ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռյազանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ հրդեհի բռնկման մասին ահազանգը գրանցվել է 03:36։ Բուժհաստատությունից տարհանել են 35 հոգու, տուժել են բուժքույրն ու տասը հիվանդ, որոնցից երեքը մահացել են։
Վրաստանի ավտոմեքենաների մաքսազերծման տերմինալում ուժեղ հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Ժամը 04:04–ին փրկարարները մեկուսացրել են հրդեհը մոտ 15 քմ տարածքում, ժամը 04:19-ին՝ մարել:
Հրշեջ պաշտպանության բոլոր համակարգերն աշխատել են։
Հրդեհի բռնկման պատճառը պարզվում է։ Քննություն է ընթանում։