Լաբորատորիա

Ռուսաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցի արտադրությունը

77
(Թարմացված է 14:02 05.06.2021)
Նոր դեղամիջոցը, որն արդեն արժանացել է ՌԴ առողջապահության նախարարության հավանությանը, թույլ է տալիս չեզոքացնել վիրուսը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսաստանում սկսվել է արյան պլազմայի հիման վրա Covid-19-ի դեմ նոր դեղամիջոցի արտադրությունը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել «ԿՈՎԻԴ-գլոբուլին» դեղամիջոցի կիրառմանը, որը հիմնված է Covid-19–ից ապաքինված մարդկանց արյան պլազմայի վրա:

«Ռուսաստանում սկսվել է նոր դեղամիջոցի արտադրությունը, հիմա այն պետք է ավելացվի, և դրա համար անպայման պլազմա կպահանջվի։ Դա հակակորոնավիրուսային իմունոգլոբուլին է` դեղամիջոց, որը թույլ է տալիս չեզոքացնել վիրուսը, և դա, իհարկե, առավել առաջնային է հակակովիդային պլազմայի համեմատ»,– ասել է Մուրաշկոն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հարթակում տված հարցազրույցում:

ՌԴ–ն դիտարկում է Հայաստանին պատվաստանյութերով օգնելու հարցը. Լավրով

Նա հստակեցրել է, որ այս կամ այն դեղամիջոցներով մոնոթերապիան իսկապես ոչ միշտ է լիարժեք ազդեցություն ունենում, ուստի բժիշկը նաև կոմբինացիա է ընտրում: Նախարարի խոսքով` այժմ նոր տվյալներ են հայտնվել հակավիրուսային դեղամիջոցների հետ արյան պլազմայի համակցության մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային թոքաբան Սերգեյ Ավդեևը հայտնել էր, որ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, Covid-19–ը բուժելու համար հակակովիդային պլազմայի օգտագործումն այնքան էլ արդյունավետ չի եղել:

Ռուսաստանում սկսվել է ընտանի կենդանիների պատվաստումը Covid-19-ի դեմ. լուսանկարներ

77
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան
Օդանավակայան

Ի՞նչ դեղեր է պետք վերցնել ճամփորդելիս. բժշկի խորհուրդներ

42
(Թարմացված է 09:45 21.06.2021)
Ճամփորդության մեկնելուց առաջ անպայման պետք է մտածել նաև դեղերի մասին, որոնք կարող են պետք գալ հանգստի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի չափահաս բնակչության առաջնային բուժսանիտարական օգնության գլխավոր արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, թե ինչ դեղամիջոցներ է պետք վերցնել ճամփորդելիս։ 

«Հանգստի մեկնելիս պետք է վերցնեք այն դեղերը, որոնք մշտապես ընդունում եք, ինչպես նաև այն դեղամիջոցները, որոնք կարող են անհրաժեշտ լինել խրոնիկ հիվանդությունների սրման դեպքում։ Ճամփորդության մեկնելուց առաջ դուք պետք է հոգ տանեք, որ ձեզ մոտ լինեն նաև սորբենտներ, որն առաջին օգնություն կդառնան թունավորման կասկածների դեպքում, և ֆերմենտային միջոցներ` գերսնման համար»,- ասել է նա:

Ինչպե՞ս ազատվել փորկապությունից. բժիշկների խորհուրդները

Նրա խոսքով՝ կարող են նաև օգտակար լինել սիմպտոմատիկ դեղամիջոցները, օրինակ՝ մրսածության, կոկորդի ցավի, ջերմությունը իջեցնող դեղերը: Ցավազրկողներ են պետք ատամնացավի կամ միգրենի համար, ինչպես նաև հակահիստամինային դեղեր, անգամ եթե երբեք ալերգիայի դրսևորում չեք ունեցել։

Ըստ բժշկի` ցանկալի է նաև ճամպրուկում ունենալ վնասվածքների համար նախատեսված միջոցներ` յոդ, քլորգեքսիդին` վերքերի լվացման և ախտահանման համար, թանզիվ, մանրէասպան սպեղանի։ Կարևոր են նաև արևայրուքից, միջատներից ու տիզերից պաշտպանվելու միջոցները։

Բժիշկը պատմել է աղի օգուտի ու վնասի մասին

 

42
թեգերը:
Դեղ, բժիշկ
Երգչուհի Մաքսիմ

Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

427
38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

427
թեգերը:
կոմա, բժիշկ, Ալսու
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

0
(Թարմացված է 12:57 21.06.2021)
Ռուս փորձագետը կարծում է, որ գլխավոր զարգացումները դեռ առջևում են. Փաշինյանի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքները ԱԺ արտահերթ ընտրություններում անսպասելի էին, քանի որ կանխատեսվում էր, որ նա 40 տոկոսից շատ քվե չի հավաքի։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոյի կարծիքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Սպասվում էր, որ Փաշինյանն առաջինը կլինի, բայց փորձագետներից քչերն էին կարծում, որ նա 40 տոկոսից շատ ձայն կհավաքի։ Որ նա ավելի քան 50 տոկոս է հավաքել, իհարկե անսպասելի էր»,-ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ դա մի քանի բացատրություն ունի։ «Գլխավորը պատերազմում պարտության գործոնն է և մարդկանց ինտուիտիվ, հոգեբանական ցանկությունը՝ առանց ցնցումների աջակցել գոյություն ունեցող իշխանությանը»,-նշել է Տկաչենկոն։

Երկրորդ գործոնը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրությանը, և այդպիսով իշխանությունն առավելություն ունի, քանի որ նրանք, ովքեր իշխանության համար են քվեարկում, ընտրությունների գնում են, իսկ նրանք, ովքեր իշխանություններից հիասթափված են, չեն գնում։

«Ուստի չարժե համարել, որ այս ցուցիչն արտացոլում է Հայաստանում տիրող իրական վիճակը, թեև ակնհայտ է, որ այս պահին Փաշինյանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, բայց այնուամենայնիվ նրա հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է փորձագետը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

0
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում