Մորգենշտերն, Սոբչակ, երգիչ, մրցանակաբաշխություն, morgenshtern-sobchak-ergich
Մորգենշտերնը МУЗ-ТВ մրցանակաբաշխության ժամանակ

«Բկիդ կանգնի ափսեն»․ Մորգենշտերնը արհամարհել է Սոբչակին և կռիվ սարքել միջոցառման ժամանակ

85
(Թարմացված է 15:26 05.06.2021)
Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը քվեարկության արդյունքների պատճառով աղմուկ է բարձրացրել Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխության ժամանակ։ Նա բեմ է բարձրացել և կազմակերպիչներին մեղադրել փնթիության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Սկանդալային ռեփեր Ալիշեր Մորգենշտերնին զայրացրել են Муз-ТВ մրցանակաբաշխության արդյունքները․ նա կարծում է, որ «Լավագույն կատարող» անվանակարգում իրեն հավասարը չկար։

Ալիշերը, որն ամբողջ արարողության ժամանակ հաշմանդամի սալյակով էր շրջում, հանկարծ կանգնեց, բեմ բարձրացավ, որպեսզի խլի բարձրախոսը Муз-ТВ-ի մրցանակաբաշխությունը վարող Քսենյա Սոբչակից և ելույթ ունենա Արթուր Պիրոժկովի դեմ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Телеканал МУЗ-ТВ (@muztv)

Երգիչն արհամարհեց Սոբչակին, երբ վերջինս բարձախոսով մոտեցավ նրան։ Արդյունքները հայտարարելուց առաջ Մորգենշտերնի և Սոբչակի միջև մեկ այլ վիճաբանություն էլ տեղի ունեցավ, երբ ռեփերը հրաժարվեց պատասխանել նրա հարցին։ Հաղորդավարուհին հայտարարեց, որ արտիստը համաձայնել է իրեն հարցազրույց տալ միայն 5 միլիոն ռուբլու դիմաց։

Անի Լորակին քննադատել են դավաճանությունը ներելու և թուրք ամուսնու մոտ վերադառնալու համար

Եվ չնայած այդ պահին հաղորդավար Դմիտրի Նագիևը փորձեց իրավիճակը հարթել կատակով, բայց երբ պարզում էին, թե ով է ի վերջո հաղթել, Սոբչակը հեգնեց և ռեփերին առաջարկեց թմրանյութի թեստ հանձնել։ Նա հայտարարեց, որ «աչքերից դատելով»` Մորգենշտերնը կարող է ոչ այնքան մաքուր և ադեկվատ լինել։

«Ինձ այդ ամանը պետք չէ, ես այստեղ ամանի հետևից չեմ եկել, այլ ճշմարտության։ Ճշմարտությունն իմ վզին է գրված (նկատի ունի դաջվածքերից մեկը՝ խմբ․)»,-ասաց նա։

Մորգենշտերնը դիմեց հաղորդավար Դմիտրի Նագիևին՝ պահանջելով ևս մեկ քվեարկություն անցկացնել։

«Դուք ասում եք, որ ազնիվ եք, ինչո՞ւ է ձեր հաղորդավարը անվանակարգեր հաղթում․․․ Ես առաջարկում եմ հիմա հերթով անուններն ասել և աղմուկի մակարդակից հասկանալ, թե ով է հաղթել իրականում»,-հայտարարեց ռեփերը։

Կինս վաղուց պետք է ինձ լքեր և չփչացներ նյարդերը. Լեոնիդ Ագուտինի խոստովանությունը

Նագիևն ի պատասխան նշեց, որ սա գյուղական դիսկոտեկ չէ, իսկ հանդիսատեսի քվեարկության հաշվարկը բավականին երկար է եղել։

Ռևան իր հերթին հայտարարեց, որ ցնցված է տեղի ունեցածից և ուզում է նստել։ Մորգենշտերնը նրա վրա գոռաց․ «Բկիդ մնա ափսեն»։ Իսկ երբ հաղորդավարները ռեփերին առաջարկեցին երգել, նա կատարեց Ռևայի «Алкоголичка» երգը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Телеканал МУЗ-ТВ (@muztv)

Իսկ վերջում գրկեց իր ընկերուհի Դիլարային և ասաց․ «Նայեք այս կնոջը, ահա իմ մրցանակը։ Իսկ ձեր ափսեները․․․ (հայհոյանք)»։
Հանդիսատեսին զայրացրել է տեղի ունեցածը, նրանք կազմակերպիչներին են մեղադրում․ «Խայտառակությո՜ւն։ Երաժշտությունը կրկես եք սարքել, գժերի հավաքույթ», «Ո՞նց կազմակերպիչները չեն ամաչում, դուք պատրաստվելու համար 2 տարի ունեիք և այսպես ամեն ինչ ձախողեցիք․․․ Ամոթ և խայտառակություն»։

Առանց ծխախոտի, ալկոհոլի և նարգիլեի․ Եվա Ռիվասը հրաժարվել է վնասակար սովորություններից

 

85
թեգերը:
Քսենյա Սոբչակ, մրցանակաբաշխություն, երգիչ

Մոսկվայում աշխատողների 30 տոկոսին ուղարկում են հեռավար աշխատանքի

59
(Թարմացված է 16:33 25.06.2021)
Մոսկվայի քաղաքապետի պահանջները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Մոսկվայի գործատուները հունիսի 28-ից պարտավոր են լինելու հեռավար աշխատանքի տեղափոխել աշխատողների մի մասին: Այդ մասին ասված է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում, որը հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետի կայքում։

«2021 թվականի հունիսի 28-ից գործատուները պարտավոր են աշխատանքի հեռավար ռեժիմի տեղափոխել աշխատողների առնվազն 30 տոկոսին», - ասված է փաստաթղթում:

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

Այս պահանջը խախտած գործատուները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին

 

59
թեգերը:
գործատու, Մոսկվա, Ռուսաստան
Աննա Բեկլյարովա

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

112
(Թարմացված է 21:57 24.06.2021)
Ժամանակակից ռուսական մանրածախ առևտրում պետք է վաճառքի վրա աշխատել հնարավոր բոլոր ուղիներով։ 1990–ականների (որտեղ մնացել են որոշ հայկական ձեռնարկությունների սեփականատերեր) պրակտիկան վաղուց արդեն չի գործում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանի առցանց վաճառքի շուկան համավարակի ժամանակ կրկնակի աճ գրանցեց, իսկ 2024 թվականին, մասնագետների գնահատականներով, կարող է կազմել երկրի ամբողջ մանրածախ առևտրի մինչև 20%–ը։ Այդ պատճառով հայ (և ոչ միայն) գործարարների շրջանում նորաձև է դարձել խոսել այն մասին, որ պետք է գրավել առցանց շուկան, բայց քչերն են ուզում դրա համար իսկապես աշխատել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է արագ սպառման ապրանքների ռուսական շուկայի մասնագետ, Export Armenia հարթակի համահիմնադիր Աննա Բեկլյարովան։

Վաճառքները բազմալիք են դարձել. արտադրողներ, առևտրի ցանցեր, ռեստորաններ. այժմ վաճառքներն ընդլայնում են և՛ խանութների ցուցափեղկերին, և՛ առցանց խանութներում, և՛ մարկետփլեյսերում։ Այսպես է աշխատում այսօր ողջ մանրածախ խոշոր ոլորտը։ Առցանց առևտրում արտադրանքը խթանելու համար իրենց մեխանիզմներն են առաջարկում սոցցացներն ու նույնիսկ «Սբերբանկը»։

Բացի այդ, առցանց գնումների աճ է նկատվում 55+ սերնդի շրջանում։ Նրանց գնումներն ավելի ու ավելի զանգվածային են դառնում։ 

Սակայն այն տեխնոլոգիաների պարագայում, որոնք սկսում են կիրառել մարկետինգի, գովազդի և վաճառքների համար, հաջողություն ակնկալել չարժե, եթե մտածում ես 1990–ականների չափանիշներով։ Այսօր բավական չէ միայն ասել. «Հայկական ամեն բան կգնեն», ընդգծում է Բեկլյարովան։

Ցավոք, քչերն են մտածում գնորդի հետ կապ հաստատելու մասին։ Նույնիսկ հասարակ գործողությունները (օրինակ, նորմալ պիտակով նմուշ ուղարկելը) արդեն խնդիր են, նշում է նա։ Հայ մենեջերները, որոնց թիվը ռուսական ընկերություններում շատ շատ է, ասում են. «Հասկանալի է, «մեր սիրտը ցավում է», բայց ինչքան կարելի է այսպես աշխատել»։

ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել

Շատ որակյալ չրերի տեղական արտադրողներից մեկը դրանք շուկա է հանել «Сухафрукты асорти» գրությամբ տուփերով, հիշում է նա։

Տառասխալներն ուղղելու (Сухофрукты ассорти) խնդրանքները նա լսեց, բայց այդպես էլ չուղղեց։ Նման գրությամբ էլ ապրանքը դուրս եկավ վաճառքի։

Սա տիպիկ օրինակ է. սեփականատերը մինչև հիմա կարծում է, որ ինքը որևէ մեկին լսելու կարիք չունի` լինի դա տուփի, գնային ճկունության, թե վաճառքների ռազմավարության հետ կապված, նշում է նա։

«Երբ ես ասում էի, որ այդպես չի կարելի, ինձ պատասխանում էին` շատ ես բարդացնում։ Ցավոք, սեփականատերերից շատերին թվում է, որ իրենք ամեն ինչ բոլորից լավ են անում։ Ինքը և՛ վաճառող է, և՛ մարկետոլոգ, он же Гоша, он же Жора և այլն։ Գուցե փոքր–ինչ չափազանցնում եմ, բայց քչերը գիտեն, թե ինչպես է պետք վաճառքը կազմակերպել։ Ոմանք ընդհանրապես զարմանում են, որ դա սովորել է պետք։ Այդ պատճառով արտաքին շուկաների գծով «լավ վաճառողներ» մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել», – նկատում է Բեկլյարովան։

Կանեփ
© Photo : Пресс-служба Пограничного управления ФСБ России в Республике Армения

Վերը թվարկվածն իհարկե բոլոր գործարարներին չի վերաբերում. կան նաև բանիմաց գործարարներ, որոնք հասկանում են, որ աշխատանքի համար մասնագետներ են պետք։ Բայց ցավոք՝ դեռ աշխատելու տեղ կա։ Հատկապես դա երևում է մյուս երկրների հետ համեմատության մեջ, այդ թվում այլ հետխորհրդային հանրապետությունների, հավելում է նա։

Չեն օգտագործվում նաև հայկական արտադրության օբյեկտիվ առավելությունները։ Ռուսաստանում գնալով ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել առողջ սնունդը։ Հայաստանում այն արդեն արտադրում են և կարող են մի քանի անգամ ավելացնել։ Բայց արտադրությունում տեխնոլոգներից բացի, գրեթե լավ «վաճառողներ» չկան, որոնք մասնագիտացած կլինեին օրգանիկ արտադրանքի արտաքին շուկաների ուղղությամբ, նկատում է նա։

Բոլոր այս հարցերը պետությունը պետք է հաշվի առնի արտահանման նոր, համապարփակ ռազմավարության մեջ։

Նշենք, որ շուրջ 1.5 տարի առաջ բիզնեսն ինքնակազմակերպվեց և փորձի և գիտելիքների փոխանակում սկսեց շահույթ չհետապնդող Export Armenia ցանցային միության միջոցով։

112
թեգերը:
Շուկա, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին
ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
(0:29 / 3.14Mb / просмотров видео: 5)

Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ

9
(Թարմացված է 17:54 25.06.2021)
Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»:

ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ այսօր սպիտակ խալաթներով բողոքի ակցիա էին կազմակերպել կալանավորման ենթարկված պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանի գործընկերները։

Նրանք նաև բաց նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ վստահեցնում էին, որ ազատ արձակվելու պարագայում Չարչյանը չի կարող խոչընդոտել ոչ մի քննչական գործողության և կներկայանա առաջին իսկ ծանուցման դեպքում:

Акция протеста врачей в поддержку директора медцентра Измирлян Армена Чарчяна перед зданием генпрокуратуры Армении (25 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բժիշկների բողոքի ակցիան` դատախազության դիմաց

«Վերացրե՛ք կալանքը, նպաստե՛ք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրե՛ք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի: Հետևաբար, նրա մարմինը ևս կբուժվի: Թող պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ու նշտարով ամոքվի»,- ասված է բաց նամակում:

Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»: «Հետո երևի շատանանք, շատանանք…»,- նշված է բժիշկների՝ դատախազին հանձնած նամակում:

Նրանք նաև հիշեցում են, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ մարդու բարի գործերը՝ հավերժական: Բաց նամակի հեղինակները ՀՀ դատախազին հորդորում են իրենց նամակն անձամբ կարդալ և այդ գործը չհանձնարարել իր ենթականերին:

Բաց նամակը  ստորագրել են 539 բուժաշխատող: Նամակի մեկ օրինակ էլ ակցիայի կազմակերպիչները հանձնեցին ՀՀ Արդարադատության նախարարին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

9
թեգերը:
կալանք, ՀՀ դատախազություն, Բողոքի ակցիա, բժիշկ, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը
Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է. Արա Աբրահամյան