Սերգեյ Ռյաբկով

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաց երկնքի պայմանագիր չվերադառնալու ամերիկյան որոշումը

34
(Թարմացված է 14:38 28.05.2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ԱՄՆ-ի` Բաց երկնքի պայմանագրին (ԲԵՊ) չվերադառնալու որոշումը վատթարացնում է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա գագաթնաժողովի ֆոնը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ին Ժնևում:

«Իհարկե, այս քայլը չի նպաստում առաջնորդների հանդիպման ընթացքում սպառազինությունների վերահսկման թեման քննարկելու համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, սակայն ուզում եմ ընդգծել, որ այս հանդիպման ընթացքում, սպառազինությունների վերահսկողության ողջ կարևորությամբ հանդերձ, զրույցը, ինչպես հասկանում եմ, շատ ավելի լայն օրակարգով է ընթանալու»,-ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր, որ հաստատ լքում է պայմանագիրը և ցավում է «ռուսական խախտումների» համար։ ՌԴ ԱԳՆ-ում մեղադրանքներն անվանել էին մերկապարանոց, իսկ համաձայնագրի կորուստը՝ վատ նշան։

«Տեղի ունեցածի մեղքը Վաշինգտոնինն է և ԱՄՆ-ի դաշնակիցներինը, որոնց համար բառացիորեն մեկ է, թե ինչ է տեղի ունենում այդ ոլորտում»,-ընդգծել է Ռյաբկովը։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն առանց ԲԵՊ-ի էլ կապահովի իր անվտանգությունը։

«Ամերիկացիները գիտեն մեր մոտեցումը»․ ի՞նչ է պատրաստել Մոսկվան Պետդեպարտամենտի համար

Բաց երկնքի պայմանագիրը կնքվել է 1992 թվականին ու սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահությունն ամրացնելու միջոցներից մեկն է եղել։ Այն գործում է 2002 թվականից ու թույլ է տալիս մասնակից երկրներին բացահայտորեն տեղեկություն հավաքել միմյանց զինված ուժերի ու միջոցառումների մասին։ Այդ պայմանագրին 34 պետություն է մասնակցում։

Անցած տարվա մայիսին ԱՄՆ-ն սկսեց համաձայնագրի լուծարման ընթացակարգը, որն ավարտվեց նոյեմբերի 22-ին։

2021թ․-ի հունվարին ԲԵՊ-ից դուրս գալու ուղղությամբ միջգերատեսչական գործընթացները սկսելու մասին հայտարարեց նաև Մոսկվան։ Նշվում էր, որ Վաշինգտոնի գործողությունները էականորեն խախտել են մյուս պետությունների շահերի հավասարակշռությունը։

Մայիսի 19-ին Ռուսաստանի Պետդուման հավանություն տվեց փաստաթուղթը չեղյալ հայտարարելու նախագծին։ Հունիսի 2-ին այն կքննարկի խորհրդարանի վերին պալատը։

 

34
թեգերը:
Պայմանագիր, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
Պետք չէ բաց դռները թակել. Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին
Ինչը կօգնի մարել կրակը, կամ ռուս-ամերիկյան հակամարտություններից չքաղած դասը
Սոթք. արխիվային լուսանկար

Ռուսները եկել, Սոթքից Խոզնավար հատվածում նայել են` որտեղ կարող են տեղակայվել. Փաշինյան

146
(Թարմացված է 16:57 12.06.2021)
Նիկոլ փաշինյանը վստահեցնում է, որ հիմա քննարկումներ են տեղի ունենում ռուս սահմանապահների տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսաստանից ներկայացուցիչներ են եկել և նայել հնարավոր հայ-ադրբեջւանական սահմանի այն հատվածները, որտեղ կարող են տեղակայվել։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում այսպիսի հայտարարություն արեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Քանի դեռ հնարավոր է, ռեալ շանս կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ամեն ինչ անելու ենք բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու համար։ Ռուս ներկայացուցիչները եկել են և Սոթքից Խոզնավար հատվածում նայել են հնարավոր բոլոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են այն դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից:

Փաշինյանը հիշեցրեց, որ որպես կոմպրոմիսային տարբերակ` առաջարկել է զորքերը հայելային տարբերակով հետ քաշել սահմանից և այնտեղ տեղակայել ռուս սահմանապահներ:

Փաշինյանը շեշտեց` ամենօրյա կապի մեջ է ռուս գործընկերների հետ:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

146
թեգերը:
Խոզնավար, Սոթք, Նիկոլ Փաշինյան, սահմանապահ, ռուս
Ըստ թեմայի
Սոթքից մինչև Խոզնավար. ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար` ըստ Փաշինյանի
«Սպասում ենք հրամանի` գնանք, կռվենք». Խոզնավարի գյուղապետ
Խոզնավարից մինչև Սև լիճ. հայ զինվորները պարով են նշել Առաջին հանրապետության օրը. տեսանյութ
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

175
(Թարմացված է 14:44 12.06.2021)
Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

175
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, ռազմագերի, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ

0
(Թարմացված է 14:38 13.06.2021)
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Խաղաղօվկիանոսյան նավատորմը «դուրս շպրտում» պայմանական հակառակորդին։

Զորավարժությունների ընթացքում նավերի և հականավային ուղղաթիռների անձնակազմերը մշակել են հրետանային կրակ վարելը, նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնումը, հետապնդումն ու դուրս մղումը:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։ Մարտական առաջադրանքների մշակմանը մասնակցում են հեռահար հականավային ինքնաթիռներ, ՄիԳ-31ԲՄ կործանիչներ և ՌԴ օդատիեզերական ուժերի այլ ինքնաթիռներ:

0
թեգերը:
օվկիանոս, Զորավարժություններ, Ռուսաստան