․ Ռոբերտ Քոչարյան
«Գոնե եկեղեցուն հանգիստ թողեք». Քոչարյանն անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին
Սորոսական գրասենյակները կա՛մ կարգելվեն, կա՛մ խիստ կվերահսկվեն Հայաստանում․ Քոչարյան
Միկրոչիպեր

Թվային տեղեկատվությունը փոխանցելու համար Ռուսաստանում «ժամանակի կապսուլա» են ստեղծում

13
(Թարմացված է 11:51 27.07.2021)
«Ժամանակի կապսուլայի» մեջ կարելի է տեղավորել լուսանկարներ, տեքստեր, տեսաուղերձ կամ թանկարժեք իրերի գտնվելու կոորդինատները (դրանք ժառանգաբար փոխանցելու համար)։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի մասնագետները մտադիր են «ժամանակի կապսուլա» ծառայություն մշակել ժառանգներին թվային տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության հարթակի մամուլի ծառայությանը։

«Ռուս մշակողները բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ «ժամանակի կապսուլա» են ստեղծում։ Այն թույլ կտա պաշտպանված ռեժիմով պահպանել թվային տվյալներն ու ակտիվները` սոցցանցերի գաղտնաբառերից մինչև բիթքոինի դրամապանակի բանալիները, և տարիներ անց դրանք փոխանցել ժառանգաբար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագծի ղեկավար Դմիտրի Իզվեկովի խոսքով` ներկա պահին ստեղծվում է նախագծի կայքը, որտեղ օգտատերերը կկարողանան պահել ողջ անհրաժեշտ տեղեկությունը ծածկագրված տեսքով` որոշակի ժամանակ անց կոնկրետ մարդկանց այն փոխանցելու պայմանով (նվազագույնը 6 ամիս հետո)։

Ինչո՞ւ են հայ-չինական հարաբերությունները տեղում դոփում՝ չնայած հնարավորություններին

Գաղտնաբառերից բացի, «ժամանակի կապսուլայում» կարելի է թողնել լուսանկարներ, տեքստեր, տեսաուղարձներ կամ թանկարժեք իրերի գտնվելու վայրի կոորդինատները` դրանք հետագայում ժառանգաբար փոխանցելու համար։

Պատվեր առանց մաքսատուրքի. «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում

13
թեգերը:
Ռուսաստան, տեղեկություն
Первый заместитель начальника Генштаба Аршак Карапетян

Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

93
(Թարմացված է 11:24 27.07.2021)
Նախատեսվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարության ղեկավարները կհանդիպեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը։

Ըստ կայքի` Մոսկվայում Կարապետյանը հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ:

Ի դեպ, Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հենց նա է կատարում պաշտպանության նախարարի պարտականությունները և այս պաշտոնում Շոյգուի հետ, փաստորեն, առաջին հանդիպումն է լինելու։

93
Президент Армен Саркисян встретилкся с представителями армянской диаспоры в Японии (26 июля 2021). Токио

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

0
(Թարմացված է 11:59 27.07.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը:

Տեխնոլոգիապես կհամագործակցենք․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքին

Նշենք, որ Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին հայտնի դարձավ` Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ճապոնիա:

Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Այցի ընթացքում նախատեսվում էր հանդիպումներ տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև այցելություն գիտակրթական հաստատություններ:

Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ

0