Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՌԴ-ում խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի կիրառած քիմիական զենքերի մասին

104
(Թարմացված է 22:41 28.05.2021)
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` Ադրբեջանն անուղղելի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում ընթացող Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին:

Выступление и.о. министра окружающей среды Романоса Петросяна на 9-ой Международной экологической конференции в Санкт-Петербурге
Ռոմանոս Պետրոսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում

Պետրոսյանը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` այս գործողությունների հետևանքով Ադրբեջանն անուղղելի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն է Մոսկվայում քննարկել Դավիթ Բաբայանը

Ռոմանոս Պետրոսյանը խոսել է նաև պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիայի և ոտնձգությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն Արցախում ֆոսֆորային զինամթերք էր օգտագործել, այն կիրառելով անտառներում, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Ֆոսֆորային զենքը քիմիական այն զինատեսակներից է, որոնց կիրառությունն արգելված է միջազգային մարդասիրական օրենքներով։ Այն ոչնչացնում է ոչ միայն անտառները, օդը, ջուրը, կենդանական աշխարհն ու ողջ շրջակա կենսաբազմազանությունը, այլև շատ լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության համար։

Սպիտակ ֆոսֆորից բռնկված հրդեհը գրեթե անհնար է մարել։ Անգամ մարելուց հետո այն ունակ է ինքնաբռնկվելու։ Ֆոսֆորն այրվելիս 2000-3000 աստիճան ջերմություն է առաջացնում, որից նույնիսկ մետաղն է հալվում։

Հիշեցնենք նաև, որ «պայթուցիկ ու հրկիզող փամփուշտների» օգտագործման սահմանափակումների մասին առաջին միջազգային համաձայնագիրը կնքվել է Սանկտ Պետերբուրգում դեռևս 1868 թվականին:

Ներկայում ֆոսֆորային զինամթերքի արգելման հիմնական փաստաթուղթ է համարվում Ժնևի կոնվենցիայի պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի կոնվենցիայի 1977 թվականի լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» III արձանագրությունը (1980 թ.): ԱՄՆ-ն ու Իսրայելը դրանց չեն միացել։

 

104
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, Անտառ, Զենք, Քիմիա, Ադրբեջան, Արցախյան պատերազմ, Արցախ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, Ռոմանոս Պետրոսյան
Ըստ թեմայի
Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին. Գրեչուշկին
Զախարովան խոսել է Ղարաբաղում հակամարտության կարգավորման պայմանների մասին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն է Մոսկվայում քննարկել Դավիթ Բաբայանը
Պուգաչովայի և Գալկինի զավակները

«Սա հիթ է». Գարի և Լիզա Գալկինները հայրիկի ծննդյան օրն անակնկալ են մատուցել. տեսանյութ

36
(Թարմացված է 23:59 18.06.2021)
Ալլա Պուգաչովան երեխաների հետ երաժշտական համար է նախապատրաստել հայտնի շոումեն ամուսնու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաները` Գարին և Լիզան, որոշել են ուրախացնել հայրիկին արտասովոր շնորհավորանքով։ Հայտնի երգիծաբան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հունիսի 18-ին 45 տարեկան դարձավ։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Գալկինն ու Պուգաչովան հրաշալի ընտանիք ունեն, երեխաներն էլ շատ դաստիարակված են։ Նրանց տոնական երգը հավանության արժանացել շատերի կողմից։

Արտիստը շնորհավորանքներ է ստանում ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից։  Բայց նախևառաջ ընտանիքի անդամներից։ Գարի և Լիզա Գալկինները հոր համար ռեփ են կատարել։ Այդ երգով նրանք շնորհավորել են հայրիկի ծննդյան օրն ու նշել, որ «նա արժանի և խելացի, օրինակելի, հավատարիմ և ուժեղ տղամարդ է մեծացել»։

Գարին և Լիզան խոստովանել են, որ ուրախ են նրա երեխաները լինելու համար և ուզում են նրա պես լինել։

«Սա հիթ է», «Վաու։ Ինչ հիանալի շնորհավորանք է։ Երեխաները հրաշք են», «Որքան լավ է նման բան տեսնելն ու լսելը», «Բրավո ռեփի աստղերին», – այսպիսի մեկնաբանություններ են թողել Գալկինի երկրպագուները։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացած են 2011 թվականից։ Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` երկվորյակներ Լիզային և Գարիին։ Հեռուստահաղորդավար և երգիծաբան Գալկինի  համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։

 

36
թեգերը:
ծնունդ, երեխա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Գալկինը հիանում է կնոջով, իսկ հետևորդներն այդ տեսանյութը տհաճ ու տարօրինակ են համարում
Ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին. Գալկինը փակագծեր է բացել
Ծիրանագույնից մինչև «Կիմ Չեն Քարդաշյան»․ Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է հետևորդներին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

67
(Թարմացված է 23:00 18.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ սահմանում ստեղծված խնդրի վրա որոշակի ազդեցություն ունի նաև մեր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը  Ռուսաստանի համար «կարմիր գիծ է»։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին ութ ամիսների ընթացքում ինքն անձամբ տասնյակ անգամներ է զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել մեր երկրի անվտանգության հարցը և վերահամոզվել ՌԴ դիրքորոշման հարցում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է այդ դեպքում նման խնդիր ստեղծվել, հարցի լուծումն էլ ձգձգվում է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում, Փաշինյանը նշեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։

«Մենք ասում ենք, որ խաղաղ ճանապարհով պետք է հարցը լուծվի, որովհետև տեսնում ենք՝ դրա հնարավորությունը կա, մեր դիրքորոշումը պաշտպանում է և՛ Ռուսաստանը, և՛ Ամերիկան, և՛ միջազգային հանրությունը»,- նշեց Փաշինյանը։

Վճռորոշ ընտրություններ, կամ անվտանգության հարց և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար

Նրա կարծիքով՝ երկրում ստեղծված քաղաքական իրադրությունն էլ որոշակի դեր ունի։ Ընդգծում է՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդելու որոշակի տրամաբանություն ունեն։

67
թեգերը:
Սահման, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Հարությունյանը և Շոյգուն քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը
2.5 միլիարդ դրամ ենք հատկացրել Սյունիքում սահմանապահ ուղեկալներ կառուցելու համար. Փաշինյան
«Հաջողվել է նվազեցնել լարվածությունը»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին