Կործանիչ ինքնաթիռ

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

120
(Թարմացված է 23:27 05.06.2021)
Հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչը վաղուց է առաջ անցել արտասահմանյան մրցակիցներից և շարունակում է կատարելագործվել՝ դառնալով ավելի արագ, խելացի և հզոր։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բազմաֆունկցիոնալ Սու-57-ը ՌԴ օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ բոլորովին վերջերս է ներառվել՝ 2020թ․-ի դեկտեմբերին։ Հինգերորդ սերնդի առաջին սերիական կործանիչը Հարավային ռազմական օկրուգին են հանձնել 2021 թ․-ի սկզբին: Եվ արդեն սկսվում է արդիականացումը, որի ընթացքում մեքենան կստանա երկրորդ փուլի առավել կատարյալ շարժիչներ, արհեստական բանականություն և «Օխոտնիկ» կառավարվող ծանր անօդաչու թռչող սարքերի օղակի ցանցակենտրոն (ավտոմատացված) կառավարման հնարավորություն, հիպերձայնային հրթիռներ և ուղղորդված էներգիայի հեղափոխական զենք՝ ԷՄԻ թնդանոթ:

Հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային և ջրային թիրախների ոչնչացման համար, ունի թռիչքի գերձայնային հածանավային արագություն, ներֆյուզելաժային սպառազինություն, ռադիոկլանող ծածկույթ և օդանավային սարքավորումների նորագույն համալիր: Աչքի է ընկնում բարձր մանևրային և մարտական բնութագրերով։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մինչև 2024 թ․-ի վերջը կստանան 22 Սու-57 կործանիչ, իսկ մինչև 2028 թ․-ը դրանց թիվը զորքերում կհասցվի 76-ի: Դրանից հետո Սու-57Է (արտահանման տարբերակները) կարող են մատակարարվել Ռուսաստանի օտարերկրյա դաշնակիցներին ու ռազմավարական գործընկերներին։

Արևմտյան փորձագետները ռուսական Սու-57-ի վիրտուալ հերթում ավելի քան 10 երկիր են հաշվել, այդ թվում՝ Ղազախստանը։ Ամերիկյան «անտեսանելիի»՝ F-35-ի նախագծի քրոնիկ անհաջողություններից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը վերջերս հրաժարվեցին 2022թ․-ին գնել այդ մեքենաները, իսկապես 5-րդ սերնդի Սու-57 կործանիչին սպառազինությունների համաշխարհային շուկայում մեծ ապագա է սպասում։ Մասնագետների կարծիքով՝ տեխնոլոգիաների մշտական մրցավազքի պայմաններում թարմացված Սու-57-ի պարամետրերն ու բնութագրերը միանգամայն անհասանելի կլինեն ՆԱՏՕ-ի երկրների համար:

Մարտական արդյունավետության և արտադրողականության աճը

Տասնամյակների համար նախատեսված խոշոր կործանիչ ծրագիրը միշտ առանձնանում է ինքնաթիռի և դրա արտադրության մեթոդների անդադար կատարելագործմամբ։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը վերջերս հայտարարեց, որ 2021 թ․-ին, հաստատված ժամանակացույցի համաձայն` կաճեն Սու-57-ի շինարարության տեմպերը: Սպասվում է, որ ինքնաթիռներում կտեղադրվեն «Սատուրն 30» նոր շարժիչներ (ամենահզորները կործանիչների աշխարհում) և արդեն 2022 թ․-ին կմատակարարվեն զորքերին:

Առաջին փուլի շարժիչներ (АЛ-41Ф1) կստանան ոչ ավելի, քան հինգ մեքենա։ Սու-57 կործանիչների արտադրության ևս մեկ արագացում տեղի կունենա 2024 թ․-ին: Սպառազինության և ավիացիոն նոր համակարգերի հետ մեկտեղ հիմնարար փոփոխություններ են նկատվում Սու-57-ի պլաների կառուցվածքում: Սերիական մեքենաների պատրաստման ավելի ժամանակակից մեթոդները բարելավել են գաղտնիությունը։

Դենիս Մանտուրովը միաժամանակ անդրադարձել է ռուսական մարտական անօդաչու համակարգերին, որոնք համապատասխանում են համաշխարհային մակարդակին և շարունակում են զարգանալ։ Ծանր ԱԹՍ-ների հետ նույն օղակում հայտնվելով՝ Սու-57-ը կվերածվի մարտական կառավարման օդային կենտրոնի։ Ռուսական ավիաշինական ոլորտի աղբյուրը հունիսի 1-ին հայտնել է․ «Հիմա մշակվում են Սու-57-ի խցիկից մի քանի հարվածային անօդաչու թռչող սարքերի կառավարման հնարավորությունները․.. Կործանիչն իր հետ կտանի երկուսից չորս «Օխոտնիկ»»։

Սու-57 կործանիչի և «Օխոտնիկ» ԱԹՍ-ի արհեստական ինտելեկտը մինչ մարտական կիրառման պահը օբյեկտիվ վերլուծության ենթակա չէ, և այնուամենայնիվ անուղղակի նշաններից, հրապարակումներից և «արտահոսքերից» դատելով` կարելի է հասկանալ, թե որքան առաջ են գնացել ռուս մասնագետները։

Ինչու է ԱՄՆ–ն տանուլ տալիս բոլոր պատերազմները

Սու-57-ի արհեստական ինտելեկտն ինտեգրված է մարտական կառավարման համակարգին, և անգամ կառավարվող կործանիչը կարող է խնդիրների 90 տոկոսը կատարել առանց մարդու մասնակցության՝ նախապատրաստված ծրագրով։ Եթե մարտի ընթացքում օդաչուն վիրավորվի կամ սպանվի, Սու-57-ի էլեկտրոնային «ուղեղը» թույլ կտա հաջողությամբ խոցել թիրախները և ավտոմատ ռեժիմով վերադառնալ բազա։

Հնարավոր է, որ առաջնորդ Սու-57-ը և հետևող «Օխոտնիկը» ինտելեկտուալ հավասարություն ունենան, քանի որ դրանք մշակվել է նույն՝ Սուխովի կոնստրուկտորական բյուրոյում։ Արհեստական ինտելեկտով անօդաչու «Օխոտնիկն» առաջին ամիսը չէ, որ զորավարժարանում յուրացնում է հրթիռային սպառազինությամբ թիրախները որսալու և խոցելու ալգորիթմները՝ ինքնավար, իսկ հետագայում՝ նաև Սու-57 կործանիչի հետ ցանցակենտրոն փոխգործակցության շրջանակներում:

Համատեղ օգտագործման դեպքում 20 տոննանոց «Օխոտնիկ» սթելս-ԱԹՍ-ները կլուծեն խնդիրների ամբողջ բազմազանությունը՝ օդային և ցամաքային թիրախներ ոչնչացնելով, Սու-57-ի հետ կոորդինացիայով։ «Օխոտնիկների» սերիական մատակարարումները նախատեսվում է սկսել 2024թ․-ից։

Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչը պաշտպանության զարգացած համակարգ ունի՝ ռադարներ և լազերներ, ՌԷՊ միջոցներ, ինչպես նաև Կ-77 և Ռ-37Մ նորագույն «օդ-օդ» հրթիռներ՝ համապատասխանաբար մինչև 195 կմ և 400 կմ հեռահարությամբ։ Սու-57-ի գերակայություններն ու սպառազինությունը հնարավոր են դարձնում սպառնալիքի հայտնաբերումն ու վերացումը զգալիորեն ավելի մեծ հեռավորությունների վրա, քան դրան ընդունակ են ամերիկյան F-22-ը և F-35-ը: Այնուամենայնիվ, այս կործանիչի գլխավոր զենքը ցամաքային, ջրային և ստորջրյա թիրախների խոցման համար նախատեսված գերձայնային հրթիռներն են։ Փորձարկումները բարեհաջող են անցնում։

Համաշխարհային շուկայի գրավումը

Սու-57-ը ստեղծվել է օդում գերազանցության հասնելու համար և տեխնոլոգիապես անհասանելի է հինգերորդ սերնդի ամերիկյան F-22 Raptor կործանիչի համար, էլ չենք խոսում «անհաջողակ» F-35-ի մասին (բացի այդ, երկուսն էլ նեղ մասնագիտացում ունեն)։ Սու-57-ը մարտում կարող է ծառայել որպես կործանիչ, գրոհիչ կամ օդային հրամանատարական կետ ծանր անօդաչուների համար։ Դրա գլխավոր արժանիքներն են գերմանևրայնությունը և հակառակորդի ռադարների համար աննկատությունը, երկար ժամանակ գերձայնային արագությամբ թռչելու հնարավորությունը, զգալի զինանոցը՝ տարբեր ընտանիքների փոքր, միջին և մեծ հեռահարության հրթիռներ, այդ թվում՝ մինչև 250 կմ հեռահարությամբ հականավային հրթիռներ։

Կործանիչը հագեցած է խոչընդոտներից պաշտպանվելու բարձր մակարդակ ունեցող սարքավորումներով և զենքի բազմալիք համակարգերով, ունակ է մինչև 2600 կմ/ժ արագություն զարգացնել։ Մինչձայնային արագության դեպքում գործողության գործնական հեռահարությունը 5500 կմ է։ Կարճ վազքով թռիչքի ու վայրէջքի համար ինքնաթիռը հատուկ օդանավակայանների կարիք չունի։

Սու-57-ը աշխարհի ամենակատարյալ և հզորագույն կործանիչներից մեկն է ճանաչվել։ Բացառիկ բնութագրերը կործանիչին թույլ են տալիս հաջողության հասնել զենքի միջազգային շուկայում, և Սու-57-ը արտասահմանյան պատվիրատուների մոտ նկատելի հետաքրքրություն է առաջացնում։ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդ Միխեևը հունիսի 1-ին հայտնեց, որ նորագույն ռուսական կործանիչը գնելու մասին մտածում է 4-5 երկիր։ Ամերիկյան «Military Watch»–ն ավելի մեծ թիվ է նշում։

Ալժիրն առաջինն է Ռուսաստանին 14 Սու-57Է կործանիչ պատվիրել՝ տարածաշրջանային հարևանների ռազմատիեզերական ուժերի հզորացման ֆոնին, պայմանագրի արժեքը 2 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Սու-57-ի խոշորագույն հավանական պատվիրատուն Հնդկաստանն է, որը մտադիր է պատրաստի միավորներ ձեռք բերել և զարգացնել իր տարածքում արտոնագրային արտադրության նախագիծը: Բացի Հնդկաստանից և Ալժիրից, Սու-57 կործանիչի հանդեպ զգալի հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը, Մյանման, Վիետնամը, Մալայզիան, Իրանը և Թուրքիան: Վերջին տվյալներով՝ այսօր վիրտուալ հերթում են նաև Ղազախստանը, Եթովպիան, Եգիպտոսը:

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

Հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչը դեռ շատ անգամներ կզարմացնի իր յուրահատուկ մարտավարական-տեխնիկական բնութագրերով, վեցերորդ սերնդի տեխնոլոգիաների ինտեգրմամբ, արտադրության լավատեսական հեռանկարներով և արտահանման բարձր ներուժով: Սպասվում է, որ արտասահմանյան պատվիրատուների թիվն անընդհատ աճելու է, քանի որ չորրորդ սերնդի կործանիչներն աստիճանաբար մաշվում են, իսկ համաշխարհային շուկայում Սու-57-ն այսօր և տեսանելի հեռանկարում արժանի մրցակից չունի: Եթե որպես մրցակից չհաշվենք դարձյալ ռուսական կործանիչ-որսորդ ՄիԳ-41-ը, որը մշակվում է 2018թ․-ից։

120
թեգերը:
ինքնաթիռ, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Ռուսաստանի ճանապարհները նրանց կսպանեն»․ ամերիկացիները հիասթափվել են սեփական տանկերից
«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում
Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի
«Պետք էր նախօրոք մտածել». ԱՄՆ-ում գտել են՝ ինչով պատասխանեն Ռուսաստանին
Սոթք. արխիվային լուսանկար

Ռուսները եկել, Սոթքից Խոզնավար հատվածում նայել են` որտեղ կարող են տեղակայվել. Փաշինյան

146
(Թարմացված է 16:57 12.06.2021)
Նիկոլ փաշինյանը վստահեցնում է, որ հիմա քննարկումներ են տեղի ունենում ռուս սահմանապահների տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսաստանից ներկայացուցիչներ են եկել և նայել հնարավոր հայ-ադրբեջւանական սահմանի այն հատվածները, որտեղ կարող են տեղակայվել։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում այսպիսի հայտարարություն արեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Քանի դեռ հնարավոր է, ռեալ շանս կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ամեն ինչ անելու ենք բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու համար։ Ռուս ներկայացուցիչները եկել են և Սոթքից Խոզնավար հատվածում նայել են հնարավոր բոլոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են այն դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից:

Փաշինյանը հիշեցրեց, որ որպես կոմպրոմիսային տարբերակ` առաջարկել է զորքերը հայելային տարբերակով հետ քաշել սահմանից և այնտեղ տեղակայել ռուս սահմանապահներ:

Փաշինյանը շեշտեց` ամենօրյա կապի մեջ է ռուս գործընկերների հետ:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

146
թեգերը:
Խոզնավար, Սոթք, Նիկոլ Փաշինյան, սահմանապահ, ռուս
Ըստ թեմայի
Սոթքից մինչև Խոզնավար. ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` ըստ Փաշինյանի
«Սպասում ենք հրամանի` գնանք, կռվենք». Խոզնավարի գյուղապետ
Խոզնավարից մինչև Սև լիճ. հայ զինվորները պարով են նշել Առաջին հանրապետության օրը. տեսանյութ
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

175
(Թարմացված է 14:44 12.06.2021)
Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

175
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, ռազմագերի, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ

0
(Թարմացված է 14:38 13.06.2021)
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Խաղաղօվկիանոսյան նավատորմը «դուրս շպրտում» պայմանական հակառակորդին։

Զորավարժությունների ընթացքում նավերի և հականավային ուղղաթիռների անձնակազմերը մշակել են հրետանային կրակ վարելը, նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնումը, հետապնդումն ու դուրս մղումը:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։ Մարտական առաջադրանքների մշակմանը մասնակցում են հեռահար հականավային ինքնաթիռներ, ՄիԳ-31ԲՄ կործանիչներ և ՌԴ օդատիեզերական ուժերի այլ ինքնաթիռներ:

0
թեգերը:
օվկիանոս, Զորավարժություններ, Ռուսաստան