Սլեպակովը հայ կնոջ հետ

Միլիոնատեր Ավանեսյանի աղջիկը բաժանվել է Սլեպակովից. պատճառը դավաճանություններն են

166
(Թարմացված է 18:55 10.06.2021)
Հայտնի երգիծաբան Սեմյոն Սլեպակովն ու նրա կինը` Կարինան, ամուսնալուծվել են մի քանի ամիս առաջ, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն այսօր։ Մտերիմներն ասում են, որ կինը չի ներել ամուսնու մշտական դավաճանությունները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայտնի ռուս հումորիստ, սեփական քառյակների հեղինակ և կատարող Սեմյոն Սլեպակովը նույնիսկ իր ամուսնալուծության մասին հայտնեց բանաստեղծությամբ։  Ամուսնալուծության պատճառների մասին նա չի հայտնել, սակայն նրա մտերիմներն են որոշ փակագծեր բացել։ Սլեպակովի ամուսնության և ամուսնալուծության մասին հոդվածը հրապարակվել է այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։

Միլիոնատեր Ավանեսյանի դստեր` Կարինայի հետ Սլեպակովը ծանոթացել է 2012 թվականին, երեկույթի ժամանակ։ Այն ժամանակ ԶԼՄ–ները գրում էին, որ դա սեր էր առաջին հայացքից։

Կարինան միլիոնատեր և գործարար, «Ակ Բարս» բանկի սեփականատեր Իգոր Ավանեսյանի դուստրն է։ Ավանեսյանը, «Ֆորբսի» տվյալներով, ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում է` 360 մլն դոլար եկամուտով։

Չնայած դրան բոլորն ասում էին, որ Կարինան շատ համեստ է, ընդգծում, որ ինքն ընդհանրապես նման չէ մյուս հաջողակ հումորիստների գլամուրային կանանց։

Հայտնում էին, որ աղջկա հարազատները դեմ էին այս ամուսնությանը, սակայն ինքն անզիջում էր իր որոշման մեջ։

2013 թվականին Սլեպակովը, Forbes–ի վարկածով, համալրեց ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը` 3,5  մլն դոլար տարեկան եկամուտով` առաջ անցնելով իր գործընկերներ Միխայիլ Գալուստյանից և Պավել Վոլյայից։ 

Դիտորդներից ոմանք նման թռիչքը կապում են նրա հետ, որ Սեպակովն իր աներոջ շնորհիվ  սկսեց շահավետ կորպորատիվի պատվերներ ստանալ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից։

Սկզբնական շրջանում հարաբերություններն անթերի էին, այնուհետև ընտանեկան կյանքում խոչընդոտներ սկսվեցին։

Գարիկ Մարտիրոսյանի նոր տունն ու կապույտ կոշիկները. Սլեպակովի ծիծաղաշարժ պատմությունը

Մամուլը սկսեց գրել Սլեպակովի դավաճանությունների մասին ։ Լուրերի համաձայն` տղամարդը սիրավեպ է ունել թատրոնի և կինոյի աստղ Սվետլանա Խոդչենկովայի հետ։ Թեև ինքը` դերասանուհին, հերքում էր երգիծաբանի հետ ռոմանտիկ կապը։ Վարկած կար նաև հանդերձապահ Նատաշայի  հետ նրա կապի մասին, որի հետ Սլեպակովը ընկերություն էր անում մինչև ամուսնությունը, և որի հետ աշխատում ու ընկերություն է անում մինչ օրս։

Ասում են, որ Կարինան երկար չէր հավատում ամուսնու դավաճանություններին, սակայն երիտասարդ կնոջ բարեկամները խուզարկուի գործակալություն էին դիմել` Սլեպակովի վրա կոմպրոմատ գտնելու համար։ Ապացույցներ գտնելուց հետո Կարինան դիմեց ամուսնալուծության։

«Ես, Սեմյոնը և նրա ականջը». Գարիկ Մարտիրոսյանը նրբորեն ծաղրել է Սեմյոն Սլեպակովին

Սլեպակովն ու իր նախկին կինը նորմալ հարաբերություններ են պահպանել։ Ողջ ունեցվածքը մնացել է արտիստի նախկին սիրեցյալին, սակայն երգիծաբանի եկամուտների վրա դա որևէ կերպ չի անդրադարձել։ Նա հիրավի համարվում է երկրի ամենաունևոր երգիծաբաններից մեկը, նրա եկամուտը տարեկան 200 մլն  ռուբլու է հասնում։

166
թեգերը:
մեծահարուստ, ամուսնալուծություն, ամուսնություն, Կին, հայ
Երգչուհի Մաքսիմ

Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

357
38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

357
թեգերը:
կոմա, բժիշկ, Ալսու
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն ասել է` ովքեր կլինեն «Եդինայա Ռոսիայի» ցուցակի առաջին հնգյակում

259
(Թարմացված է 21:01 19.06.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հանդես է եկել ծրագրային հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 19-ին, հանդես գալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության հոբելյանական 20-րդ համագումարում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ անձանց անունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի վարկածով՝ այդ ցուցակում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, «Համառուսական ազգային ճակատի» (ОНФ) կենտրոնական շտաբի համանախագահ, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելնա Շմելևան և ՌԴ-ի երեխայի իրավունքների հարցով լիազոր Աննա Կուզնեցովան, ինչպես նաև թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Նախագահը խոսել է կուսակցության կազմը նորացնելու, երիտասարդներին ներգրավելու մասին։

«Կարևոր է, որ կուսակցությունը ձգտում է թարմացման, իր շարքերը համալրում է ոչ թե պլանային բաշխմամբ, ոչ թե անկետաներով, այլ հենվում է նրանց վրա, ովքեր իրենց դրսևորում են գործում, կենդանի աշխատանքում, այդ թվում՝ համաճարակի շրջանում պատասխանատվություն է վերցնում, վերցրել իր վրա, գնում է այնտեղ, որտեղ մասնակցություն և օգնություն է անհրաժեշտ, որտեղ կոնկրետ մարդու ուժերն են անհրաժեշտ, նրա գիտելիքը, հանրությանը ծառայելու ցանկությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

Պուտինը հիշեցրել է նաև, որ «Եդինայա Ռոսիան» ազդեցիկ կուսակցություն է և պահանջները նրանից հատկապես շատ են լինելու։

«Ձեզնից, բնականաբար, հատուկ պահանջներ կլինեն։ Եվ դա արդարացի է։ Դուք ազդեցիկ քաղաքական կուսակցություն եք, նշանակում է՝ պատասխանատու եք ամեն ինչի համար»,-ասել է Պուտինը։

Ուստի, ինչպես ավելացրել է ՌԴ նախագահը, «պետք է պատրաստ լինել ոչ միայն հարմար, շահեկան թեմաներով խոսակցության, այլև տհաճ գնահատականների»։

Պետդումայի պատգամավորների ընտրությունները կկայանան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: Դուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով. տեղերի կեսը՝ 225–ը, ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսը՝ 225–ը, միամանդատ ընտրատարածքներով։

Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Պուտինի հետ

259
թեգերը:
Պետդումա, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Утро на одном из избирательных участков  во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн

Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

0
Քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դրանցում հենց քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով: Եվ դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու»,–գրել է Աբրահամյանը։

Նա կոչ է արել ընտրողներին զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներն են նետված արկղի մեջ։ Դեպքը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։

0
թեգերը:
քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, ՀՀ գլխավոր դատախազություն